Հեյգելի խոսքերով` ռազմական գործողությունների առանցքային ոլորտում կորստյան է մատնվում ամերիկյան գերակայությունը:
Իսրայելը մի քանի օր առաջ հավանության է արժանացրել Ռամոտի շրջանում 200 տուն կառուցելու պլանը:
Մենք չենք ցանկանա Ռուսաստանը տեսնել որպես մեկուսացված, ինչպես որ ներկայումս է:
Ինչո՞ւ է Թուրքիայի կառավարությունը Ֆրանսիայում ապրող հային հրավիրում իր հետ ՀՀ գնալ: Այն էլ, երբ այդ մարդը հիմա որևէ մեկ տիտղոս չունի Հայաստանում: Երբ նրա լուսանկարները լրագրերում տեսանք, կասկած առաջացավ` ի՞նչ գործ ունի, ինչո՞ւ ինձ չեն հրավիրել, նրան են հրավիրել: Ուրեմն մի կապ կա, որ հրավիրել են:
Եթե Կախան դառնար Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար, ապա ներկայումս մենք կքննարկեինք ոչ թե վրացական, այլ` ռուսական բարեփոխումների հաջողությունը, մենք կհպարտանայինք ռուսական տնտեսական հրաշքով:
Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի հայ ավետարանական եկեղեցու նկուղային հարկում «ժամանակի մեքենա» կա. մի քանի վայրկյանում Հայաստան է տանում: Այստեղ Հրանտ Դինքի անվան դպրոցն է: Սա մոտ 150 հայ մանուկների ու պատանիների «Հայաստան» կոչվող կղզին է: Այստեղ ամեն բան հայերեն է: Հայերեն են անգամ մանուկների անկարգություններն ու ուսուցիչների նախատող հայացքները, փոքրիկ Սարգիսի ծիծաղն ու քնել չցանկացող 3 տարեկան Մարիամիկի արցունքերը:
G20-ի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու 2015 թվականին, Անթալիայում, իսկ 2016 թվականին` Չինաստանում:
Զինյալները գլխատել են պատանդ Փիթեր Քեսիգին:
Այս մասին նա հայտարարել է Ավստրալիայի Բրիզբենում G20-ի գագաթաժողովի արդյունքներով կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ:
Պուտինի ռազմավարական նպատակն ահաբեկման ճանապարհով Եվրոպան պառակտելն է
Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հայտարարել է Կասիա Աբգարյանին եւ Քրեյգ Արթուրին Օրինջ շրջանի առաջին ատյանի գլխավոր դատարանում դատավորի պաշտոնում նշանակելու մասին:
Այս մասին երեկ հայտնել է Աբխազիայի ՆԳՆ-ը:
Ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ:
Էրդողանի համոզմամբ` մուսուլման ծովագնացներն Ամերիկա են եկել դեռևս 1178 թվականին:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ամենայն հավանականությամբ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի կայցելի ադրբեջանական կողմից խփված ուղղաթիռի անկման վայրը։
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Հայաստանն իր կամքով չի զիջում իր ինքնիշխանության մի մասը, ավելի կարևոր է հասկանալ` արդյո՞ք այդ մասն այնքան մեծ չէ, որ այն զիջելու դեպքում Հայաստանը դադարում է ինքնիշխան պետություն լինելուց՝ վերածվելով մի այնպիսի պետության, ինչպիսին Խորհրդային Հայաստանն էր, որի անկախացման համար պայքարող Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Հայաստանի ապաանկախացումն անշրջելի է համարում:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
«Ես համոզված եմ՝ մեր երկրում ցանկացած անձի ձայն հաշվի է առնվում: Չեմ կարծում, որ ձեր կողմից ասածը ժողովրդի ձայն է այդ հարցում: Մարդկանց մի փոքր խումբ՝ մի 2 տասնյակ, որոնք ինչ-ինչ պատճառներով փորձում են նման ակցիաներ կազմակերպել, ես հակված չեմ դա համարել որպես ժողովրդի ձայն, ես հակված եմ դա որպես մասնավոր դեպք դիտարկել, և կարծում եմ՝ Հայաստանի ողջ ժողովուրդը կողմնորոշված է դեպի Եվրասիական տնտեսական միությունը»:
«Նույնիսկ երևում էր, որ ՊՆ-ի հաղորդագրությունը երկու տարբեր մարդիկ էին գրել՝ երկու տարբեր պարբերությամբ, այսինքն՝ մի պարբերությունում գրված էր, որ ուղղաթիռը հարձակվել է, մյուս պարբերությամբ՝ պատրաստվում է հարձակվել»,-պարզաբանեց նա:
«Մեր կուսակցություններն այսօր ուղղակի բիզնես խմբեր են, որոնք կոորպորատիվ շահ են հետապնդում, ոչ թե պետական: 1996 թվականից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ուժով մնաց իշխանության, և չթողեց փոփոխություն լինի, Հայաստանում կայացած քաղաքական կուսակցական համակարգը տապալվեց, այլևս չկա: Չթողեցին նաև Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը: Նրանք երեքով թույլ չտվեցին բնական զարգացում: Այս պարագայում Հայաստանը բաժանվելու է շահերի խմբերի, ամեն մի պատգամավոր բդեշխ է դառնալու իր շրջապատում»:
«Ռուսական զենքն այսօր աշխարհի ցանկացած երկրում գործում է, Ռուսաստանը աշխարհի այն երկրներից է, որ ամբողջ աշխարհի տարբեր երկրներին զենք է վաճառում, այդ թվում նաև Ադրբեջանին և Հայաստանին: Համոզված եմ՝ զենքի վաճառքը գոնե Ռուսաստանի կողմից տարածաշրջանում նաև հավասարակաշռված իրավիճակ է ստեղծում, որպեսզի պատերազմի վտանգը ավելի թուլանա: Ես ընդունում եմ, որ դա այն հարցն է, որ նաև մեզ է մտահոգում և չի կարող չմտահոգել, բայց ցանկացած դեպքում փաստը արդեն իրականացված է: Ես համոզված եմ, որ ոչ միայն աշխարհի տարբեր երկրներ, ովքեր զենք են վաճառում Ադրբեջանին, Ռուսաստանը նույնպես այս իրավիճակից համապատասխանա դասեր կքաղի»:
«Այդ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցը «Իգլա» է կոչվում: Երբ մենք ուսումնասիրում ենք տեսանյութը, հստակ հասկանում ենք մի բան. այդ հրթիռի արագությունը 570 մ/վ է, և քանի որ կրակոցից հետո մինչև ուղղաթիռը հասնելը տևում է 3,4 վայրկյան, դա նշանակում է` ուղղաթիռը եղել է շփման գծից առնվազն 1 կմ հեռավորության վրա, այնպես որ, ծիծաղելի է Բաքվի հայտարարությունը, թե ՄԻ-24 ուղղաթիռը ներխուժել է Ադրբեջանի տարածք և փորձել է հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը` ավելացնելով, որ տեսանյութում նաև հստակ երևում է, որ ուղղաթիռը մարտական զենք չի ունեցել:
Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասսը հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցած փաստերի ամբողջական և անկեղծ ընդունման համար հավելյալ աշխատանքներ են անհրաժեշտ: Այս մասին դեսպանը հայտնել է թուրքական «Հյուրիյեթ դեյլի նյուզին» տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանալով լրագրողի «2015 թ. ԱՄՆ-ը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը» հարցին:
«Ես կհորդորեմ մեր ընդդիմադիր գործընկերներին, որ իրենք հարցն անընդհատ շահարկելու փոխարեն՝ պահանջեն Ադրբեջանին առաջինը ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստը: Այ դա ես կհամարեմ հայրենասիրություն և ոչ պատվիրված»:
Ուկրաինայում փաստացիորեն չկա մեկ մարդ, որին Մայդանից հետո ազատազրկած լինեն կոռուպցիայի համար:
Իր մերժումը նա բացատրել է ավտոմեքենայի հետ կապվածությամբ:
Malaysia Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը խոցվել է 2014 թվականի հուլիսի 17-ին, Դոնեցկի մարզում:
Թուրք երգիչ Աթիլլա Թաշը հրապարակավ նշել է 10 պատճառ, թե ինչու չի սիրում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Քեզ չեմ սիրում ՌԹԷ ու պարտավոր էլ չեմ սիրել»,- գրել է Թաշը «Օրթասայֆա» լրատվակայքում: Երգիչն իր «Էրդողանին չսիրելու 10 պատճառ» հոդվածում հատ-հատ թվարկում է բոլորը:
«Մենք ոչ թե Եվրոպա գնացող ժողովուրդ ենք, այլ մենք եվրոպաստեղծ ժողովուրդ ենք: Մենք Աստվածաշունչն առաջինը թարգմանողներից ենք, այսինքն՝ մենք Հունաստանի, Հռոմի հետ ենք եղել էն գլխից, էլ բա Եվրոպա գնալը ո՞րն է: Եթե ես լինեի նախագահ, 100 տոկոսով հետևյալը կանեի. նոր խորհրդարանական ու նախագահական ընտրություններ են առջևում, այդ ընտրությունները պետք է վերածել դաստիարակված, կրթված, մակարդակ ունեցող և հայրենասեր երիտասարդության մուտք դեպի քաղաքական ոլորտ: Հետո էլ՝ էկրանին ամեն օր հայտնվող այս դեմքերին բոլորին թոշակի կուղարկեի, որոնցից ժողովուրդն արդեն վաղուց ձանձրացել է»:
Նրանց խոսքերով` երեք տարվա ազատազրկման ժամանակ Բրեյվիկը ոչ մի անգամ չի զղջացել կատարած սպանությունների համար: