ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն այսուհետ ակտիվ կաշխատի ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ նաև բիզնեսի հետ։ Ընկերությունը ռազմավարական որոշում է կայացրել ապահովագրության կորպորատիվ շուկայում ընկերության բաժնեմասի զգալի ընդլայնման վերաբերյալ։
Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը:
2019թ. Մարտի 22-ին ժամը 10:00 տեղի ունեցավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է գնումներ կատարել Mastercard քարտերով`POS- տերմինալին մեկ հպումով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի կողմից թողարկված MasterCard UEFA Champions League քարտի նոր և գործող քարտապանները:
Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել Visa PaySticker-ից, որն ունի մի շարք առավելություններ, որոնց կարելի է ծանոթանալ տեսանյութի միջոցով:
Մաստերքարդ պլաստիկ քարտերով գնումների դեպքում Կոնվերս Բանկի քարտապան հաճախորդները հնարավորություն կունենան ոչ միայն մասնակցել Մաստերքարդ վճարային համակարգի կողմից Walt Disney Studio Park ուղեգրի խաղարկությանը, այլև օգտվել Բանկի շահավետ առաջարկից՝ կուտակել Կոնվերս միավորներ և դրանք նվերներով փոխանակել Բանկի գործընկերների ցանցում:
Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2019 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
Կոնվերս Բանկը բարելավել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակներում երիտասարդ հաճախորդներին առաջարկվող ծառայությունների պայմանները: Հաշվի առնելով դրա նկատմամբ պահանջարկը՝ այն այսուհետև Բանկի հաճախորդներին է առաջարկվելու որպես առանձին պրոդուկտ:
Ի պատասխան shamshyan.com կայքում հրապարակված նյութի՝ տեղեկացնում ենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի 49 հասցեում գտնվող գույքը վարկային պայմանագրով պարտավորությունների չկատարման հետևանքով 24.11.2017թ.-ից հանդիսանում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի սեփականությունը:
Հայաստանյան երեք բանկերի համատեղ ֆինանսավորմամբ հանքարդյունաբերության ոլորտում առաջին անգամ իրականացվել է գործարք, որի շրջանակում արտասահմանյան ռազմավարական ներդրողի կողմից ձեռք է բերվել հայկական ընկերություն:
Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ Կոնվերս Բանկը գործարկել է «Ագրո» վարկատեսակը՝ սկսնակ և զարգացող գյուղբիզնեսին առաջարկելով ֆինանսավորման մատչելի ու մրցունակ տոկոսադրույք:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր նոր բարձր տեխնոլոգիական հարմարավետ Կոնտակտային կենտրոնը, որը գտնվում է Գարեգին Նժդեհի 34 հասցեում տեղակայված «34»-Բիզնես կենտրոնում:
Ամերիաբանկն առաջարկում է ԱՊՊԱ պայմանագրի օնլայն կնքում մի քանի րոպեում և 5%-ով ավելի մատչելի:
«Ամերիաբանկը» ներկայացնում է «Ռուս ընդ Հար» ընկերության հետ համագործակցության վերաբերյալ տեսահոլովակը:
Մարտի 12-ին վերաբացվեց Արդշինբանկի «Գյումրի» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:
Ամերիաբանկի Գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանի հարցազրույցը ՀՀ բանկային համակարգի հաշվետու տարվա արդյունքների և 2019թ. մարտահրավերների վերաբերյալ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ հայտարարում է ակցիա, որը հնարավորություն կընձեռի շահելու հեքիաթային ճանապարհորդություն դեպի կախարդական երկիր` Disneyland և երաշխավորված նվեր` կինոյի 2 տոմս ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard քարտապաններին:
Ամերիաբանկը, ամփոփելով 2018թ. ընթացքում իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (ԿՍՊ) ռազմավարության ներքո իրականացրած աշխատանքները, ներկայացնում է արդյունքները: Հաշվետու տարում Բանկի կողմից բարեգործական, սոցիալական և աջակցության նպատակներով հատկացվել է 94,2 մլն ՀՀ դրամ, որի գերակշիռ մասն ուղղվել է առողջապահության և կրթության ոլորտների աջակցմանը, համապատասխանաբար՝ 64 մլն ՀՀ դրամ և 9 մլն ՀՀ դրամ:
Կոնվերս Բանկը շնորհավորում է կանանց գարնանային տոների կապակցությամբ և հանդես գալիս մի քանի անակնկալով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված ArCa, Visa և MasterCard համակարգերի քարտերի PIN կոդերն այսուհետ հնարավոր է ստանալ նաև sms հաղորդագրությամբ։
Ամերիաբանկը միամսյակի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին և հանդես է գալիս հատուկ առաջարկով: Մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ հաճախորդները հնարավորություն կունենան կատարել ապառիկ գնումներ՝ առաջին 3 ամիսների ընթացքում չվճարելով տոկոսներ և սպասարկման վճարներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող ‹‹Օրգանական գյուղատնտեսության զարգացման›› ծրագրի շրջանակում 2018թ.-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն արտահանված հայկական «Սարի թեյ» ընկերության բուսական թեյերն արդեն վաճառվում են գերմանական TeeGschwendner ընկերության օնլայն հարթակում և խանութների ցանցում:
Forbes հանդեսը Statista հետազոտական ընկերության հետ համատեղ կազմել է լավագույն բանկերի ցուցակը տարբեր երկրներում՝ հիմնվելով գլխավորապես հաճախորդների կարծիքների վրա:
Հեղինակավոր Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Ամերիաբանկի հետևյալ վարկանիշները.
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է նոր ակցիա և տրամադրում MasterCard Gold քարտեր MasterCard Standard քարտերի սակագնով: Ակցիան կտևի մինչև 01.04.2019թ.: Ակցիայի ընթացքում դուք կարող եք ձեռք բերել նոր, բարձր կարգավիճակ ունեցող MasterCard Gold քարտ`ավելի ցածր կատեգորիայի քարտի սակագներով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով մարտի 1-ից կտեղաբաշխի 1,300,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան 9․5% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` 24 ամիս շրջանառության ժամկետով։
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Վանաձորում: Ֆորումի կազմակերպիչ են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Լոռու մարզպետարանը:
Շարունակելով աջակցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին և նպաստել մի շարք ներկայացումների բեմադրմանը՝ Արդշինբանկը ներկայացնում է Վ. Ա. Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերային ներկայացումը, որի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա փետրվարի 25-ին: