Մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները թույլատրել են երկրի քրդերի առաջնորդ, ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանին տեսակցել ընտանիքի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը` առաջադրումների փուլի ընթացքում, ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրումներ կատարվել են 66 երկրներից, առավելագույնը՝ Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Պակիստանից, Նիգերիայից, Ֆրանսիայից, Նեպալից, Քենիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից եւ Մեծ Բրիտանիայից։
Պերուի հյուսիսում սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը վստահեցնում է՝ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմատեխնիկայի արդիականացմանը նոր թափ է հաղորդվել:
Ոստիկանները բռնել են փախչող կողոպտչին: Մանրամանսերը՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
«Ոստիկանությունից ակնկալում ենք գործի արագ բացահայտում»,- ասված է «Ալյանս» կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Անկարայի նահանգապետարանը տարածել է հայտարարություն, որի համաձայն գյուլենականների դեմ իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում, հուլիսի 15-ից սկսած 2 223 պետական աշխատողի լիազորություններ դադարեցվել են, իսկ 3 502-ը՝ հեռացվել աշխատանքից:
Սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
«Եկեք չմոռանանք, որ մարդու ապրած կյանքը չի չափվում միայն այս հողի վրա ապրած ժամանակով, այլ կատարված գործերով: Մենք կորցրել ենք Հայոց բանակի զինվորին, ով մասնակցել է հայրենի երկրի սահմանների պաշտպանությանը, ծառայության ընթացքում աչքի ընկել պարտաճանաչությամբ: Կգա ժամանակը, երբ, ինչպես Հայոց ցեղասպանության բոլոր զոհերը, կսրբադասվեն Մայր հայրենիքի համար զոհված մեր բոլոր զինվորները, նաեւ՝ ձեր ու մեր սիրելի Արմանը»
Քաղաքացի Արմեն Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ բանկին ունեցած շուրջ 3 մլն. 400 հազ. ՀՀ դրամ պարտքը մարելու համար դատարանի վճռի հիման վրա կատարողական վարույթ հարուցած ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Ն. Գ.-ին 2015 թվականի փետրվարից մինչև նույն թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս վճարել է ընդհանուրը 1 մլն. 500 հազ ՀՀ դրամ գումար, սակայն հիշյալ բաժնի հարկադիր կատարողը գումարը հաշվեհամարին չի վճարել և յուրացրել է այն:
Սպանություն Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սե մինար-քննարկում:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երեկ մահվան դեպք է գրանցվել։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ին հայտնեց, որ երեկ՝ ժամը 18-ի սահմաններում, հանկարծամահ է եղել 1954թ. ծնված Հայրապետ Հայրապետյանը։
Արմավիրում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է:
Թուրքիայում հայտնի լրագրող Ահմեթ Ալթանը և նրա եղբայր պրոֆեսոր Մեհմեթ Ալթանը սեպտեմբերի 10-ի առավոտյան ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հայաստանը, մեծ հաշվով, ապրում է հանրային, պետական ինքնասպանության ռեժիմում։ Պարզապես դա ինքնասպանության տեսակ է, որը չի իրականացվում միանվագ ակտով, ու որը որևէ մեկը չի լուսանկարում ու չի ցուցադրում։
Հիշեցնենք, որ ի թիվս «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների, Հովհաննես Ղազարյանի (որն այլևս «Հիմնադիր խորհրդարանի» անդամ չէ) նկատմամբ ևս իրականացվել է քաղաքական հետապնդում, մասնավորապես՝ 2015 թ. ապրիլի 7-ին նրա բնակարանում և նրա տրամադրության տակ գտնվող գրասենյակում կատարվել են խուզարկություններ, ինչից հետո վերջինս, առանց իրավական հիմքի, բերման է ենթարկվել ՀՀ ՀԿԳ Վարչություն՝ վկայի կարգավիճակով, որտեղ մնացել է 11 ժամ:
Ի՞նչ իրավունք ունի դպրոցի տնօրենը իմ երեխային «դուրս շպրտել» դպրոցից՝ չմտածելով, թե ծնողը ինչ դժվարությունների առջեւ է կանգնում սեպտեմբերի 7-ից սկսած երեխայի համար նոր դպրոց փնտրելու գործում; ինչ հոգեբանական եւ այլ սթրեսների է ենթարկվում երեխան այդ լուրը հանկարծակի իմանալու, հասկանալու, դրան հարմարվելու պրոցեսում:
Պարոն Արսենյան, դա ցեղասպանություն է հարգելիս, միայն ցեղասպանություն, որն ընդունել են ՄԱԿ-ը, Եվրոխորհուրդը, մի շարք պետություններ և մեր հանրությունը ու հավատացած եմ, որ այն կընդունվի նաև մեր Ազգային Ժողովի կողմից անկախ դրանից թե դուք կզարմանաք թե ոչ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համաներումից բացի՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է անհատական ներումներ շնորհել մի շարք դատապարտյալների, որոնց վրա համաներումը չի տարածվելու:
Ներկայացվող զեկույցի ուսումնասիրության նպատակն է եղել ամփոփ տեղեկատվություն տրամադրել Հայաստանում ՄԻԵԴ վճիռների կատարման մեխանիզմների, 2007 թ. մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով և վճիռների կատարման մեխանիզմների, և առանձին վճիռների կատարման նպատակով համակարգային լուծում և ընդհանուր բնույթի միջոցառումներ պահանջող խնդիրը և ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել ամուսնու նկատմամբ՝ կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
Զորամասի ֆինանսական ծառայության պետի, համալրման բաժանմունքի պետի և զորամասի շտաբի պետի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
2004 թվականի սեպտեմբերի 10-ին լույս տեսավ «168 Ժամ» թերթի (168.am) առաջին համարը։ Հայկական մամուլի դաշտում նոր թերթ ստեղծելու մեր որոշման հիմքում, ի թիվս այլ պատճառների, իսկ գուցե առաջին հերթին՝ այն համոզմունքն էր, որ լավ պետություն ունենալու, ազատ հասարակություն կերտելու կարևորագույն միջոցն ու գործիքը խոսքի ազատությունն է ու ազատ մամուլը։
Երեկ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտնեց իր հրաժարականի մասին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Հրշեջ ծառայությունը եւ Samsung ընկերությունն սկսել են ԱՄՆ-ում ջիպի այրման հանգամանքների հետաքննությունը, որի պատճառը ենթադրաբար մեքենայի ներսում թողնված Samsung-ի Galaxy Note 7 հեռախոսն է:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Գ.Խանփերյանին մեղադրանք Է առաջադրվել՝ իր երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Վ.Սարգսյանին դանակահարելու համար։
Ժամը 15:40-ի սահմաններում Մարտունի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը ոստիկանության Մարտունու բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ներքին Գետաշեն գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են դանակահարված կնոջ: