Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը գրավել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող լիբիական քաղաքը

ԴԱԻՇ-ի զինյալները գրավել են Լիբիայի Սաբրատա քաղաքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում: Ինչպես հայտնում է i24 News-ը, հնագետները մտավախություն ունեն, որ ահաբեկիչները կարող են ավերել պատմական հուշարձանները:

«Ինչպես և Պալմիրան, դա հունահռոմեական հուշարձան է, որը դարձել է ԴԱԻՇ-ի թիրախը»,- հայտարարել է բրիտանացի հնագետ, պրոֆեսոր Դևիդ Մատինգլին:

Դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին Թուրքիայից տեղափոխվել է Լիբիա՝ խուսափելով Իրաքի հետախուզության կողմից հետապնդումներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031