Ակբա Լիզինգը և JAC Motors Armenia-ն ներկայացնում են աննախադեպ առաջարկ, որի շրջանակում JAC-ի «փիքափներն» ու կոմերցիոն դասի լայն մոդելային շարքի մեքենաները հնարավոր է ձեռք բերել 3 տարի մարման ժամկետով, տարեկան փաստացի 0% տոկոսադրույքով՝ անվճար ստանալով նաև ԿԱՍԿՈ ապահովագրություն: Այս բացառիկ առաջարկը գործելու է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Ակբա բանկն առաջինը Հայաստանում համագործակցություն է մեկնարկում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ) հետ, որի արդյունքում 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) աջակցելու, տնտեսական աճը խթանելու համար։
Համագործակցության մեկնարկն ազդարարող փաստաթուղթը ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն ու ԶՖԿ-ի փոխտնօրեն Նիշա Բիսվալը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն։
«Ծրագիրը շատ ողջունելի է, քանի որ իրականացման վայրը հենց դպրոցն է, որտեղ բավականին մեծ թվով շահառուներ ունենք։ Մենք գիտենք, որ ֆրանսերենը ավելի բարդ է տրվում երեխաներին, իսկ նման դասասենյակում երեխաները կարծես թե ավելի հեշտությամբ են յուրացնում լեզվական կարևոր հմտությունները։ Այս պահին երեխաները բավականին լավ արդյունքներ են գրանցել»,– նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Պեկինում անցկացվող Sibos 2024 միջազգային համաժողովի շրջանակում Կոնվերս Բանկ «ՓԲԸ»-ը շրջանակային համաձայնագիր է ստորագրել ուզբեկական JSCB Kapitalbank-ի հետ:
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 15.000.000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 5.000.000.000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Ակբա Լիզինգի աջակցությամբ Newmag-ը և «Ազնավուր» հիմնադրամը hայ ընթերցողին են ներկայացրել մեծանուն հայ Շառլ Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակը։ Հարյուրավոր հարցազրույցներից և անտիպ ստեղծագործություններից հատվածներ են ներառված գրքում, որոնք ուղեկցվում են մաեստրոյի հազվագյուտ լուսանկարներով։
Ակբա բանկի գործընկերությամբ անցկացվել է արհեստական բանականությանը վերաբերող հայկական ամենամեծ համաժողովը՝ AI Conf-ը, որի շրջանակում ոլորտի ներկայացուցիչները քննարկել են արհեստական բանականության ներդնումը ֆինանսաբանկային ոլորտում, բիզնեսում և կրթության մեջ:
Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ երկրորդ տարին անընդմեջ կայացավ Francofest 2024-ը՝ ֆրանսերեն գրքերի փառատոնը՝ խրախուսելով ֆրանսիական գրքերի, գրականության և մշակույթի տարածումը Հայաստանում։ Մշակութային այս աննախադեպ միջոցառումը կազմակերպել է Newmag ընկերությունը: Newmag-ը ֆրանսիական գրքերի այս փառատոնին հայերենով է ներկայացրել է 5 նոր գիրք։ «Ակբա Լիզինգը խրախուսում է ընթերցանության տարածումը Հայաստանում և այս աջակցությունը նաև գնահատանքն է […]
Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ կայացել է «Կրծքագեղձի քաղցկեղի աշխտորոշման և բուժման վարման թեմայով» գիտաժողով՝ բուժման ժամանակակից մեթոդները քննարկելու և բազմաթիվ հարցերի շուրջ խոսելու նպատակով։ Գիտաժողովի կազմակերպիչները Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն ու Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիան են։
Հոկտեմբերի 10-ին կայացած ՎԶԵԲ DIGITALISATION IN DE-RISKING OF CORRESPONDENT BANKING պանելային քննարկմանը մասնակցել է նաև Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:
Յունիբանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է էլ ավելի հարմարավետ սպասարկում մասնագիտացված մասնաճյուղերում: Այդպիսի մոտեցումն էապես արագացնում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի սպասարկման գործընթացը և ապահովում անհատական մոտեցում, որը նպաստում է հաճախորդների բավարարվածության մակարդակի բարձրացմանը:
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ Banking Association for Centeral and Eastern Europe-ի նախաձեռնությամբ կայացել է 48-րդ միջազգային բանկային համաժողովը:
Նոր վերազինումից հետո Converse Mobile հավելվածում հասանելի են նոր հնարավորություններ: Հավելվածի զարգացման քաղաքականության շրջանակում, նպատակ ունենալով հաճախորդներին տրամադրել լավագույն ֆինանսական փորձառություն և հաշվի առնելով թվայնացման ժամանակակից միտումները, Converse Mobile-ի գործիքակազմը հարստացել է ևս մի քանիսով:
UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգն ու Յունիբանկը հայտարարում են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ UNIMobile հավելվածի միջոցով դրամական փոխանցումների մեկնարկի մասին։ UBPay-ի գործընկերը Ռուսաստանում Kwikpay միջազգային վճարային համակարգն է:
Կոնվերս Բանկը DigiTech-ին մասնակցելու է իր ներդրումային գործիքակազմով, այդ թվում՝ տեխնոլոգիական այս միջոցառմանը ներկայացվելու են Բանկի թվային լուծումները, ինչպես նաև Հայաստանում նմանը չունեցող պրոդուկտներ ու առաջարկներ:
Արտերկիր՝ անմիջապես Visa քարտերին փոխանցումներ կարելի է կատարել Յունիբանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում:
UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգը դարձել է Դրամական փոխանցումների ցանցերի միջազգային ասոցիացիայի՝ IAMTN-ի անդամ:
Անցած վեց ամիսների ընթացքում Converse Markets պրոդուկտից օգտվողների թիվն աճել է 2, իսկ գործարքների թիվը՝ 3 անգամ: Հարթակի հիմնական օգտատերերն արտահանմամբ ու ներկրմամբ զբաղվող, արտերկրում գործընկերային հարաբերություններ ունեցող կամ բիզնես ծավալող ընկերություններն ու ձեռնարկատերերն են:
Դասական և ֆոլք երաժշտություն, ջերմ ընդունելություն և հոտնկայս ծափողջույններ: Սեպտեմբերի 22-ին կայացել է աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի սպասված մենահամերգը Երևանում։
Կոնվերս Բանկը գործարկում է արշավ իր C360 NEO, C360 ULTRA և C360 ELITE փաթեթների ներքո Visa քարտ ունեցող հաճախորդների համար:
«Ամունդի-Ակբա» ընկերության 10 տարվա ձեռքբերումներն ու նոր նախաձեռնությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Newmag Back To School» մանկական գրքի փառատոնը։
Վերաբացվեց Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը
Փարիզի Օլիմպիական խաղերի երկու մեդալակիրները Յունիսպորտ ակումբի անդամներ են
Կոնվերս Բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակցել են Հայաստանի ֆոնդային բորսայում. ցուցակման պահից թույլատրվել է նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը (UN Global Compact)՝ հաստատելով հավատարմությունը պատասխանատու բիզնեսին և կայուն զարգացմանը:
Նորարար գյուղատնտեսության բազմաթիվ մոդելներ ուսումնասիրելով՝ Էրիկ Հախվերդյանն իր ծննդավայրում՝ սահմանամերձ Բերդավանում, հիմնել է էկզոտիկ այգի, որի հարևանությամբ էլ փոքրիկ հյուրատուն է կառուցել ու կոչել «Բերդավան»։
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, որոնք կենտրոնի բժիշկներին հնարավորություն են տալիս արագ և անվտանգ կատարել տարբեր հետազոտություններ։
Ակբա բանկը Հայաստանի առևտրային բանկերի շարքում առաջինն է, որ ուղիղ համագործակցություն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ՝ ԵՆԲ Գլոբալից (ԵՆԲ զարգացման մասնաճյուղ) ներգրավելով 55 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ։