ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև տարածաշրջանային և գլոբալ հաղորդակցության, ինչպես նաև առևտրի զարգացման Հայաստանի տեսլականը, ինչը նոր հեռանկարներ կստեղծի տարածաշրջանում և անդին:
Սպիտակ տան խոսնակը ևս հաստատել է, որ նախագահ Թրամփը երկուշաբթի կհանդիպի Ֆրանսիայի նախագահին ու Մեծ Բրիտանիայի վարչապետին։
Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին չի բացառել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից, ինչպես իր նախորդ Բենեդիկտոս XVI-ը, եթե առողջական պատճառներով չկարողանա կատարել պարտականությունները։ Նա այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր գրառման մեջ նաև հիշեցրել է, որ առաքելության կազմում ամենամեծ մասնակցությունն ունի հենց Գերմանիան՝ բաղկացած 23 անդամից:
Առնվազն մեկ նման հանդիպում տեղի է ունեցել Ժնևում անցյալ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ, նշել են երկու աղբյուրներ։
Դիակները հանձնվել են Գազայում հրադադարի համաձայնագրի համաձայն, որը ձեռք է բերվել հունվարին Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։
Ավինյանի «արջի քունը». Երեկ Երևանում առատ ձյուն եկավ: Ձմեռ է, պատահում է: Ամենաշատը երեխաներն են ուրախացել. համ ձյուն է եկել, համ էլ՝ դպրոց չեն գնում: Այստեղ թեման լրջացնենք. փաստորեն առատ ձյունը երկրում «արտակարգ դրություն» է հայտարարում՝ կաթվածահար դարձնելով քաղաքը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Սա առնվազն նշանակում է՝ քաղաքի կառավարումն արդյունավետ չէ, ենթակառուցվածքները […]
Վերաքննիչ հրաժարվել է զրպարտություն համարել ՀՀ քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին հրապարակումը։ Այս մասին հայտնում է փաստաբան Սոս Հակոբյանը։ Խոսքն այն վարույթի մասին է, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում:
Ընտրութուններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀ:
Անշնորհակալներ, ձույն է, ո՞վ կարար մի րոպեում Երևանը դարձներ Լապլանդիա, մենակ փրգիչս. Լիանա Վանոյան
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվում է «IDEX» ռազմարդյունաբերության տոնավաճառը, որտեղ ներկայացված է նաև թուրքական ռազմարդյունաբերական «Meteksan» ըկերությունը։ Թուրքական ընկերությունը միջազգային համագործակցության պայմանագիր է ստորագրել Էմիությունների «ADASI» ռազմարդյունաբերական ընկերության հետ։
Թուքիայի խորհրդարանի Ազգային պաշտպանության հանձնաժողովի ղեկավար, Կայսերիից ընտրված պատգամավոր Հուլուսի Աքարը, Պլանավորման և բյուջեի հանձնաժողովի նախագահ, Սամսունից ընտրված պատգամավոր Մեհմեդ Մուշը և Կասերիի քաղաքապետն այցելել են Ադրբեջան։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:
«Նիկոլ Փաշինյանը այդ փողը տնի՞ց է բերում, Աշոտիկի բերնից կտրում Լեռնականում մանկապարտե՞զ է կառուցում: Գոյություն ունի պետական բյուջե, հարկերով այդ բյուջեն կուտակվում է, ոչ միայն հարկերով, նաև իրենց վերցրած աննորմալ վարկերով, որ արտաքին պարտքը հասել է արդեն պարզ չէ՝ որտեղ: Տեսեք, 2018-ից մինչև 2024 թվականը Գյումրու համայնքապետարանը ամենաշատ սուբվենցիոն ծրագրերն է ապահովել: 2018 թվականից մինչև անցած տարի, երբ որ տեղի ունեցավ քաղաքապետի աթոռազավթում, Գյումրին երբեք ՔՊ-ի քաղաքապետ չի ունեցել»,- հայտարարեց Ռուբեն Մխիթարյանը:
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 600 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
Իրաքում Թուրքիայի դեսպան Անըլ Բորա Ինանը հայտնել է, որ նոր զարգացումներ կան Իրաք-Թուրքիա նավթամուղի վերաբացման օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։ Դեսպանը նշել է, որ նավթամուղի հետ կապված Էրբիլ և Մոսուլ կատարած այցերի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության նախագահի, վարչապետի և այլ պաշտոնյաների հետ։
Եվրոպային անհրաժեշտ է համաձայնեցնել «զանգվածային պաշտպանության» պլան և իր տարածքում զենքի արտադրության բնագավառում ավելի շատ ներդրումներ կատարել առկա անորոշության պայմաններում:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հրավերով, փետրվարի 20-ից մարտի 5-ը, ՀՀԿ երիտասարդները մասնակցում են Պեկին քաղաքի «AIBO» ակադեմիայում անցկացվող «Սեմինար Ասիական BRI գործընկեր երկրների պետական ձեռնարկությունների բարեփոխման և կառավարման վերաբերյալ» սեմինարին:
Իսրայելը 2025 թվականի սկզբից մի շարք հարձակումներ է իրականացրել Սիրիայի տարածքի վրա՝ թիրախավորելով մի քանի շրջաններում գտնվող ռազմական և ռազմավարական օբյեկտներ։
Հարցազրուցում անդրադառնալով պատժամիջոցների թեմային՝ նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել դրանց վերացման հարցը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 20-ին մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան 65-ամյակին նվիրված ընդունելությանը՝ հանդես գալով բացման խոսքով
ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով, հանգամանալից ներկայացրել հայաստանյան դիրքորոշումը տարբեր արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև պատասխանել իտալացի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:
Ինչպես տեսնում եք որոշ (հիմնականում լեռնային լանդշաֆտով) երկրներում լավ էլ պարտադիր են ձմեռային անվադողները ծանր տրանսպորտի համար
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Պենտագոնում, որի ընթացքում քննարկվել են Երևան-Վաշինգտոն ռազմավարական գործընկերությանը և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:
Ուկրաինան ունի աշխարհի առաջատար տեխնոլոգիաների համար անհրաժեշտ հազվագյուտ հողային մետաղների զգալի պաշար։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին խոսել է Բաքվում հալածվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում անցկացվող Մեծ քսանյակի երկրների (G20) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիմանը։
ԱՄՆ-ն հրաժարվում է համահովանավորել ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը Մոսկվայի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու երրորդ տարելիցի կապակցությամբ։ Բանաձևը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և կրկին Ռուսաստանից պահանջում դուրս բերել իր զորքերն այդ երկրից։ Այս մասին Reuters-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։
Վլադիմիր Զելենսկին ստել է, երբ ասել է, թե հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի առաջարկած գործարքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ լրագրող Քեթրին Հերիջին տված հարցազրույցում, որը հրապարակվել է X սոցցանցում։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջին շաբաթներին ընդհատակ է անցել՝ պասիվացել, առաջ ամենօրյա ռեժիմով այցելում էր պետական տարբեր գերատեսչություններ՝ ՆԳ, արդարադատության նախարարություն եւ այլն, մասնակցում քննարկումների։