Ուկրաինայի քաղաքացիների սոսկ 38 տոկոսն Է Ուկրաինան իրոք անկախ պետություն համարել, մինչդեռ երկրի բնակիչների կեսը հակառակ կարծիքն է հայտնել: Այս մասին են վկայում Ուկրաինայի անկախության հռչակման 25-ամյակի առթիվ Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հետ համատեղ Իլկո Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի կատարած հարցման տվյալները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լոռու մարզում այսօր ժամը 18:20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի հարակից տարածքում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 50-ամյա Լյովա Մարտիրոսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 LQ 816 համարանիշի ավտոմեքենայով ընթանալիս՝ կորցրել է կառավարումը և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջվել մայթեզրի երկաթյա ձողերի և դեղատան պատի արանքում:
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թիվը կազմում է 202 839` բնակչության 6.7 տոկոսը, որոնցից 98 458-ը կանայք են, իսկ 8 016-ը` երեխաներ: Այս մասին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակում օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը եւ օծումը՝ ձեռամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի։
«Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին՝ Երևանում հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակի վերաբերյալ:
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից ստացել է 20 մլն դոլարի դրամաշնորհ` ողջ երկրի տարածքով մեկ էներգաարդյունավետությունը բարձրացնելու, ծախսերն, ինչպես նաեւ ածխածնի երկօքսիդի արտանետումը նվազեցնելու համար:
«Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամներ են, եւ նրանց հետ տարվող աշխատանքը պետք է շարունակական լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին։
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը նշանակվել է Ուկրաինայում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան:
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում հուլիսի 31-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1964 թ. ծնված Մարինե Ա.-ի պարանոցից ոսկյա շղթան հափշտակելու և 140.000 դրամի վնաս պատճառելու մասին:
«2000-ական թվականներից ենք սկսել միասին աշխատել «Լրաբեր»-ում: Շատ պահանջկոտ էր, ուզում էր, որ կադրերին միշտ հետեւողական լինենք, միշտ համագործակցում էր լրագրողի հետ: Բացի դրանից միասին արտերկրում պետական միջոցառումներ լուսաբանելու շատ առիթներ ենք ունեցել: Մոսկվա տեղափոխվելուց հետո գալիս էր մեզ մոտ, տպավորված պատմում էր կինոաշխարհի մասին, մենք էլ ուրախանում էինք, ռեպորտաժներ պատրաստում մեր գործընկերոջ մասին: Շատ լավ հիշողություններ են մնացել իրենից»:
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթխին հայտարարել է, թե Ռուսաստանը պահանջում է տեսախցիկների տեղակայում, որոնք կվերահսկեն տեղական օդային նավահանգիստների աշխատակիցների տեղաշարժերը: Այս մասին նա հայտարարել է Daily News Egypt թերթում հրապարակված հարցազրույցում:
Օգոստոսի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհի Թ.Հարությունյանը, գտնվելով «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող «Գազել» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայում, իմանալով նույն ավտոմեքենայում գտնվող հոր՝ Մ. Հարությունյանի մահվան մասին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ դեպի Երևան տանող ուղեմասի 34-րդ կմ հատվածում դուրս է նետվել ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Շվեյցարիայի Աարգաու կանտոնում` փախստականների ընդունման կենտրոնում, դանակով հարձակվել են երկու ներգաղթյալի վրա: Հարձակման հետևանքով 1 մարդ սպանվել է, մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնում է The Local-ը:
Կուբանի ֆերմերները կիրակի օրն սկսել են տրակտորային արշավ դեպի Մոսկվա` ցանկանալով դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և խնդրել վերանայել ֆերմերների նկատմամբ կայացրած անարդար որոշումները, RIA Novosti-ին հայտնել է տրակտորային արշավի կազմակերպիչներից Ալեքսեյ Վոլչենկոն: Ֆերմերները ցանկանում են պատմել կոռուպցիայի, իրենց իրավունքների խախտումների մասին:
Ճապոնիայում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր ավիաչվերթեր «Մինդուլ» թայֆունի պատճառով, որը պատուհասել է երկրի արևելյան շրջանները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» Երևանի ավագանու 30.04.2014թ. 154-Ն որոշումը հնարավորություն է տալիս բնակիչներին մասնակից լինել համայնքի կառավարմանը, համայնքում որոշումների կայացմանը: Սակայն վերջին շրջանում «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին հասցեագրված բողոքները վկայում են այն մասին, որ ղեկավար մարմինները թքած ունեն այս որոշման վրա:
2016թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 20:55-ին, «Աստղիկ» Բ/Կ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Արարատի մարզի Վ.Արտաշատ գյուղի բնակիչ, 1989 թվականին ծնված Գ.Բադալյանը:
«Քառօրյա պատերազմը մեր բոլորի կյանքում թողեց ցավալի և անջնջելի հետք: Հավերժ լույս,փառք ու պատիվ մեր զինվորներին՝ մեր եղբայրներին… Հավերժության գաղափարը միշտ ՀԱՅ ժողովրդի հետ կլինի: Սիրելինե՛րս , ձեզ եմ ներկայացնում իմ նոր տեսահոլովակը`«Մենք հավերժ ենք»…»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Բրյուսովի փողոցի ջրամատակարարումը:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է կապի զորքերի զինծառայողների ճամբարային հավաքը «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում: Մեկ ամսվա ընթացքում կապավոր զինվորականները զորամիավորման վարչությանն անընդհատ կապով կապահովեն լեռնային պայմաններում:
«Ընտրովի արդարադատությունը դրսևորվում է տարբեր մասնակիցների նկատմամբ: Բայց հիմնական տենդենցը, որն ընդհանուր է, ապօրինի հետապնդումն է, այդ թվում՝ խոշտանգման հասնող վերաբերմունքը, որովհետև պատշաճ բժշկական ծառայություն չտրամադրելը համարվում է վատ վերաբերմունք»,- ասաց նա:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Տիգրան Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը փոխելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Նա նշեց, որ պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան: Ինչ վերաբերում է Մանուկյանի առողջական վիճակին, ապա, ըստ փաստաբանի, ամեն ինչ կարգին է:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից սահմանված 24-ժամյա հերթապահությունը հանվելու առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել:
Այո, ԹՅՈՒՐ կարծիք է ձևավորվել այն մասին, որ իբր ԱՄՆ-ում ծնված հայ երեխան հենց միայն այդ հիմքով ազատվում է զինծառայությունից: Այս թյուրիմացության հիմքում այն իրողությունն է, որ ԱՄՆ-ում ծնված երեխան, հողի սկզբունքով ձեռք է բերում ԱՄՆ-ի քաղաքացիություն, սակայն մեր հայրենակիցները անտեսում են մի շարք տարրական իրավական հարցադրումներ:
Բրուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժածներին ապահովագրական վճարումները գնահատվում են շուրջ 160 միլիոն եվրո: Այս մասին հայտնել է Derniere heure թերթը՝ վկայակոչելով Բելգիայի Assuralia ապահովագրորդների ասոցիացիան:
Օգոստոսի 20-ին, ժամը 19.57-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1961 թ. ծնված Մարինե Գ.-ի տան վրա զինված հարձակում է կատարվում: Ժամը 20.10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարինե Գ.-ն և հայտնել, որ Կարեն Ս.-ի հորեղբոր որդին Վերին Արտաշատ գյուղում կրակել է իր որդու վրա:
«Սասնա ծռեր» խմբի 5 անդամների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ այսօր եղել է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում ու ականատես է եղել մի խնդրի, որն իրեն շատ է մտահոգել և հուզել, և որը նա գնահատեց՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում.