Բաժիններ՝

Ինչպես ընտրել ավտոմեքենա` ըստ Կենդանակերպի նշանի

Աստղագուշակները կարծում են, որ մարդկանց Կենդանակերպի այս կամ այն համաստեղությանը պատկանելը ստիպում է նրանց տարբեր կերպ իրենց դրսևորել որոշակի իրավիճակներում: Կենդանակերպի նշանը մարդուն օժտում է բնավորության որոշ գծերով, որոնք անմիջական ազդեցություն են ունենում նրա ամբողջ կյանքի վրա: Տեսնենք, թե Կենդանակերպի նշանն ինչ ձևով է ազդում ավտոմեքենայի ընտրության վրա:

Եվ այսպես, ինչպես ընտրել ավտոմեքենա` ըստ Կենդանակերպի նշանի:

Խոյ

Խոյերը մեքենա սիրում են: Համաձայն հորոսկոպի՝ նրանց համար մեքենան ուղղակի փոխադրման միջոց կամ տրանսպորտ չէ: Մեքենան Խոյերի համար իրենց մի մասնիկն է: Կենդանակերպի այս նշանն իր նախընտրությունը տալիս է սպորտային մեքենաներին, օրինակ՝ Ferrari-ին:

Ցուլ

Ցուլը հանդիսանում է Կենդանակերպի ամենասեփականատիրական նշաններից մեկը: Այս համաստեղության ներկայացուցիչների համար ավելի կարևոր է մեքենայի արտաքին տեսքը, քան ֆունկցիոնալ հնարավորությունները: Ցուլերի համար ամենաօպտիմալ տարբերակը կլինի Volvo-ն:

Երկվորյակներ

Երկվորյակների համար մեքենա ընտրելը բացարձակ ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Մեքենային նրանք վերաբերվում են բացառապես՝ որպես փոխադրամիջոցի: Իրենց նախընտրությունը տալիս են ոչ մեծ մեքենաներին, որոնք բավականին պարզ են և հարմար կառավարման մեջ:

Խեցգետին

Խեցգետինների համար մեքենայի մեջ ամենագլխավորն անվտանգությունն է: Նրանք նախընտրությունը տալիս են Volkswagen-ին կամ Ford-ին: Խեցգետինների կարծիքով՝ հենց այս մակնիշներն են հանդիսանում ամենաապահովը և անվտանգը:

Առյուծ

Առյուծների համար մեքենա ընտրելը բավականին դժվար է: Բացի նրանից, որ այն պետք է մեծ լինի, պետք է արտացոլի նաև իր տիրոջ բոլոր հիմնական հատկանիշները: Համաձայն հորոսկոպի՝ Առյուծները, եթե թույլ են տալիս միջոցները, նախըտրում են Rolls-Royce:

Կույս

Գաղտնիք չէ, որ Կույսերը համարվում են Կենդանակերպի ամենառացիոնալ և ամենապրակտիկ նշանները: Այս համաստեղության ներկայացուցիչների համար կարևոր են 2 բան. գին և որակ: Օպտիմալ տարբերակը Mercedes-ն է:

Կշեռք

Կշեռքներն անմիջական մարդիկ են: Մեքենա ընտրելը նրանց համար հեշտ չէ, քանի որ նրանք այդ մասին երազում են փոքր հասակից: Առաջին հերթին՝ Կշեռքներն ուշադրություն են դարձնում մեքենայի արտաքին տեսքին և գույնին: Կշեռքների համար մեքենայի իդեալական տարբերակներ են Toyota-ն կամ Golf-ը:

Կարիճ

Կարիճները մեքենա են ընտրում՝ ելնելով այն բանից, որ շրջապատը պետք է նախանձի իրենց: Հարմարավետություն և սեփական առավելության զգացողություն. ահա Կարիճների համար համապատասխան տարբերակը: Կենդանակերպի այս նշանի երազանքը Porsche-ն է:

Աղեղնավոր

Աղեղնավորները ճանապարհորդներ են: Նրանց համար շատ կարևոր է, որպեսզի մեքենան հարմար լինի շահագործման մեջ: Իրենց նախընտրությունը նրանք տալիս են մեծ մեքենաներին, օրինակ` Land Rover-ին:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար մեքենան առաջին հերթին՝ ստատուս է: Նրանց համար կարևոր է ոչ միայն մեքենայի չափը, այլ նաև սրահը: Կենդանակերպի այս նշանի ոճին հարմար կլինեն BMW-ն կամ Lexus-ը:

Ջրհոս

Ջրհոսներ հաճախ պրագմատիկ ուղեղ են ունենում: Նրանց համար մեքենա ընտրելիս կարևոր է, որ այն զինված լինի համակարգչային վերջին տեխնոլոգիաներով: Ջրհոսներն ուշադրություն են դարձնում նաև մեքենայի ձևափոխությանը:

Ձկներ

Ձկները մեքենայի ընտրության մեջ պահանջկոտ չեն: Մեքենան նրանց համար ուղղակի փոխադրամիջոց է: Այս նշանի համար կարևոր չէ ո՛չ մեքենայի արագությունը, ո՛չ արտաքին տեսքը, ո՛չ էլ սրահը: Նրանք կարող են երթևեկել ինչպես՝ Жигули-ով, այնպես էլ՝ Fiat-ով, և ոչ մի տարբերություն չզգալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս