Այո, բանակցում էինք, ինքն առաջարկում էր դա մեզ, ես ասում էի՝ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը, պրոցեսը շահավետ էր մեզ համար: Բայց առաջին օրվանից ես չէի կասկածում, որ այդ քննարկումները հնարավորություն է ունենալու բերել մեզ համար ընդունելի տարբերակին: Ինչի էի համոզված, որովհետև այդ ընթացքում Ալիևը ստանում էր 6 շրջան, կար մոտիվացիա, որովհետև ինքը ստանալու բան ուներ: Սա էր ամբողջ մեր տրամաբանությունը, Վարդան Օսկանյանը հենց դրա մասին է ասում»։
«Շրջափակման ժամանակ ես մշտական կապի մեջ եմ եղել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Գրեթե ամեն օր էին խոսում, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ օրը մի քանի անգամ: Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը՝ Արայիկ Հարությունյանն սկսել է քննարկել մոտ երեք ամիս՝ մինչև Ղարաբաղի անկումը: Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթում, դա երրորդ փորձն էր հրաժարականի՝ Արայիկ Հարությունյանի կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական դադարից հետո ասուլիս է հրավիրել: Իր ներածական խոսքից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
Ի՞նչ էր մտածում Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ-ն ստանձնեց պարտավորություն՝ Ղարաբաղի անվտանգության համար, հիմա կարելի է թռնել այս հարցից՝ Ռուսաստան, դու ես, Ադրբեջանն է, Ղարաբաղը, ինչ ուզում եք՝ արեք, պարտավորություն ես ստանձնել՝ գնա, պարտավորությանդ տեր կանգնիր: Բայց այսպես միջազգային հարաբերությունները չեն աշխատում: Ինքը մտածեց, որ կարող է ձեռքերը լվանալ, մի կողմ քաշվել և մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Եթե որևէ մեկը մտածում է, թե Ռուսաստանն այն պետությունն է, որին կարելի է այս աստիճանի արհամարհել, չարաչար սխալվում է: Չի լինում այդպես»:
Ըստ կանխատեսումների՝ զոհերի թիվն, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, ՀԱՄԱՍ-ում պահանջներ են ներկայացրել՝ իրենց ցանկացած պետական ծառայող պետք է ընդգրկվի նոր վարչակազմում, և նրանց կերաշխավորվի կենսաթոշակների վճարում։
Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը կգլխավորի երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, նրա անունը չի նշվում։
Անցած գիշեր ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի օդային տարածքում խոցել են ուկրաինական 90 ԱԹՍ: Մասնավորապես Ազովի ծովի օդային տարածքում ՀՕՊ-ը ոչնչացրել է 38 անօդաչու թռչող սարք հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ Կրասնոդարի երկրամասի օդային տարածքում խոցվել է 24, Ղրիմի օդային տարածքում՝ 15, Սև ծովի օդային տարածքում՝ 7 ԱԹՍ: Երկուական անօդաչու թռչող սարք է […]
Բանակցային որևէ փաստաթուղթ իմ ժամանակ և ինձանից առաջ գաղտնիության գրիֆ չի ունեցել։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա երկու փաստաթղթերը հրապարակված են, ընդհանուր պետության մասին փաստաթուղթը՝ նույնպես, Մադրիդյան սկզբունքները հրապարակված են։ Որքան գիտեմ, հրապարակված են նաև Կազանյան սկզբունքները։ Հրապարակված չեն միայն 2019 թ․ առաջարկը և Քի Վեսթի փաստաթուղթը։
Տղա ես, հրապարակի 2019թ. փաստաթուղթը. դու ես ամեն ինչ արել, որ Արցախը չլինի հայկական. Զոհրաբյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
ԵՄ-Վրաստան վերջին սրացումների պայմաններում նույնիսկ Վրաստանը հիշատակվեց, իսկ ՀՀ-ի մասին ոչ մի խոսք, ակնարկ չկար. նույնիսկ ֆորմալ չողջունվեց:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով կազմակերպված հանդիպման անցկացումը հաստատել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն France Inter ռադիոյին տված հարցազրույցում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին:
#ՀԻՄԱ. ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎԿԱՆԵՐԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ
Քիչ առաջ Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը բացառիկ տեղեկություններ հայտնեց առ այն, թե ովքեր են իրականում մասնակցել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը և ովքեր մերժել նրան։
Մինչ բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ օրերով կառավարության դիմաց բողոքում են հարկերի բարձրացումից, հարկերով խեղդելուց, հարկային տեռորից, բիզնեսին աշխատելու հնարավորություն չտալուց, էկոնոմիկայի նախարարը, որի գործը պիտի լիներ այս մարդկանց հոգսերը թեթևացնելը, աշխատելու տանելի պայմաններ ապահովելը, աջակցելը, ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանում հարկերը չեն ավելացել։ Եթե չեն ավելացել, այս մարդիկ խելագա՞ր են, որ բան ու գործ թողած՝ օր ու մեջ հավաքվում են կառավարության դիմաց ու բողոքում հարկերի բարձրացումից, աշխատելու հնարավորություն չտալուց։
ԱՄՆ-ի արտաքին ֆինանսավորումը դադարեցնելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը կարող է հանգեցնել ՁԻԱՀ-ից ևս միլիոնավոր մահվան դեպքերի, կիրակի նախազգուշացրել է ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի ղեկավար Վինի Բյանիման, հաղորդում է AFP-ն:
«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) աջ արմատական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Ալիս Վայդելը Bild-ին տված հարցազրույցում հանդես է եկել Ռուսաստանի հետ «շատ լավ» հարաբերություններ հաստատելու օգտին:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրերը կորոշեն, թե որքան լուրջ է վերաբերվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում խաղաղությանը:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը և 44-օրյա պատերազմի մասնակից, 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախի մեկօրյա պատերազմում նահատակված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանն են։
Հերոս հարկատուների հաշվին արտաքին քաղաքական վեկտոր են փոխում. Հայկ Ֆարմանյան
Մարդկությունը պատրաստ չէ դիմակայել վիրուսներին, որոնք կարող են ի հայտ գալ սառույցների և մշտական սառած հողերի հալչելու դեպքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կլիմայի փոփոխության հարցերով նախկին խորհրդական Ռաե Կվոն Չունգը։
Այս մասին հայտնել է Bloomberg-ը:
ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկան։ Այս մասին հայտնում են Պրահայում Հայաստանի դեսպանությունից:
Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը:
«Ալեն, ինչո՞ւ ես ատում էս ժողովրդին: Ղարաբաղը տվեցիք Ադրբեջանին, հիմա անընդհատ գցում եք ռուսների գրպանը։ Դո՛ւք Պրահայում հանձնեցիք Ղարաբաղը, ու դրանից հետո ռուսների մեջ միանգամից մարեց հայերին աջակցելու ձգտումը։ Նիկոլն ԱԺ-ում ասաց՝ Ղարաբաղը չտայինք, Հայաստան չէր լինի։ Ալեն Սիմոնյանը հիմա հերքո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին։ Այն, ինչ ասում է ադրբեջանաթուրքական գործակալ Ալեն Սիմոնյանը, սարսափելի սուտ է։ Ալեն Սիմոնյան, բա Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում ճեղք է առաջացել, մտնեիր էդ ճեղքի մեջ, օգտվեիր էդ հնարավորությունից»։
ՀԱՄԱՍ-ը «պետք է արմատախիլ արվի»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում Նեթանյահուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ցույց են տալիս նրա հավատարմությունը «ոչ մի պատերազմ, խաղաղություն է պետք» դիրքորոշմանը, որը պետք է ավելի դուր գա ցանկացած պետության, քան ԱՄՆ նախորդ վարչակազմի դիրքորոշումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Ինչո՞ւ Թրամփը զանգեց Արամ կաթողիկոսին, ոչ թե Փաշինյանին։ Եթե զանգեր Փաշինյանին, Արցախ ու էթնիկ զտում բառերը չէր կարողանալու ասել, որովհետև այստեղից կհակադարձեին՝ նման տեղանուն չկա, ու մեսիջը չէր հասնի ամերիկացի հայ ընտրողներին։ Դրա համար շատ հաշվարկված զանգ էր Արամ Ա կաթողիկոսին Թրամփի զանգը»։