Կախա Բենդուկիձեն 58 տարեկան էր:
Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Սամարայի մարզային դատարանի որոշումը՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության Սամարայի կառույցը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու եւ դրա գործունեությունն արգելելու մասին:
Ադրբեջանցիների տարածած տեսագրության մանրամասն վերլուծությունը` armeniatv.am-ի տեսանյութում:
2015թ. բյուջեի նախագծի քննարկումը տեղի ունեցավ աննախադեպ պայմաններում. ԱԺ Նիստերի դահլիճում քննարկումների ժամանակ ներկա էր 20-25 պատգամավոր: Դահլիճում պատգամավորների նման փոքր թիվն էր պատճառը, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ելույթը սկսեց հեգնելով. «Հարգելի մարդաշատ դահլիճ»: Նման բան, թերևս, երբևէ տեղի չէր ունեցել, անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, որը մի շարք խմբակցությունների կողմից հայտարարվել էր մերժելի, և որի հրաժարականը պահանջում էին ԱԺ առնվազն չորս խմբակցությունները:
Նոյեմբերի 12-ի տեղեկությունը՝ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական ուղղաթիռ կործանելու մասին, վերջին ամիսների թերևս ամենաուժեղ առիթներից է՝ կրքեր բորբոքելու հասարակության մեջ: Հետևաբար և՝ մեդիայում:
Հրադադարի ողջ ընթացքում սա աննախադեպ մի փաստ է՝ բացահատ սադրանք՝ ուղղված ռազմական գործողությունների էսկալացիայի։ Վտանգավոր և դատապարտելի այդ քայլը անհանգստություն է առաջացրել նաեւ միջազգային ասպարեզում, տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից եղել են զգուշացնող եւ դատապարտող արձագանքներ։
«Արտահերթ ընտրությունների գնալու խնդիր ԲՀԿ-ն իր առջև, կարծես թե, չի դրել, ու կարծում եմ` չի էլ դնի: Նա հիմա փոխում է իր «իմիջը», մարքետինգային լեզվով ասած` «repositioning» է իրեն անում, ինչն անհրաժեշտ է երկու-երեք տարվա ընտրական արշավից առաջ»,- ասում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Վարկային պարտավորությունը պետք է մարվի 2024 թվականի հոկտեմբերի 4-ին:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նախարարների կոմիտեն ԵԽ-ի գործադիր մարմին է, որը կոչված է պաշտպանել մարդու իրավունքները:
Թուրքիայի վարչապետի նորանշանակ խորհրդականը նշել է, որ Թուրքիայի հասարակության մեջ նկատվում են տեղաշարժեր. «Թուրքիայի հասարակությունը պատրաստ է անցյալի հայի հետ հաշտվելուն, սակայն դա չի կարող տեղի ունենալ առանց այսօրվա հայի հետ հաշտության, մի բան, որ մեծ կախում ունի նաև հայերից։ Թուրքիան ուզում է ճանապարհ անցնել Հայաստանի հետ, համոզված է, որ դա է ճիշտը, բնականոնը, սակայն նա այդ քայլը չի առնելու այնքան ժամանակ, մինչև պայմաններ չստեղծվեն»:
Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանը համապատասխան բանաձևը կընդունի այսօր:
Ռուսական կողմը նման որոշում է կայացրել Կանադայից ներկրված խոզի միսը լաբորատոր փորձարկումների ենթարկելուց հետո, որոնք ի հայտ են բերել խախտումներ:
Այդպիսին կլինի բոլորի ճակատագիրը, ում խելքին կփչի սպառնալ Ռուսաստանին ու չեչեն ժողովրդին:
DCNS նավաշինական կորպորացիան հայտարարել է, որ ներկա դրությամբ չի ստացել կառավարության թույլտվությունը՝ ռազմանավը ռուսական կողմին հանձնելու համար:
Մոսկվան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության էսկալացմանը:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մարտավական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը:
ԵՀՄՖ Նախագահությունը Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի և Արցախի տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու փաստերը որակում է որպես Ադրբեջանի կողմից պետական բարձր մակարդակով սանձազերծված սադրիչ գործողություններ:
«Միշտ, չգիտես ինչու, մեզ վրա հարձակվում են, հետո մենք պատասխանում ենք»,-168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ խոսելով երեկ՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ հայկական ուղղաթիռի պայթեցման մասին:
Ամեն տարվա նոյեմբերի 21-ն Ուկրաինայում տոնվելու է որպես Ազատության ու արժանապատվության օր:
Տվյալ որոշման օգտին քվեարկել է 535 եվրոպացի պատգամավոր:
Նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ոչ իշխանական եռյակի ներկայացրած 12 պայանջների մասին, ըստ էության, տվեց բանակցությունների մեկնարկը: Բայց արդյո՞ք սա բանակցություն է Ս. Սարգսյանի ու եռյակի միջև, թե՞ Ս. Սարգսյանի ու ԲՀԿ-ի: 168.am-ի այս հարցին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց. «Մեկը գնում է աղջիկ ուզելու մյուսից, ասում են՝ 40 պատճառ կա՝ ձեզ աղջիկ չտալու: 39 պատճառ թվում են, իսկ վերջում ասում են՝ մենք աղջիկ չունենք: Այս 12 կետերի մեջ չկա Հայաստանի անկախությանը վերաբերող հարց: Դրա համար էլ իրենք միշտ էլ իրար հետ «ախպերավարի» կվերանայեն: Չկա Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը վերաբերող հարց»:
Էլվանն ընդգծել է, որ օրական 1.5 միլիոն մարդ է Ստամբուլի ասիական մասից տեղափոխվում դեպի եվրոպական մաս և ընդհակառակը:
Էրդողանի նոր նստավայրի պաշտոնապես առաջին այցելու է դառնալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնը:
Այս մասին նշված է ԱՄՆ էներգետիկայի նախարարության կազմած զեկույցում:
Գարիբաշվիլիի ղազախական այցի ժամանակ ստորագրվել է ինչ-որ համաձայնագիր, որի հետևանքով Ռուսաստանը տիրելու է Վրաստանի էներգետիկ ոլորտին:
Ակնհայտ է, որ ԵՏՄ-ին միանալու որոշումն՝ արդեն ամրագրված և ապագայում ստանձնվելիք պարտավորությունների տեսանկյունից կոպտորեն ոտնահարում է ՀՀ ինքնիշխանությունը, հակասում է գործող Սահմանադրության տառին ու ոգուն և անմիջական վտանգ է ներկայանցնում Հայոց պետական անկախությանը: Ռուսական կայսրության վերականգնման կրեմլյան ծրագրերը այլևս ոչ մեկի համար գաղտնիք չեն:
«Շատ կոշտ արտաքին քաղաքականություն պետք է իրականացնել, տեղեկացնել բոլոր պետություններին, որոնք շահագրգիռ են տարածաշրջանում կատարվող իրադարձություններում, պահանջել, որպեսզի նրանք իրենց ձայնը բարձրացնեն Ադրբեջանի դեմ: Իսկ կոշտ միջոցառումներից, ես կարծում եմ, անհրաժեշտ է անպայման համապատասխան պատասխաններ տալ, այսինքն՝ եթե որևէ ինքնաթիռ կամ ուղղաթիռ մոտ է անցնում մեր սահամանին, անպայման խփել»:
«Ամեն մեկն իր արժանի տեղը պետք է ունենա մեր երկրում, վստահ, որ գնահատված է ու արժևորված: ՀՀ քաղաքացին պետք է իմանա, որ իր թիկունքում ունի հզոր պետություն, որը մտածում է իր քաղաքացու բարեկեցության մասին՝ պատրաստ ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ սեփական հողում արարելու, աշխատելու ու այդ պտուղները վայելելու համար»,- նշեց ԲՀԿ առաջնորդը: