Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման վարչության պատրաստած զեկույցում, որը հրապարակվել է երեկ:
«Հայազն» կուսակցությունը վերահաստատում է Եվրասիական Տնտեսական միությանը Հայաստանի միանալու մեր բացարձակ մերժումը։ Գտնում ենք, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրելով, Սերժ Սարգսյանը գերազանցել է նույնիսկ իր կողմից ապօրինաբար սեփականացված նախագահական լիազորությունները, պետք է հեռացվի իշխանությունից և ենթարկվի ոչ միայն քաղաքական պատասխանատվության:
Դաշնակցական պատգամավորը դեմ չէ, որ ընդդիմադիր եռյակը հենց այսօր իշխանափոխություն անի, իրենք էլ էին իշխանափոխություն ուզում, բայց ամբողջական, ոչ թե մարդկանց. «Մարդափոխությանը մենք դեմ ենք»։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Թոնի Բլինկենը:
Հոկտեմբերի տասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:
Այս մասին Գերմանիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը:
Հայաստանը շատ լավ երկիր է բիզնես անելու համար և ամեն հաջորդ օրը ավելի լավն է լինելու: Հայաստանը շատ լավ երկիր է ու վաղն էլ ավելի լավն է լինելու:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:
Իրականության չի համապատասխանում այն, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում Ղրղզստանը կկորցնի իր ինքնիշխանությունը:
Հարցը, որը քննարկվում է, վերաբերվում է գործընկերների ուսումնական կենտրոնին:
Ղազախստանը խոչընդոտներ չի տեսնում ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու հարցում:
Կիմ Չեն Ինը սեպտեմբերի 3-ից չի հայտնվել հանրության առջև:
Այս մասին երեկ հայտարարել է Շիշանու հայրը՝ Թեմուր Բատիրաշվիլին:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Տեր-Պետրոսյանը երեկ հռչակեց համաժողովրդական շարժման մեկնարկի մասին, Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության հասցեին հնչեցրեց գրեթե նույն գնահատականները, ինչ 2008 թ.: Այն տարբերությամբ, որ 2008 թ. մարտի 1-ից հետո տեղի ունեցող հանրահավաքներում 10 զոհերի սպանության համար նա մեղադրում էր ոչ միայն Ս. Սարգսյանին, այլ նաև Գագիկ Ծառուկյանին, ում հետ երեկ կանգնած էր նույն հարթակում:
Հայաստանի կոմկուսը, շատ հարցերում չկիսելով երկրի իշխանությունների տեսակետը, ներկա դրությամբ չի կարող չարձագանքել նախագահ Սերժ Սարգսյանի ընդունած որոշման պատմական նշանակությունը` այսպես կոչված «եվրոպական ինտեգրացիայի» կուրսից փաստացի հրաժարվելու և եվրասիական նախաձեռնություններում լիարժեք մասնակցություն ցուցաբերելու մասին:
Ֆոտոշարք՝ այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած ոչ իշխանական ուժերի հանրահավաքից և երթից:
«Սպառված քաղաքական թոշակառուի ոչինչ չասող բառերի կույտ, որն ավելի ցայտուն դարձրեց թե Տեր-Պետրոսյանի, եւ թե ՀԱԿ-ի «քաղաքական հանգուցյալ» լինելու անհերքելի փաստը»:
Այսօրվանից, սակայն, երբ ի դեմս ձեզ, Քառյակի ծրագրած հանրահավաքային գործընթացին միացել են հսկայական զանգվածներ, ընդդիմադիր խորհրդարանական ուժերի համագործակցությունն ինքնըստինքյան վերածվում է համաժողովրդական շարժման, բնականաբար, իր առջեւ դրված, համակարգային լուծում պահանջող շատ ավելի արմատական խնդիրներով, որոնք ես ձեզ կներկայացնեմ քիչ անց։
«Սարգսյանական վարչախումբը այնքան է փչացել, որ ունակ չէ այլևս որևէ լավ բան անելու,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանը՝ մատնանշելով, որ դրա ապացույցն են ԱՄՆ-ում դեսպան և Սյունիքում մարզպետ նշանակված անձինք,- Եթե ինչ-որ մարդիկ միամտաբար հույսեր էին կապում իշխանության վարքագծի շտկման հետ, ապա այդ նշանակումներով հույսերը հօդս ցնդեցին: Իշխանությունն օր-օրի ավելի անողոքաբար է կեղեքում ժողովրդին, խախտում Սահմանադրությունը»:
«Եթե նրանք ուզում են մեզնից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին՝ նույնիսկ շնորհակալ կլինենք»:
«Ես այսօր այստեղ եմ՝ ձեզ հետ, ձեր կողքին կանգնած եմ և շատ հպարտ եմ, որ այստեղ եմ, ձեր կողքին կանգնած»,- Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա՝ ՀՀ-ի միակ փրկությունն այն է, որ միասին կարողնան այս անօրինակությունների դեմ պայքարել և իշխանափոխություն իրականացնել: Ռ.Հակոբյանը նշեց, որ իշխանության քաղաքականությունը ձախողվել է թե ներսում, թե դրսում, իսկ դրսից մարդ բերելու դեպքում, որ տան խնդիրները լուծի, ի վերջո, այդ մարդը հայտնվում է անկողնում. «Մենք պետք է մեր տունը պահենք»:
«5 տարի առաջ նա ստորագրել տվեց այն արձանագրությունները, որ դեմ էին Սահմանադրությանը: Անցած տարի գողացավ ոչ թե իմ քվեն, այլ ժողովրդի ձայնը՝ արհամարհելով ժողովրդի կամքը հերթական անգամ: Այսօր, առանց որևէ լեգիտիմության, առ ոչինչ իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի վրա, որը վաճառում է ՀՀ ինքնիշխանությունը»,- այսօր Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Սահմանադրությունը բազմիցս խախտած, ընտրությունները կեղծած վարչախումբը ձեռնամուխ է եղել սահմանադրական բարեփոխմանը: Սակայն ակնհայտ է, որ մեր երկրում չկա ո´չ հասարակական պահանջ, ո´չ էլ անհրաժեշտություն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար: Չկա, քանի որ այն ծանր իրավիճակում, որում հայտնվել է երկիրը, պայմանավորված է ոչ թե Սահմաանդրության անկատարությամբ, այլ Սահմանադրության ոտնահարմամբ»,- այսօր Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ իշխանությունը սպառել է իրեն: Նա նշեց, որ իշխանությունը փորձել է փակել մարդկանց ճանապարհը, խոչընդոտել, որ գան Երևան՝ հանրահավաքին մասնակցելու, անգամ փոխել են գնացքների չվացուցակը:
Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության Լևոն Զուրաբյանը, իր բնորոշմամբ, «մի երկու խոսք» ասաց Սերժ Սարգսյանին: Նա նշեց, որ Սարգսյանի իշխանությունը մոտ 12 մլրդ դոլար գողացել է, որից 6 մլրդ-ը դուրս է հանվել Հայաստանից, երկրից արտագաղթել է 250 հազար մարդ:
Միայնակ ոչինչ հնարավոր չէ անել, հարկավոր է համախմբվել: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Այս իշխանությունները ամբողջությամբ սնանկ են: Դուք պատրա՞ստ եք, որ մենք գնանք ամբողջական իշխանափոխության: Դուք պատրա՞ստ եք, որ միասնական, անվերջ պայքարով մինչև ավարտ գնանք դրան»,- Ազատության հրապարակում այս պահին ընթացող ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ազատության հրապարակում այս պահին ընթացող ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի մասնակիցներին ողջունել է Եվրոպայի հայերի միության ֆորումը: Այս մասին հանրահավաքում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: