Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց մի քաղաքացու, որի հետ նախկինում ևս հանդիպում էր ունեցել՝ քաղաքացիների ընդունելության շրջանակում։
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով` Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար առայժմ փակ է:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Սերոբյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սնանկության դատարանի նախագահ է նշանակվել Գարիկ Ավագյանը:
Նոյեմբերի 30-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, ոստիկանություն է ներկայացել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին կասկածելի վնասվածքներով փախուստի դիմած 33-ամյա Արտյոմ Անտոնյանը։
Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 36-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Իմ քայլը» դաշինքի էլիտար թեկնածուների համար քարոզարշավն ահագին ծանր բեռ է բոլոր առումներով, մանավանդ որ նրանք գտնվում են անցողիկ տեղերում եւ շատ ջանք չեն թափում ռեյտինգային ընտրակարգով «ընտրվելու» համար։
Համազգայինի թատրոնի շուրջ զարգացող իրադարձություններին չեմ կարող անտարբեր մնալ, պարզապես բարոյական իրավունք չունեմ։
Նոյեմբերի 30-ին, ժամը 21:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտաքար գյուղում այրվում է գազի հաշվիչ, գազատար խողովակից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Նոյեմբերի 30-ին, ժամը 15:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում՝ երաժշտական դպրոցի մոտակայքում գտնվող ոչ բնակելի շենքի 2-րդ հարկում:
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 03:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում՝ «Հին Էրիվան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հնգօրյա բացակայությունից հետո հասա Երևան և ինտերնետ տարածքը դիտարկելուն մի փոքր ժամանակ տրամադրեցի:
Արարատում անգամ ամուսնալուծությունը չի ազատել կնոջը՝ ամուսնու բռնություններից։ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը սպառնալու համար։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 1-ին:
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Մեծ Բրիտանիայի Սասեքս քաղաքում տեղակայված կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բրիտանական բարեգործական կազմակերպությունը Հայաստանում վանդակներից ազատել է երկու արջի:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր առաքելությունն է համարում մարդու բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելը:
«Եթե ժողովրդի վիճակը վատ է, ես չեմ կարող ինձ լավ զգալ, նման բան չի լինում»,- Մասիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որեւէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում այդ տարրի հանդեպ սեփականության իրավունք։
ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը 2019 թվականին նախատեսում է այգու այցելուներին ուրախացնել նոր կենդանիների ցուցադրությամբ և նոր ազատավանդակ կառուցելով: