Ակբա բանկը, Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկություն Պրոպարկոն Կենտրոնական բանկում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ ամփոփել են համագործակցության ընթացքում ձեռքբերումները և քննարկել ապագա ծրագրերը։
Ֆասթ Բանկը ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության միջև ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակներում 12 մլն 250 հազար ՀՀ դրամ գումար է տրամադրել Լոռու մարզում նոր անտառի հիմնման նախագծին։ Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ 5,55 հա տարածքում 16 հազար 667 ծառ է տնկվելու։
Յունիբանկը հիմնադիր անդամի կարգավիճակով միացել է FinTech Armenia ասոցիացիային, որն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում միտված է առավել սերտ համագործակցության զարգացման և վերափոխման ֆինտեխ ոլորտում:
ՎԶԵԲ GEFF ծրագրի շրջանակում կայացել է «Կանաչ տնտեսության ֆինանսավորում» միջոցառումը, որը նվիրված էր էներգաարդյունավետ ֆինանսավորմանը և վերականգնվող էներգետիկայում ներդրումներին։ Միջոցառմանը մասնակցել են ՎԶԵԲ-ի, Կոնվերս Բանկի ներկայացուցիչները, ինչպես նաև Բանկի բիզնես հաճախորդներ։
Ակբա բանկի աշխատակիցները «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ կրկին միավորվել են ավելի կանաչ հայրենիք ունենալու նպատակի շուրջ։
Ֆասթ Բանկի ներկայացուցիչներն օրերս մասնակցել են Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառմանը։ Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որի շրջանակում Ֆասթ Բանկը պարգևատրվել է թատրոնի շենքին նոր շունչ հաղորդելու համար։
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա՝ «UNIPLUS. Աշխատավարձ և շատ ավելին», որը կգործի 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը:
Մինչև 2026 թվականի փետրվարի 27-ը ներառյալ Ակբա բանկը Visa քարտապանների համար իրականացնում է «Գնում ենք Փարիզի Դիսնեյլենդ» արշավը։
Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ Mastercard քարտապանների համար՝ առաջարկելով հաճախորդներին ամենազեղչառատ ժամանակահատվածում իրականացնել առցանց կամ անկանխիկ գնումներ ամերիկյան լավագույն առևտրի կետերում և օգտվել առավելություններից՝
Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» խորագրով բարեգործական համերգ-ներկայացումը, որի ողջ հասույթը նախատեսված է ուղղել «Բարդերի» ակումբի անդամ Արմինե Հայրապետյանի բուժմանը։
Ֆասթ Բանկը նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Mastercard World ԱկնՔարտ ձեռք բերած քարտապաններին տրամադրում է մինչև 25%-ի չափով գումարի հետվերադարձ (cashback)։
«Պրոպարկոյի կողմից Ակբա բանկի 10% բաժնետոմսերի ձեռքբերումը ուղղակի ֆինանսական ներդրում չէ։ Սա վստահության քվե է Ակբա բանկի ռազմավարության, կառավարման և Հայաստանի զարգացման մեջ նշանակալի դեր կատարելու Ակբայի կարողությանը։
Ֆասթ Բանկը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 19/10 հասցեում բացել է իր նոր՝ 38-րդ մասնաճյուղը։ Թվային նորարարություններով զինված նորաբաց մասնաճյուղը մատուցում է ամբողջական բանկային ծառայություններ թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց, իսկ Բանկի անձնակազմը պատրաստ է հաճախորդներին տրամադրել բարձրակարգ խորհրդատվություն։
168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանն է։
Երրորդ անգամ Ակբա բանկի գլխավոր հովանավորությամբ Երևան է տեղափոխվում ֆրանսիական շունչը՝ Ֆրանկոֆեսթը։ Ֆրանսիական գրքի ու արվեստի փառատոնին այս տարի ընթերցողներին հայերեն թարգմանությամբ ներկայացվեց չորս նոր գիրք։
Ֆասթ Բանկը թողարկել է պրեմիում դասի Visa Business Platinum ԱկնՔարտ, որը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար։
Ֆասթ Բանկը թողարկել է 12 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Պարտատոմսերը տեղաբաշխվում են սույն թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի մարտի 10-ը 100,000 ՀՀ դրամի անվանական արժեքով, 10.75% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ։
Ակբա բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու IPC խորհրդատվական ընկերությունը համախմբել են գյուղատնտեսական ոլորտի փորձագետներին՝ քննարկելու կլիմայական փոփոխությունների ազդեցությունն ագրոոլորտում ու դրանց հաղթահարման ժամանակակից լուծումները։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ արագ և հարմար տարբերակով՝ Converse Mobile հավելվածի միջոցով։
Յունիբանկի Visa թվային քարտերը դարձել են անվճար ռեզիդենտ հաճախորդների համար: Թվային քարտն ակնթարթորեն կարելի է ստեղծել UNIMobile հավելվածի միջոցով՝ պարզապես ընտրելով նախընտրած դիզայնը և արժույթը՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ եվրո:
Կոնվերս Բանկի Ֆինանսական մոնիտորինգի վարչության պետ Զարուհի Ավակիմյանը մասնակցել է Raiffeisen Bank International, ICC Georgia-ի և TBC Bank-ի կողմից կազմակերպված Trusted Banking: Business Resilience Through Compliance համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը:
Ակբա Լիզինգը հուսալի գործընկեր է, երբևէ չեմ ունեցել անպատասխան հարց կամ չլուծված խնդիր։ Մեզ համար շատ կարևոր է երկու գործընկերների միջև պատասխանատվությունը, որը միշտ տեսել և գնահատել եմ»,- նշել է Alex Home Furniture-ի հիմնադիր Ալեքսանդր Ալեքսանդրյանը։
Ֆասթ Բանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է ՊՈՍ (PoS) տերմինալների միջոցով իրականացվող շրջանառության հիման վրա տրամադրվող բիզնես վարկ կամ վարկային գիծ։ x6 վարկատեսակը տրամադրվում է վերջին 6 ամիսների ընթացքում ՊՈՍ տերմինալների (ինչպես Ֆասթ Բանկով, այնպես էլ ՀՀ այլ բանկերով սպասարկվող) միջոցով իրականացված միջին ամսական շրջանառության առավելագույնը վեցապատիկի չափով:
Սյունիքում Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Բանկերը մեկ տեղում» էքսպոյին Ակբա բանկը ներկայացրել է բանկի ֆինանսավորման ծրագրերն ու հնարավորությունները՝ ուղղված տեղի փոքր և միջին ձեռնարկություններին՝ արտադրողներին, գյուղատնտեսներին, ֆերմերներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց։
Ֆասթ Բանկն օրերս ներկայացել է Կապանում Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին։
Ֆիլմեր, գրադարան, մասնագիտական տեղեկություններ, ճանապարհորդություններ… Մենք հաճախ բաժանորդագրվում կամ կցում ենք մեր քարտերը տարբեր հարթակների և հաճախ մոռանում ենք այդ մասին։ Կամ էլ փոխվում են հետաքրքրությունները, ուզում ենք հրաժարվել բաժանորդագրություններից, բայց անընդհատ հետաձգում ենք՝ կամ ժամանակ չկա, կամ չենք հիշում այն բոլոր հարթակները, որտեղ կցել ենք քարտը…
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձագետները, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների ղեկավար մասնագետները Հայաստանում մասնակցել են Black Swan Summit միջազգային համաժողովին և քննարկել, թե ինչպես կարող են տեխնոլոգիական արագ փոփոխությունները վերածվել նոր հնարավորությունների և տնտեսական առաջընթացի։
Լոռու Կուրթան գյուղում հիմնադրված Չուչու լենդ հյուրատունը զբոսաշրջիկներին «տեղափոխում» է հեքիաթների աշխարհ՝ բնության գրկում։
Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն էր, որ կանխիկի կառավարումը սկսեց իրականացնել ԱԲ վրա հիմնված համակարգերի միջոցով՝ եռապատկելով արդյունավետությունը և կտրուկ կրճատելով գործառնական ծախսերը:
UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգը համագործակցություն է սկսել միջազգային դրամական փոխանցումների ուղղությամբ մասնագիտացված iSend խոշորագույն ընկերության հետ: Նոր համագործակցությունն ընդլայնում է UBPay-ի հաճախորդների հնարավորությունները՝ դրամական փոխանցումները հասանելի դարձնելով դեպի ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Ավստրալիա, Սինգապուր և եվրոպական երկրներ: