ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ՝ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում 38 հարց է, այդ թվում՝ Վերահսկիչ պալատի 2016 թ. գործունեության տարեկան ծրագիրն ու ՎՊ 2014 թ. տարեկան հաշվետվությունը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ խորհրդարանն այդպես էլ չանդրադարձավ հարաքվեի գործընթացին:

«Քաղաքական ուժերը հիմնականում փորձեցին լռության մատնել այն հանցավորությունը, որ տեղի ունեցավ այդ օրը»,- ասաց Զ.Փոստանջյանը՝ նշելով, որ հանցավոր ռեժիմը շարունակաբար գործում է ՀՀ-ում, իսկ կառավարության պարտավորությունները չեն գործում, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի մասնակի փոխհատուցումն այլևս չի գործում: Ըստ Փոստանձյանի՝ ՀՀ-ում գործում է գումարների ապօրինի հավաքագրում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավորը խախտում է ԱԺ կանոնակարգ օրենքը և կարգադրեց անջատել խոսափողը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031