Եթե մայիսյան եռատոնը ռազմական հաղթանակների ընդհանրացումն է, ապա դեկտեմբերյան եռատոնն այդ հաղթանակների իրավական ձևակերպումն է դեռ 1991 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած: Այն վկայում է ինքնիշխան Արցախում անկախ պետականության կայացման և ժողովրդավարության գործընթացների անշրջելիության մասին:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը՝ ընդամենը 57 կողմ, 35 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:
«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության, քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացի հարթ կազմակերպման, արտերկիր այցերի, երկրի ներսում ծավալող գործունեության ու խաղաղասիրական ակցիաների, ինչպես նաև քննադատություն ու գովեստ պարունակող արձագանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հետ:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում քաղաքացին ցանկանում է ցած նետվել շենքի (5 հարկանի) տանիքից:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 21:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ «Արարատ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու: Ինչպես հայտնի է, այս տարվա հունիսին խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը և այն ուժի մեջ է մտնում հենց հունվարի 1-ից:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանը շարունակում է Հայաստանից մեծ թվով միգրանտներ ընդունել: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է միգրացիայի վերաբերյալ ցուցանիշներ, որոնք մտահոգիչ են:
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել, ըստ որի՝ ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեական աշխարհի ներկայացուցիչ, ռուսաստանաբնակ Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, իր ծննդյան 50-ամյակի օրը տհաճ պատմության մեջ է ընկել։ Նա որոշել է ծննդյան օրը նշել՝ հրավիրելով ե՛ւ հանցաշխարհի ընկերներին, ե՛ւ պաշտոնական շրջանակների ներկայացուցիչներին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գառնիի բնակիչներից մեկն իր տանն ապօրինի կերպով թմրանյութ է պահում և օգտագործում:
Կյանքի 86-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի տիկնիկավար Քերոլ Սփիննին, որի ձայնով են խոսում դեղին Մեծ Թռչունը եւ կանաչ հրեշ Օսկարը «Սեզամի փողոցը»(Sesame Street) մանկակական հաղորդումից:
2018թ. թավշյա իրադարձությունները և իշխանափոխությունը որոշ գործարարների կյանքում մեծ փոփոխություններ են բերել։ Դա է պատճառը, որ նրանք ժամանակ առ ժամանակ առիթը բաց չեն թողնում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության, առհասարակ՝ նոր իշխանությունների գովքն անելու՝ չնկատելու տալով բազմաթիվ բացթողումներն ու արատավոր, կոռուպցիա պարունակող երևույթները։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վատ եղանակային պայմանները անձնական ազատության իրավունքի վերականգնման համար խոչընդոտ չեն»:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գնում ենք Վարդաշեն ՔԿՀ, որ Սարգիս Օհանջանյանին տանենք տուն: Հուսով եմ մինչև Նոր Տարի նաև Նարեկ Մութաֆյանը կլինի տանը»:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատրաստվում եմ դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Վաչիկի Հակոբյանի (097) կողմից 2019 թվականի դեկտեմբերի 9-ին արված «Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի» արտահայտությունը քննելու հիմքով էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար»:
Երևանի քաղաքապետարանը 2020թ.-ի հունվարից նախատեսում է բարձրացնել մարզամշակութային կենտրոնների՝ շուրջ 5000 աշխատակիցների աշխատավարձը: Երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների աշխատակիցների աշխատավարձը նախատեսվում է ավելացնել՝ մինչև 25 %, մարզադպրոցների աշխատակիցներինը՝ շուրջ 56 %: Ավագանու որոշում դեռ չկա, սակայն հարցն արդեն լայն արձագանք է ստացել: Ծովինար Հովհաննիսյանը, որ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդում է արդեն […]
Դեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 38-ամյա Լիլիթ Կ.-ի կողմից 32-ամյա Վիգեն Պ.-ի և նրա կնոջ հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու և նրանց բնակարանի անձեռնմխելիության խախտման փորձի մասին:
Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը:
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, այս մասին:
«Ֆայտոն Ալեքը » ֆիլմի պրեմիերան ԳյումրիումՀին ու նոր Գյումրին իր կոլորիտով եւ պատմամշակութային արժեքներով:
Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 5 ավազակային հարձակում էր կատարվել:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող խաղային ոլորտի միջազգային փորձագետներ Մարտին Բրիտոնին և Ալեքսանդըր Հաբեռլին:
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ՊԵԿ ծառայողները Գոգավանի սահմանային անցակետում իրականացրել են համալիր օպերատիվ-քննչական միջոցառում,որի շրջանակներում գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ու ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձինք, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Այս որոշումն արդարացված կլիներ, եթե վերաբերեր որոշ բեմական գնումների, որոնք իրենց տեսակով եզակի են, և բարդ է ստանալ տեխնիկական բնութագիր՝ ապահովելով ապրանքի բարձր որակը։ Ադյպիսիք են բեմական հագուստը, դեկորացիաները և այլն։ Սակայն կառավարությունը տվել է այնպիսի ձևակերպում, որով ցանկացած մշակութային միջոցառում՝ համերգ, հրավառություն, բեմային այլ միջոցառումներ, այսուհետ կարող են անցկացվել մեկ անձից գնումով։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 9-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» մանկական զարգացման կենտրոն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների երկու տասնյակից ավելի դեպք: Երևանի 30-ամյա բնակիչը կալանավորվել է: