
Պայթյուններ ու հրաձգություն Քաբուլում. կան զոհեր

Այսօր Աֆղանստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել ու տեղի է ունեցել հրաձգություն, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավապահներին:
Ինչպես նշվում է, պայթուցիկ սարքը գործի է դրվել Քաբուլի այն շրջանում, որտեղ տեղակայված են կառավարական շինություններն ու դեսպանությունները:
Աֆղանստանի ՆԳՆ ղեկավարի տվյալներով՝ պայթուցիկ սարքը գտնվել է մեքենայում: Բացի այդ՝ Իսպանիայի դեսպանության շինության հարևանությամբ տեղի է ունեցել հրաձգություն 3 անձանց մասնակցությամբ:
Pajhwok գործակալության տվյալով՝ հարձակման հետևանքով սպանվել է նվազագույնը 2 մարդ: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» խմբավորումը: