
Հրդեհ Կարճաղբյուր գյուղի տներից մեկի բակում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.16-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.48-ին, մարվել` 15.23-ին:
Այրվել է 300 հակ կուտակված անասնակեր: