2013 թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովում կայացավ արտահերթ նիստ, որի օրակարգում դրված էր 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը:
Եթե Տ. Սարգսյանը քաջություն ունենա և ասի, որ Քոչարյանի նախագահության ժամանակ իրեն կարգադրվել է վարել այսպիսի դրամավարկային քաղաքականություն, ապա ամեն ինչ այլ կերպ կլինի: Բայց եթե դա չի ասում… հիմա ասում է, թե շինարարական փուչիկ էր: Բա ինքը դրա մեջ մեղք ունի, չէ՞:
Oգոստոսին, ոստիկանությունը ուժ է կիրառել` ցրելու Երևանի կենտրոնում հավաքված մի խումբ քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների, ովքեր պահանջում էին դադարեցնել բարձրահարկ շենքի կառուցումը քաղաքի կենտրոնում: Ոստիկանությունը կարճ ժամկետներում բերման է երթարկել շուրջ 26 ցուցարարների` նրանցից առնվազն մեկին ծեծի ենթարկելով ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին: Վերջինս անհապաղ հոսպիտալացման կարիք է ունեցել:
Ահաբեկիչների վայրենության ու անմարդկայնության աստիճանը հասել է նրան, որ մեզ հիշեցնում է ավելի քան 500 տարի առաջ Եվրոպայում տեղի ունեցած իրադարձությունները:
Այն ունենալու է երեք պաշտոնական լեզու՝ արաբերեն, քրդերեն ու ասորերեն:
Հիմա մենք գործ ունենք մի ուրիշ Յանուկովիչի հետ, ով Ռուսաստանի նախագահի հետ ստորագրել է համապատասխան պայմանագրեր, և Ուկրաինան ստացել է այն ֆինանսական օգնությունը, որը Յանուկովիչին հնարավորություն է տալիս իրականացնել այն ծրագրերը, որոնց մանրամասները երևի թե միայն ինքը գիտի:
Սիրիային վերաբերող հարցերում ինձ մոտ ոչ միայն բանական միտքն է շարժվում, այլև զգացմունքայինը: Վերջիվերջո ծնվել և մեծացել եմ այնտեղ, սիրում եմ երկիրը, ցավում եմ նրա ողբերգության համար: Խիստ մտահոգ եմ նաև այնտեղ ապրող հայերի անվտանգության և Սփյուռքի ամենածաղկուն համայնքներից մեկի դատարկման հեռանկարի համար:
Ուկրաինայում իշխող Ռեգիոնների կուսակցության պատգամավորները հինգշաբթի հավաքվելու են Կիևում:
Արտակարգ դրությունը ներդրվում է 60 օրով՝ սկսած հունվարի 22-ից:
Ծովային այս արշավով Իրանը ցանկանում է ցույց տալ, որ ունակ է իր ողջ հզորությունը ծավալել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև՝ նրա սահմաններից դուրս:
Կիևում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումները շարունակվում են հունվարի 19-ից:
Այս մասին հայտարարել է (Սաակաշվիլիի) «Միասնական ազգային շարժում» կուսակցության ազդեցիկ պատգամավոր Միխայիլ Մաչավարիանին:
«Եթե այսպես շարունակվի, ապա Ուկրաինայի հաջորդ ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպիսին Հայաստանում` ամբողջովին կկեղծվեն: Եվ այս ամենն ընդդիմության մղում է ադեկվատ քայլերի»,- նշեց Դ. Շահնազարյանը:
Գլխավոր խնդիրն այն է, որ մենք չենք կարող փոխել այն իրողությունները, որոնք ձևավորվել են Սաակաշվիլիի սանձազերծած պատերազմից հետո:
Այս մասին հայտարարել է պատգամավոր Հոսեին Նեջաբատը, որի խոսքերով՝ այդ հանձնաժողովը գլխավորել է Ալադդին Բորուջերդին՝ խորհրդարանի արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության գծով հանձնաժողովի նախագահը:
Նշվում է, որ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների քանակը Թուրքիայում կազմում է մինչև 20 միլիոն մարդ:
«Մենք հակված ենք, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը լուծվեն բացառապես քաղաքական միջոցներով։ Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հակամարտությունն ուժային միջոցով լուծելն անհնար է, կարելի է ընդամենը պայթեցնել տարածաշրջանը»,- ասել է Բորդյուժան։
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Պայթյունը գրանցվել է «Հզբոլլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող շիական թաղամասում:
Ցանկացած նարկոբարոն, երբ 200 միլիոն և ավելի դոլար արժեցող ապրանք է տեղափոխում, նախօրոք երաշխիքներ է ստանում, որ համապատասխան վճարի դիմաց՝ այդ ապրանքը կհասնի հասցեատիրոջը:
2014 թվականին Վրաստանում կգրանցվի 6.3 տոկոսանոց աճ:
Բանակցությունների մեկնարկը հնարավոր դարձավ Բելգրադի արձանագրած զգալի հաջողությունների շնորհիվ՝ կապված նրանից անջատված Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորման հետ:
Ես չեմ կարծում, որ տեղին է աշխատանքային քննարկումները մամուլում պարբերաբար հրապարակելը: Երբ մենք այս կամ այն հարցի շուրջ կգանք վերջնական որոշման` անելիքների, քայլերի վերաբերյալ, մամուլին, ինչպես միշտ, կտեղեկացնենք:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գնահատմամբ` լուրջ չեն:
Նշվում է, որ սահմանին հատուկ ռեժիմն ու սահմանային գոտու ընդլայնումը գործելու են մինչև մարտի 21-ը:
Թուրքական պատվիրակության ադրբեջանական այցը կրում է ճանաչողական բնույթ:
Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը հուսադրող է:
Խորհրդային Միության ժամանակ, Հայաստանը խորհրդային հանրապետությունների թվում զբաղեցրել է առաջին տեղը մեկ շնչին բաժին ընկնող գիտնականների ու մասնագետների ցուցանիշով:
Ականատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես են հինգ երիտասարդները վիճել 30 և 40 տարեկան երկու ձկնորսի հետ, ապա հարձակվել նրանց վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով: