Թե Դավիթ Սարգսյանը 5 հազար դոլարը Մոսկվայում ինչպես է ծախսելու՝ հայտնի չէ, սակայն անհավանական է, որ երկօրյա գործուղման ծախսերը 5 հազար դոլար արժենան։
«Ճիշտն ասած՝ մենք առաջինը չենք, որ նման ոճի երգ ենք ստեղծում, խոսքը կառուցվածքի մասին է, աշխարհում կան բազմաթիվ համաշխարհային հիթեր, որոնք ունեն հենց այդպիսի կառուցվածք, եթե խոսքը գնար պարային երգի մասին, գուցե ես Ձեզ հետ համաձայն լինեի, որովհետեւ պարային երգում միշտ ստանդարտ գրվում է տուն-կրկներգ. տուն-կրկներգ, երրորդ ձև, այնուհետև՞ գործիքավորման մի փոքր հատված, որից հետո՝ կրկներգ, կրկներգ, իսկ մեր դեպքում մենք ավելի շատ կպնում ենք մարդու հոգեկան աշխարհին, իսկ հոգեկան աշխարհը, գիտեք, կամաց-կամաց զարգանում, բռնկվում է, և ամենավերջում ունենում ենք հանգստություն, ինչը փորձել ենք ցույց տալ մեր տեսահոլովակում»։
Երբ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էին, նրանք իրականացնում էին կառավարության ղեկավարի ծրագիրը: Նրանք իրենց տեղերում շատ լավ աշխատեցին, այդ ծրագիրը փայլուն իրականացրեցին, բայց արդյունքում ստացվեց, որ այդ ծրագիրը երկիրը տանում էր կործանման և ոչ թե բարգավաճման և դադարեցին կոալիցիա լինելուց:
Իր ռուսական հայացքաներով, ռուսամետությամբ հայտնի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ ճիշտ է համարում Ղրիմի և Ուկրաինայի հարցում Պուտինի դիրքորոշումը, իսկ Ղրիմը Ռուսաստանին միացնելու որոշումը համարում է «փայլուն»։
Նախ, մերոնք հանդես են գալիս այս ֆորմատի օգտին, և նույնն են անում ադրբեջանցիները։ Երկրորդն էլ՝ ուրիշ տարբերակ չկա այստեղ։ Ինչի՞ համար պետք է Ղրիմի հարցը փոխի իրավիճակը։ Եթե խոսքը վերաբերում է իդենտիկ երևույթին՝ հարցը լուծել ինքնորոշման միջազգային իրավունքի հիման վրա, ապա Ղարաբաղը 20 տարի առաջ է արել այդ նույնը, բայց դա չի անցել։
Երկուշաբթի օրը մեկնարկող Աժ քառօրյայի ժամանակ ոչ իշխանական ուժերը պատրաստվում են հանդես գալ ևս մեկ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Այս անգամ նրանք ցանկանում են, որ ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրի «Ժողովրդին թալանելու տարբեր մեխանիզմները»՝ կարմիր գծեր, արագաչափեր, հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացում և այլն։
«Որևէ տանջալից վիճակ չկա, շատ օբյեկտիվ գնահատական էր, իսկապես օբյեկտիվ՝ ուզեք, թե չուզեք»։
Ըստ Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության՝ Հայաստանից՝ նախորդ տարվա 3.312.64 տոննա պտուղ-բանջարեղենի դիմաց այս տարի 11. 406.03 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել Վրաստան, Ռուսաստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ և Ուկրաինա:
Նկատենք, որ ադրբեջանական մամուլը երեկ չէր հաստատել հանդիպման փաստը։ Բանն այն է, որ հերթապահ այդ հանդիպումները, ճիշտ է, որևէ առաջխաղացում չեն գրանցում խնդրի կարգավորման հարցում, սակայն խնդրին անդրադարձը առաջին հերթին զինադադարի պահպանման և իրավիճակը վերահսկելի դարձնելու տեսանկյունից է դրական։
«Մանկապարտեզը սահմանից հեռու է 800 մ, մանկապարտեզ է հաճախում 27 երեխա: Գնդակոծության ժամանակ երեխաները շենքի առաջին հարկում էին»:
Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Խուլիգանություն կատարելու եւ ավտոմեքենայից ընթացքի ժամանակ ատրճանակով կրակելու կասկածանքով, նույն օրը բաժին բերման են ենթարկել «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին, «Լիա» տաքսի ծառայության 21-ամյա վարորդին, նույն տաքսի ծառայության 19-ամյա վարորդին:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբոր տանը ընտանեկան անհաշտությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր կնոջը սպանելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ կեսերին, որովայնի առաջային պատին և վերին վերջույթներին, որի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
Մենք բազմիցս բարձրացրել ենք մեր իրավունքների ոտնահարման հարցը, ահազանգել ենք օրենքների անտեսման, խախտման մասին դատապարտյալներիս վաղաժամկետ պայմանական ազատման գործընթացի ընթացքում, ինչի հետևանքով մենք և մեր ընտանիքները գտնվում ենք ծանր հոգեկան ապրումների մեջ և ենթարկվում ենք բարոյահոգեբանական խոշտանգման։
Կաթ գնելու գնացած երիտասարդի գայթակղությունը:
Ես ուղղակի չեմ հասկանում, թե ո՞ւր են նայում երկրի նախագահը, դատախազը, Արդարադատության խորհուրդը, Ազգային ժողովը, կաթողիկոսըգ Մենք շատ ենք աղաղակել այս մասին, սակայն ՀՀ կառավարությունից, ներառյալ` վերը նշված անձինք, ոչ ոք չի արձագանքել մեզ։
Օրերս ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են ստացվել, որ մարտի 3-ին մարմնական վնասվածքներով ակնաբուժական հիվանդանոց է դիմել 1985 թ. ծնված Արայիկ Խ.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է իրենց ավտոտնակում անզգուշաբար սայթաքելու և դեմքով ավտոտնակի դարպասին հարվածելու հետևանքով:
Հասարակությունը սկսում է կուսակցությունների հանդեպ շատ ավելի ճիշտ մոտեցում ունենալ, սկսում է գնահատել ինքն իրեն, մաքրվել ինքն իր մեջ, տեր կանգնել իր իրավունքներին: Սա շատ կարևոր բան է: Գուցե սա դժվար է ընթանում, գուցե փորձում են և շեղել, գուցե սա մինչև վերջ ճիշտ չի ընկալվում, բայց ինքը` պրոցեսն, ընթանում է, և գնալով ավելի ու ավելի լայն խավեր կներգրավվեն սրա մեջ:
Շատ կարևոր է, որ մարդու խոսքը, էական չէ՝ ինչում է նա մեղադրվում, դարձնենք արժեքավոր, այդ մարդու խոսքը դատարանի համար հավասար արժեք ունենա, ինչ ունի վկայի, տուժողի խոսքը:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ ՃՈ աշխատակիցների հետ, որոնց էլ շտապօգնության բրիգադը օպերատիվորեն տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Իրենք ի սկզբանե իմացել են և մշակել սցենարը, թե որ ուղղությամբ տանեն գործը: Դրա համար իրենք գործը 4 օր հետո խլեցին Թամամյանից և տվեցին 6-րդ վարչությանը:
Տղերքին թաղելուց էլ էինք երգում: Բայց հումորը միշտ է եղել: Երևի հենց հումորն է մեզ պահել, որ չխելագարվենք: Պատերազմն արդեն մեր կյանքն էր դարձել: Երբ հետ էինք վերադառնում, մեզ համար այնքա՜ն անսովոր էր, որ անընդհատ ուզում էինք ետ գնալ: Չէր գրավում քաղաքացիական խաղաղ կյանքը: Տղերքով մեկ-մեկ երբ հավաքվում ենք, երանի ենք տալիս այդ օրերին:
Մարտի 18-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Էդուարդ Հ.-ին:
Հունվարի 18-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1951 թ. ծնված Էմա Խ.-ի բակից գողացել են 15 պարկ փայտ:
Գյուղապետի խոսքերով՝ Արման Ղուկասյանը բնավորությամբ հանգիստ երիտասարդ էր: «Հանգիստ, շատ խելոք երեխա էր»,- ասել է Սաղաթել Գալստյանը: 20-ամյա Արմանը ընտանիքի միակ որդին էր: «Երկու քույրիկ ուներ իրենից փոքր, հայր եւ մայր: Շատ հոյակապ ընտանիք են»,- պատմել է գյուղապետը:
Օրերս ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ 1986 թ. ծնված Լեռնիկ Ս.-ն մարտի 14-ին 1972 թ. ծնված Էդվարդ Պ.-ի տնից գողություն է կատարել:
Վերջապես պարզվեց, թե ինչ են մտադիր անել մեր կառավարության հետ խորհրդարանական հանրահայտ չորս ուժերը: Մինչդեռ մինչև երեկ պարզ չէր: Խորհրդարանական խմբակցությունները, չգիտես ինչու, ամիսներ շարունակ հասարակությունից թաքցնում էին իրենց ծրագրերը:
Մարտի 21-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:
Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների բնակիչների հետ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մարտի 19-ին կայացած հանդիպման արդյունքները նույն օրը զեկուցվել են ՀՀ Նախագահին եւ ՀՀ վարչապետին: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ այսօր համայնքների բնակիչների հետ հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ տեղեկացրել, որ կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները:
«Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարի դրան գումարվելու է 35 հազար դրամի փոխարինված 45 հազար աշխատավարձերի տարբերությունը: Նույնիսկ փոխհատուցվելու են էներգիայի եւ գազի վճարները՝ Վանաձոր քաղաքը լրացուցիչ ստանալու է 246 մլն դրամ»: