
Մեր նպատակն է 3-րդ անգամ անընդմեջ հաղթել մրցաշարը. Վիսենտե Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն մեկնաբանել է Եվրո-2016-ի վիճակահանության արդյունքները:
«Մեզ բաժին են հասել Թուրքիան և Չեխիան` 2 պինդ թիմ, որոնց պատճառով մրցաշարում չի խաղա Հոլանդիայի հավաքականը: Մենք պետք է հանդիպենք նաև Խորվաթիայի հետ, որին ես համարում եմ այս մրցաշարի ամենաուժեղ թիմերից մեկը: Նրանք գերազանց ֆուտբոլիստներ ունեն, մեզ դժվար կլինի:
Մենք նպատակ ունենք. 3-րդ անգամ անընդմեջ հաղթել այս մրցաշարում: Դա ֆանտաստիկ ձեռքբերում կլինի հավաքականի համար, ոչ ոք այդպիսի բանի դեռ չի հասել: Բայց մենք հանդիպելու ենք շատ դժվար մրցակիցների հետ»,- ասել է Դել Բոսկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը