Բաժիններ՝

AdMe-ն 106-ամյա հայուհու լուսանկարն ընդգրկել է իր բացառիկ լուսանկարների ցանկում. newsarmenia.am

newsarmenia.am-ը գրում է. AdMe.ru հարթակն իր 25 բացառիկ պատմական լուսանկարների ցանկում ընդգրկել է իր տունը պահպանող 106-ամյա հայուհու լուսանկարը:

Լուսանկարն արվել է 1990 թվականին ղարաբաղյան պատերազմի տարիներին:

Ցանկի կազմողների խոսքով, անցյալի լուսանկարները պատմությունը ներկայացնում են այլ տեսանկյունից: Այդպիսի լուսանկարների շնորհիվ, մեկ ակնթարթում կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսին են իրական կյանքում եղել հայտնի դեմքերը և իրադարձությունները:

Մեր հայրենակցի լուսանկարի կողքին ցանկում տեղ են գտել այնպիսի նշանավոր մարդկանց լուսանկարներ` ինչպիսիք են Միկ Ջագերը, Ալեն դելոնը, Սալվադոր Դալին, Ուսամա Բե Լադեն, Ալֆրեդ Խիչկոկը: Ցանկում ընդգրկվել է նաև «Տիտանիկի» վերջին լուսանկարը: ae4ec8283be16fc24b27552e6b39915c

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս