Բաժիններ՝

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության նպատակով՝ պաշտոնեական կեղծիքի դեպքով գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն

Վարդենիսի սոցիալական ծառայության տարածքային գրասենյակի տնօրենի կողմից ինքնությունը չպարզված անձին Կառլեն Վ.-ի սոցիալական անապահովության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկանք տալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում դեռևս 2014 թվականի դեկտեմբերին հարուցվել է քրեական գործ և շուրջ մեկ տարի կատարվել նախաքննություն:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031