Աբովյան քաղաքից մոտ 150 ցուցարար երթով շարժվեց դեպի Երևան: hetq.am-ի փոխանցմամբ՝ նրանք միացման կոչեր են անում քաղաքացիներին և ոստիկաններին:
Արցախի փողոց-Էրեբունի խաչմերուկն այս պահին փակել են ոստիկանները, նրանք թույլ չեն տալիս այդ շրջանի բնակիչներին ազատ տեղաշարժվել։ Մի կին ոստիկաններին ասաց, որ երեխան զանգում է, լաց է լինում, մորն է ուզում, թույլ տան անցնել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ասացին՝ շրջանցեք հատվածը։ Երկար խոսակցությունից հետո ոստիկանները կնոջն ուղեկցեցին տուն։
Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների:
Իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում՝ հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քննվող քրեական գործով ևս երկու անձինք են ձերբակալվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել:
Էրեբունի վարչական շրջանի ճանապարհին՝ Արցախի պողոտայում ոստիկանները վահաններով պատ էին կազմել։ Երթով պատին մոտեցած ցուցարարներին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանգստություն պահպանել, սակայն բախում սկսվեց ոստիկանների միջև։
Ապրիլի 21-ին Վաշինգտոնում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:
Ապրիլի 21-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ազատ է արձակվել ստորագրությամբ։
Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է գաղտնալսման ձայնագրություն, ավելի վաղ ձերբակալված ու Երևանում ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող անձանց մասնակցությամբ:
Առանձին լրատվամիջոցներ, խեղաթյուրելով իրականությունը, այսօր տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր Հրազդան քաղաքում անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանական մեքենան միտումնավոր մխրճվել է հավաքի մասնակիցների մեջ՝ վրաերթի ենթարկելով երկու անչափահասի:
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել, Aysor.am-ին ասաց ոստիկանության լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը
«Այսօրվանից սկսած հրաժարվում ենք վճարել կոմունալները։ Այս հրապարակից կամ մեզնից ով վճարեց՝ վճարելու է նաև այս բոլորի փոխարեն։ Շարունակեք չվճարել, և նրանց շունչը մի քանի օրից կփչի»,-Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին նման կոչ արեց Դավիթ Սանասարյանը։
ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ բռնության գործադրմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Արվեստի գործիչները Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի միակ լուծումը տեսնում են երկխոսության միջոցով:
Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել է Ա. Գ.-ն:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով մասնակցում է Երևանում այս օրերին տեղի ունեցող ակցիաներին, այսօր ձերբակալվել է:
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Լ. Ս.-ն և հայտնել, որ այսօր՝ ժամը 15:00-16:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում ամուսնու՝ Հ. Ս.-ի հետ մեքենայով երթևեկելիս իրենց է մոտեցել Ոստիկանության 10 աշխատակից և բռնություն գործադրել իրենց նկատմամբ:
Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ավագ Լալայանը երեկ երեկոյան բռնության է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից։ Իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ փաստաբանը հաղորդում է փորձել ներկայացնել ոստիկանության ծառայողներին, սակայն նրանք հրաժարվել են լսել փաստաբանին։
Փարաքարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իր կողմնակիցներին հրահանգում է փակել ճանապարհը։ Նրա կողմնակիցները մեքենայից դուրս բերեցին մի բեռնատարի վարորդի և տարան այդտեղ գտնվող սաունայի տարածք, որի դուռը փակեցին լրագրողների առաջ։
ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այսօր «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արուս Հակոբյանի մասնագիտական լրագրողական գործունեությունը խոչընդոտելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը:
2018 թվականի ապրիլի 21-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ոստիկանության աշխատակիցները հարվածում են փողոցում կանգ առած ավտոմեքենային ձեռքերով և ոտքերով, այնուհետև մահակով, փորձելով կոտրել ավտոմեքենայի դուռը և պատուհանները։
Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն այս պահին Փարաքարում է, որտեղ հիմա գտնվում է Էջմիածնից Երևան եկող երթը։ Լրագրողը հետաքրքրվեց, թե որն է այդտեղ գալու նրա նպատակը. «Իմ գյուղն ա, բա ո՞ւր էթամ։ Դու խի՞ ես եկել ստեղ։ Գնացեք՝ վերբովկա եղած Նիկոլից մնացածը ճշտեք»։
Մաշտոց-Պուշկին խաչմերուկում իրավիճակը շարունակում է քաոսային մնալ։ Ցուցարարներն անընդհատ փակում են ճանապարհը, իսկ ոստիկանները բացում են այն։ Հիմա էլ ցուցարարներին միացել են մեքենաները։
Թբիլիսյան խճուղում մի խումբ անձինք փակել են ճանապարհը և քարերով հարձակվել ճանապարհը շարունակել փորձող ավտոմեքենաների վրա:
Էջմիածին քաղաքում մեկնարկած ցույցն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Մի քանի հոգուց սկսված երթին այժմ միացել են հարյուրավոր քաղաքացիներ։