Եգիպտոսի զբոսաշրջային Հուրգադա քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորված հայերին տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոց: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Ռուսաստանյան Yandex.Taxi-ի և Uber-ի ծառայությունների միավորման արդյունքում ձևավորված ընկերությունը, որի տնօրենն է հայազգի Տիգրան Խուդավերդյանը, պետք է աշխատի Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի տարածքում: Սակայն Ադրբեջանը նոր ընկերության տնօրենի հայ լինելու պատճառով խզում է կապերը Yandex-ի և Uber-ի հետ:
««Սասնա ծռերն» իրենք էլ հայտարարեցին, որ իրենց գործողությունը ապստամբություն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբի գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Կիևում ոտքը կոտրված է եղել և գտնվել է գիպսի մեջ, իսկ օդանավակայանի աշխատակիցը ստիպել է ոտքի կանգնել և ինքնուրույն անցնել զննման սարքով, կինն էլ, ոտքը գիպսի մեջ, փորձել է քայլելով անցնել զննման սարքով և հավասարակշռությունը կորցնելով վայր է ընկել՝ արդյունքում ստանալով երկրոդ կոտրվածքը, այս անգամ էլ՝ ձախ նախաբազկի վերին 3-րդի զույգ ոսկրերի փակ կոտրվածք:
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ գործն արդեն դատարանում է։ Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Արշակ Վարդանյանին։
Եգիպտոսի զբոսաշրջային Հուրգադա քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժած ՀՀ երկու քաղաքացիները կանայք են:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքով
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. հուլիսի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Հուլիսի 14-ին, ժամը 9.10-ին, Երևանի Արցախի փողոցի թիվ 23/2 հասցեի դիմաց իրար են բախվել «Հայասա» մակնիշի մոտոցիկլետ և «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 15-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության քրեական հետախուզտանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1962 թ. ծնված Լևոն Բ-ն։
Անդրադառնալով Համայնքային ոստիկանության աշխատանքի առանձնահատկություններին ու խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ համայնքային ոստիկանի ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև հանրության սոցիալական խնդիրների հայտնաբերումն ու լուծմանն աջակցելը՝ համագործակցելով բնակչության ու համապատասխան գերատեսչությունների հետ:
Ոստիկանության համակարգում այսօր՝ հուլիսի 15–ին տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` մի շարք տարածքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ի տարբերություն նախորդ մի քանի տարիների, Երևանի պետական համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում նոր ուսումնական տարվա համար հատկացվել են պետպատվերով տեղեր, յուրաքանչյուրում՝ երկուսը:
Հուլիսի 15-ին, ժամը 00:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկին կից անասնագոմում:
Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներն անհանգստացած են Ռուսաստանի Պետական դումայի կողմից հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխություններից: Այն քաղաքացիները, որոնք օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով, նրանք տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ աշխատում են նրանք՝ 50 հազար ռուբլով:
Երևանում` «Խարբերդի դաչաներ» կոչվող թաղամասում, հուլիսի 6-ին 1.5 տարեկան փոքրիկ է մահացել: Նրա հարազատները գտնում են, որ պատճառը դրանից երկու օր առաջ ստացած պատվաստումն է:
Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «ԿԱՄԱԶ» մակնիշի 339 UU 22 պետհամարանիշով ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մեր նախահայր Ադամի խոսակցական լեզուն Հայոց լեզուն էր: Խոսքիս հավաստումը սա է. քանզի առաջին նահապետները, ջրհեղեղից հետո Հայոց աշխարհում մոտ հարյուր հիսուն տարի բնակվելով, աճեցին, բազմացան:
Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը: Այս մասին գրում է թուրքական «Akyazı.net» լրատվակայքը:
Եգիպտական Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, երբ անհայտ անձը հյուրանոցում հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, տուժած ՀՀ երկու քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:
Բնակչության բնական աճն այն կարևոր բաղադրիչներից է, որն ապահովում է հասարակության բնականոն զարգացումը և հնարավորություն է տալիս դրա հիման վրա կատարել ռազմավարական կանխատեսումներ: Ոչ մի երկիր չի կարող ծրագրավորել իր հետագա սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումն առանց հստակ ժողովրդագրական քաղաքականության, որի նշանակությունը ժամանակակից աշխարհում գնալով աճում է:
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում է և դատապարտված է 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: