ԵՄ երկրները պետք է ճանաչեն դաշինքի ցանկացած երկրում օրինականորեն գրանցված միասեռ ամուսնությունները. եվրոպական դատարան
ԵՄ երկրները պետք է ճանաչեն դաշինքի ցանկացած երկրում օրինականորեն գրանցված միասեռ ամուսնությունները, նույնիսկ եթե նրանց ներքին օրենքները դա չեն նախատեսում, ասվում է Եվրոպական դատարանի որոշման մեջ՝ Euronews-ի փոխանցմամբ։
Դատավորները նշել են, որ օրինական ամուսնությունը ճանաչելուց հրաժարվելը հակասում է ԵՄ օրենսդրությանը, քանի որ այն խախտում է ազատությունը և անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունքը, և կարող է լուրջ անհարմարություններ առաջացնել վարչական, մասնագիտական և անձնական մակարդակներում՝ ստիպելով ամուսիններին ապրել որպես չամուսնացած անձինք։
Խոսքը վերաբերում է երկու լեհ քաղաքացիների, որոնք ամուսնացել են Բեռլինում 2018 թվականին, ապա վերադարձել Լեհաստան, որտեղ նրանք խնդրել են Լեհաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում վերաձևակերպել իրենց ամուսնության վկայականը գերմաներենով՝ ճանաչման նպատակով։
Դիմումը մերժվել է, քանի որ միասեռ ամուսնությունները թույլատրված չեն Լեհաստանում։
Զույգը բողոքարկել է այս որոշումը Լեհաստանի Գերագույն վարչական դատարան, որը գործը ուղարկել է Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարան։ Երեքշաբթի օրը դատավորները որոշել են, որ ամուսնությունը վավեր է 27 անդամ-երկրների ամբողջ տարածքում։

