Այո, իհարկե: Շատ հաճախ այս օրենսդրական նախաձեռնության կողմնակիցները բերում են միջազգային, հատկապես՝ արևմտյան զարգացած երկրների փորձը, և մի կարևոր հանգամանք հաշվի չեն առնում՝ Հայաստանի առանձնահատկությունը: Իսկ Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ այսօր մենք անձնիշխանություն ենք, և մեկ անձը՝ Փաշինյան Նիկոլը, որոշում է բոլոր գործառույթները:
Կառավարությունն իր գործունեության մասին հասարակությանը հաշվետու լինելիս հաճախ (նույնիսկ կարելի է ասել նաև՝ առավելապես) ներկայացնում է վիճակագրական թվային տվյալներ (արձանագրված արդյունքներ) տարբեր ոլորտների վերաբերյալ։
Շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրումը, իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով:
«Տիկի՛ն Վարդանյան, եթե ԿԲ-ն համեմատում եք Հռոմի պապի հետ, ապա ճիշտ ուղու վրա չեք». Մանե Թանդիլյան
«Բանկային գաղտնիքի մասին նախագիծը քրգործով չանցնող 3-րդ անձի խուզարկության մասին է նաև». Արկադի Խաչատրյան
«Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունը շատ վտանգավոր է մեր երկրի համար». Թանդիլյան
Բյուջե 2020-ում պարտադիր պետք է անդրադարձ լիներ գազի գնի հնարավոր թանկացման ռիսկերին, սակայն այս խնդիրը ներառված չէ Բյուջեի մասին օրենքի ռիսկերի բաժնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ, ԱԺ ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը։
Աշխարհի 2,1 հազար միլարդատերերի միագումար կարողությունը գերազանցում է 4,6 միլիարդ մարդկանց ընդհանուր եկամուտները, որոնք կազմում են մոլորակի բնակչության 60 տոկոսը:
Համաձայն այդ փոփոխության՝ այսուհետ, անկախ աշխատավարձի չափից` կլինի բարձր, թե ցածր, բոլորը վճարելու են համահարթ՝ 23% եկամտահարկ: Այս փոփոխությունն իր վրա, իհարկե, չի զգա վարձու աշխատողների 65%-ը, այսինքն՝ մոտ 390.000 մարդ, քանզի մինչ այդ էլ մինչև 150.000 դրամ ամսական աշխատավարձ ստացողները 2019թ.-ին վճարում էին իրենց աշխատավարձի 23%-ը:
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անսպասելի վիճակագրություն»:
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշի շուրջ հանդիպում է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի, այդ թվում՝ շվեյցարահայ գործարարների հետ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իշխանափոխությունից հետո շրջանառությունից հանվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը մշակվել էր իրավակիրառական պրակտիկայի բազմակողմանի վերլուծության հիման վրա: Այս նախագիծը նպատակ ուներ լուծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև ապահովելու այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների լիարժեք կատարումը:
Անասնապահների ցույցը կառավարության դեմ լիովին արդարացված է։ Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի։ Գյուղացին առանց այդ էլ ավելացված արժեքի մեծ մասը զիջում է ոչ գյուղացի/քաղաքացի միջնորդին։ Հիմա դրան ավելանում է մորթի գործառույթը։ Սա էլ ենք վերցնում գյուղացուց։
Թուրքիայի համախառն արտաքին պարտքի չափը 1989թ․-ից ամեն եռամսյակը մեկ հրապարակվում է Գանձապետարանի և ֆինանսների նախարարության կայքում:
Հունվարի 1-ից կենսաթոշակները Հայաստանում բարձրացան մինչև 10 տոկոսով, և հիմա արդեն թոշակառուները մի քանի հազար դրամով ավելի շատ գումար են ստանում, քան նախկինում։ Այլ բան, թե դա որքանո՞վ է լուծելու այն սոցիալական խնդիրները, որոնք ունեն թոշակառուները։ Եթե հաշվի առնենք, որ վերջին անգամ թոշակները Հայաստանում բարձրացել են 2015թ., ապա պարզ կդառնա, թե ինչ է տալու նրանց այդ մի քանի հազար դրամը։
Ծնողի ամենամեծ մտահոգությունը միջանձնային հարաբերությունների անկատարությունն է բանակում: Սպանությունների ու ինքնասպանությունների մասին լուրերը: Միջանձնային հարաբերությունների մշակույթը փոխելու համար պիտի համագործակցված աշխատեն ընտանիքը, դպրոցը, բոլոր կրթօջախները, հասարակությունը: Բանակը միայնակ ոչինչ անել չի կարող: Բանակը հնձում է այն, ինչ ցանվել է 18-20 տարվա ընթացքում:
Անշտապ ամփոփվում է տնտեսական տարին: Տնտեսության իրական հատվածում աշխարհացունց փոփոխություններ չեղան: Ի տարբերություն պաշտոնական տնտեսական վիճակագրության, ուր անզուսպ ու անդադար հրաշագործության փորձեր են արվում: Իրական տնտեսությունն արձանագրում է այն, ինչ պատշաճ է զարգացման նման որակ ունեցող տնտեսություններին: Օրինակ, շինարարության ոլորտի աճը համարյա ողջ 2019-ի ընթացքում 4-4.5 տոկոս էր: Հետևաբար՝ պաշտոնական վիճակագրությունն այս ոլորտում արժանահավատ էր ընկալվում: Ճանապարհաշինության մասին քաղաքական բարձր հայտարարությունների կողքին հետաքրքիր էր դիտարկել շինարարության ծավալների վիճակագրությունը:
Կառավարությունն ամեն ինչ անում է՝ տպավորություն ստեղծելու համար, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը «Կովկասյան վագրի» թռիչք է կատարել։ Դրսում հոդվածներ են պատվիրում «հեղափոխության պտուղների», «վագրային թռիչքների» վերաբերյալ, ներսում՝ խոսում տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակով արձանագրված տնտեսական ու սոցիալական աննախադեպ հաջողությունների մասին։
Նկարիչ Սևադա Գրիգորյանը, որի կտավներն աչքի են ընկնում վառ գույների բազմազանությամբ, արժևորում են մարդուն, ընտանիքը, հաջողությունների է հասել ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Գրիգորյանի ինքնատիպ ստեղծագործությունները բարձր են գնահատվել աշխարհի երկրորդ տնտեսությունն ունեցող Չինաստանում: Նկարիչը չորս տարի ապրել է այնտեղ և, ոգեշնչվելով Չինաստանի հարուստ պատմությամբ, մշակույթով, ստեղծել է հետաքրքիր շարքեր:
Կառավարությունը տևական ժամանակ բանակցություններ էր վարում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ։ Բանակցությունները հանգեցրին նրան, որ սպասվում է ներքին սակագների բարձրացում։
Պետեկամուտների կոմիտեն որոշել է փոխել բյուջեի հարկային եկամուտների կատարողականի մատուցման ձևը։ Հարկային եկամուտների կատարողականը ներկայացնելիս ՊԵԿ նախագահը առաջնորդվում է ոչ թե կառավարության կողմից ճշգրտված պլանով, այլ պետական բյուջեով հաստատված ցուցանիշներով։
Չինաստանը 2019 թվականի արդյունքներով պահպանել է աշխարհի՝ մեծությամբ երկրորդ տնտեսության կարգավիճակը:
Այդ թվից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը 1 154 է։
«Տարին սկսվում է՝ անհանգստանում ենք գազի գնով, տարին ավարտվում է՝ անհանգստանում ենք գազի գնով: Ե՛վ կենցաղում, և՛ տնտեսության մեջ ոնց որ խաղաղ իրավիճակներ չեն լինում: Խնդիր կա հասկանալու, թե 1997 թվականից մինչ օրս ինչ է տեղի ունեցել Գազպրոմ-Հայաստան, Գազպրոմ-ՌԴ-Հայաստան գազի համաձայնագրերի հետ: 1998 թվականից 2.5 տարվա գազի գումարը կորավ, մինչև հիմա չգիտենք՝ ինչ եղավ, այդ գումարը բյուջե մտա՞վ, թե՞ չմտավ: Եվ հիմա ի՞նչ է կատարվում. թափանցիկության առումով ոչինչ չի փոխվել»,- անդրադառնալով գազի գնի փոփոխության հարցին՝ ասաց Վահագն Խաչատրյանը:
Աշխատուժի ուսումնասիրության մեջ վիճակագրությունն առանձնացնում է գործազրկության մակարդակ հասկացությունը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հայտարարությունը, թե հնարավոր է՝ «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի, հանրության մոտ կրկին տագնապի առիթ դարձավ: Մի՞թե բարձրանալու է գազի գինը:
Չեմ պնդի, թե իրավախախտումների վիճակագրության ընթերցանությունը դեդեկտիվ կարդալու չափ հուզիչ է։
Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները. Ուղիղ:
ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ 2019թ. նոր իշխանության գործունեության ընթացքում տնտեսության մեջ տեղի են ունեցել մի շարք դրական իրադարձություններ. «Տնտեսական հեղափոխությունն անընդհատ տեղի ունեցող իրադարձություն է տնտեսության մեջ, քանի որ տնտեսությունը դինամիկ զարգացող գործընթաց է, և այնպես չէ, որ կան որոշակի գործողություններ, որոնք պետք է արվեն, որ արձանագրենք՝ տնտեսական հեղափոխությունն իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Հեղափոխությունից հետո տնտեսության կարևորագույն գործոններից մեկը օրենքի գերակայությունն է: Այսինքն՝ եթե մինչ այդ օրենքը մասնակի էր կիրառվում, տնտեսության մեջ կային մասնակիցներ, ովքեր արտոնյալներ էին, կամ խոչընդոտներ, մասնավորապես՝ լուրջ խնդիրներ ունեինք մրցակցային դաշտում, մենաշնորհների հետ, ապա հեղափոխությունից ի վեր տնտեսության բոլոր մասնակիցները լիովին ազատ են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»: