Բաժիններ՝

Փարիզի կենտրոնում անհայտ անձը թալանել է Chopard ոսկերչական խանութը

Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում թալանել են Chopard ոսկերչական խանութը, հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով իրավապահներին:

Նշվում է, որ խանութը գտնվում է Ելիսեյան պալատի հարևանությամբ: Բանդիտը ներխուժել է խանութ ու զենքի սպառնալիքով հափշտակել է մոտ կես միլիոն եվրոյի զարդեր:

Գողը եղել է մոտավորապես 45 տարեկան տղամարդ: Նրան հաջողվել է զարդեր հափշտակել խանութի 4 ցուցափեղկերից: Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031