Արքայական կոտլետներ` առանց 1 գրամ մսի
Համեղ կոտլետներ կարելի է պատրաստել ոչ միայն տավարի, խոզի, հորթի կամ հավի մսից, դրա համար շատ հարմար են այնպիսի սնկերը, ինչպիսին օպյատան է: Չե՞ք հավատում: Այդ դեպքում զինեք համբերությամբ և սկսեք պատրաստելը:
Բաղադրիչներ.
1. 1կգ օպյատա
2. 2 հատ խաշած կարտոֆիլ
3. 20գ կաթ
4. 1 բաժակ ալյուր
5. 2 հատ ձու
6. Աղ
7. Սև աղացած պղպեղ
8. 100գ պակսիմատ
Պատրաստման եղանակը.
Եփեք օպյատան աղ արած ջրում, թողեք մի փոքր սառչի և աղացեք մսաղացի օգնությամբ: Եփեք կարտոֆիլը և կաթով պյուրե պատրաստեք: Ավելացրեք աղացած օպյատայի վրա ձուն, կարտոֆիլի պյուրեն, ալյուրը, աղ և աղացած սև պղպեղ: Խմոր հունցեք:
Որպեսզի խմորը չկպչի և հնարավոր լինի գեղեցիկ և հարթ կոտլետներ պատրաստել, թռչեք ձեռքերը ջրով և սկսեք ձևավորել կոտլետները: Թավալեք կոտլետները պակսիմատի մեջ և տապակեք դրանք բուսայուղի մեջ:
Մատուցել կոտլետները կարելի է թթվասերով, կետչուպով կամ պանրային սոուսով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը