Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի։
Եթե Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դադարեցվի, Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան կիսով չափ՝ հասնելով տարեկան 1,8 միլիարդ դոլարի։ Այս մասին նշվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցում։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 360 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 362 դրամ:
Տարիներ անց, ի վերջո, տրվեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը։ Տարիներ շարունակ այսօրվա իշխանություններն իրենք են խոչընդոտել ու խնդիրներ ստեղծել Հայաստանի տնտեսության, ինչպես նաև պետական բյուջեի համար կարևոր նշանակություն ունեցող այս խոշոր ներդրումային ծրագրի իրականացման համար։
Ուսումնասիրվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականաշնորհման և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հետագա փոխանցման գործարքների պայմանները․ տեղեկացրել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Օրերս կայացած Mining Armenia Forum 2026-ի շրջանակներում Լիդիան Արմենիայի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագրերից մեկը՝ Մատնունի ծիրանավոր (Potentilla Porphyrantha) բուսատեսակի գիտահետազոտական ուսումնասիրության, վերարտադրության և երկարաժամկետ պահպանության ծրագիրը, հաղթող է ճանաչվել Ջոն Հոբբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցույթում։
Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։
Կոնվերս Բանկը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին՝ ներկայացնելով կայուն ֆինանսավորման իր լուծումներն ու ESG ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
Վերանայված տվյալների համաձայն՝ օգոստոսին արդյունաբերական արտադրությունն աճել է 0,1%-ով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն չի փոխվել։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Մինչ գյուղացիները բողոքում են, որ իրենց քրտինքը ջուրն են լցնում, չեն կարողանում աճեցրած բերքն իրացնել, գնող չկա՝ էկոնոմիկայի նախարարն Ազգային ժողովի ամբիոնից ինքնագոհ հայտարարում է, թե Հայաստանի ամբողջ գյուղմթերքը մթերված է, արտահանված կամ իրացված է տեղական շուկայում։
Տարիներ շարունակ նախկիններին թալանի մեջ մեղադրող ՔՊ-ականների իշխանությունը թալանի «մաստեր կլաս» է ցույց տալիս։ Ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ, անտեսելով օրենքն ու սեփականության իրավունքը, մի կողմից՝ նախկինների ունեցվածքի վերաբաշխում են իրականացնում, մյուս կողմից՝ պետական միջոցներն են դատարկում ու լցնում սեփական գրպանները։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկզբից ի վեր էներգետիկ ճգնաժամն արդեն 106 միլիարդ եվրո է նստել Եվրամիությանը, հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը ռուսական կողմին փոխանցել է այն ընկերությունների ցանկը, որոնք հետաքրքրված են Ռուսաստանից դիզելային վառելիքի ներմուծմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ մեկնաբանելով դիզելի մատակարարումների վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցությունները, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
Հանքարդյունաբերողը պետք է օգտագործի բոլոր հարթակները՝ հարցերին պատասխանելու համար. ԶՊՄԿ փոխտնօրեն
Պետությունը և ՏԻՄ-երը պետք է համապատասխան պայմաններ ստեղծեն, որպեսզի հանքարդյունաբերությունն աշխատի
Ընկերության վատ կատարողականը կարող է անդրադառնալ ֆինանսական բաղադրիչի վրա. Անի Պապյան
Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. տնտեսվարող
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026 | օր 2
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է չեղարկել Ռուսաստանի և Իրանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքով նախատեսված մի շարք դրույթներ։
«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի բնապահպանական հիմնադրամը («Bezos Earth Fund») և 8 այլ մասնավոր դոնորներ 500 մլն դոլար կփոխանցեն շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պաշտպանության ծրագրերին: Այս մասին Երևանում ՄԱԿ-ի COP17 կենսաբազմազանության համաժողովի շրջանակներում հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստիան Սեմփերը։
Թուրքիայի տնտեսությունը 2027 թ. կաճի 4.2 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ կառավարության 2027 թվականի բյուջեի նախագծի ստորագրման արարողության ժամանակ։
Պարզ է, որ ոչ մի բռնագանձում էլ չի լինելու։ Դեռ հարց է, թե վերջում ի՞նչ կմնա ներկայացված ներդրումային 1.55 մլն դոլար չկատարված պահանջից։
Թուրքիայի Սահմանադրական դատարանը (AYM) աուդիտի արդյունքների հիման վրա 15 քաղաքական կուսակցությունների ղեկավարների դեմ քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացրել դատախազություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայ և թուրք լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արետ Նշանն անդրադարձել է ընկերության գործունեությանը, Հայաստան-Թուրքիա առևտրային կապերին, երկու երկրների տնտեսական համագործակցության հնարավորություններին և սահմանների բացման հեռանկարներին։
Հանքարդյունաբերության դերը համաշխարհային տնտեսության մեջ էականորեն փոխվում է և միայն պղնձի պահանջարկը մինչև 2040 թ կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով՝ Mining Armenia Forum 2026-ում ելույթի ժամանակ նշել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է Եվրամիությունում ստեղծել գազի «պահուստային պաշարներ»։ Այս մասին Politico պարբերականին հայտնել են դիվանագիտական աղբյուրներն ու ԵՄ ներկայացուցիչները։