Բաժիններ՝

Եվրո-2016-ին Անգլիային հաղթելը դժվար կլինի. Ռոյ Հոջսոն

«Երեք առյուծների» մարզիչը վստահ է, որ իր թիմը դժվար մրցակից կլինի Եվրոպայի առաջնության յուրաքանչյուր մասնակցի համար: Անգլիացիները միակն էին, ովքեր հաղթեցին Եվրո-2016-ի ընտրական բոլոր խաղերը: Նրանք 10 խաղում բաց թողեցին ընդամենը 3 գնդակ և հայտնվեցին 1-ին զամբյուղում, որը նրանց լավ շանս է տալիս խմբային էտապը հաղթահարելու համար:

Հոջսոնը վստահ է, որ ինքը ստեղծել է թիմ, ում հետ պետք է հաշվի նստեն.

«Մեզ հեշտ չէ գոլ խփել: Մեզ ծանր է հաղթել և մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր ընդունակ են որոշել խաղի ելքը: Ես կարծում եմ, որ մենք պատճառներ ունենք լավատեսության համար: Սակայն Եվրոպայի առաջնությունը հաղթելը ծանր է, և կան շատ թիմեր, որոնք շատ լավ տեսք ունեն թղթի վրա, բայց ով գիտի ի՞նչ կլինի հունիսին:

Գերազանց է, որ մենք հայտնվեցինք 1-ին զամբյուղում. դա կօգնի մեզ խոսափել արդեն խմբում հանդիպել շատ ուժեղ թիմերի հետ: Չնայած, առաջնության բոլոր մասնակիցներն էլ ուժեղ են»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս