Իրավապահներն ընդհանուր առմամբ ձերբակալել են 116 մարդու:
Սիրիայում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դիրքերին ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվել է մոտ 50 խաղաղ բնակիչ:
Գործարքը գնահատվում է ավելի քան 3 միլիարդ դոլար:
Փորձագիտական վերլուծությունների արդյունքում, որոնք հիմնված են այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են ուսումնական հաստատությունների մատչելիությունը, կրթության ակադեմիական չափանիշները և աշխատանքի տեղավորման հեռանկարները, հայտնի են դարձել մոլորակի լավագույն քաղաքները՝ ուսում ստանալու համար:
«Այստեղ չկա Հայաստան-Ադրբեջան, Մինսկի խումբն իրար մեջ է խնդիրները լուծում, որպեսզի հավասարակշռությունը չխախտվի, խնդիրներ չստեղծվի: Դրա համար, ակնկալել նրանցից որևէ բան, անհնար է: Եթե մենք ուզում ենք խաղաղություն, ապա այն պետք է հաստատենք ինքներս»
«Պետությունն իրականացրել է իր պարտավորությունը: Ինչ վերաբերում է պատասխանին, իմ կարծիքով` դա կլինի շատ ավելի ուշ: Ես պարզապես չեմ կասկածում: Ես այն անձանցից եմ, ով մտածում, հետո է պատասխանում: Ճիշտ ժամանակն է, որ մենք վստահենք պետությանը, թե երբ և ինչպես այդ պատասխանը պետք է տրվի, լինի դա մեր բանակը թե կառավարության այլ մարմին: Իսկ այն, որ իշխանության մյուս մարմինները, այն է` Ազգային ժողովը, պետք է կարողանա վերջապես նախաձեռնողականությամբ հանդես գալ, կասկած չունեմ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր, ներկայացվել են դրանց լուծման ուղղված անհրաժեշտ մոտեցումները:
«Ես կարծում եմ, որ դա ոչ թե միջադեպ էր, այլ լրագրողական խաղ, որով փորձում էին հարվածել և՛ ինձ, և՛ վարչապետին: Կապում էին իմ որդու հետ, թե իբրև այնտեղ վեճ է եղել, վատ խոսակցություններ են եղել, բայց հավաստիացնում եմ, որ նման բան չկա: Կոնկրետ ես ու իմ ընտանիքն ընդհանրապես հասարակության հետ այնպիսի փոխհարաբերություններ չունենք, որ երբևիցե հնարավոր լինի դիտողություններով պայմանավորված գործունեություն ծավալել մեր նկատմամբ: Վարչապետն իմ շատ լավ բարեկամն է, իմ ընկերն է, մենք միասին նույն թիմում ենք, ու այն խաղերը, որոնք լրագրողները… Չկա նման բան»:
«Շատ ցավալի և դատապարտելի է հատկապես՝ այն կեցվածքը, որ ցուցաբերեցին միջազգային հանրության ներկայացուցիչները՝ միջադեպից հետո տղաների դիակները դեպքի վայրում պահելու Ադրբեջանի ձգտման վերաբերյալ: Կարծում եմ՝ արձագանքը համարժեք չէր՝ ոչ մարդկային, ոչ իրավական, ոչ բարոյական տրամաբանության մեջ չէր մտնում: Ընդհանրապես, այս և այս կարգի միջադեպերից մեր դասը պետք է լինի այն, որ միշտ և բոլոր դեպքերում մեր հիմնական հույսը մենք պետք է դնենք մեր սեփական ուժերի և մեր սեփական կարողությունների, մեր պետականության վրա: Ուրեմն՝ մեր խնդիրը շարունակում է մնալ ամուր, հզոր ժողովրդին ապագայի շուրջ համախմբող պետություն ունենալ»:
Մենք այդ հարցը կդիտարկենք այն դեպքում, եթե դա ծառայի աբխազական հակամարտության կարգավորմանը:
Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանիեին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Շարպանիեին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
ՍերԺ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացը կյանքի կոչելու համար անհրաժեշտ պայման է քաղաքական ուժերի միասնական որոշումը և գործելակերպը (քանի որ դա վեր է մեկ պատգամավորի ուժերից), ինչն օրակարգային կդարձնի այդ խնդիրը: Իսկ համահեղինակված փաստաթղթի (ՀՀ Ազգային Ժողովի որոշման նախագիծ դե ֆակտո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ) առկայությունն իր հերթին կվկայի քաղաքական ուժերի կողմից հանրությանը տված իրենց խոստումներին հետամուտ լինելու պարտավորության մասին ևս:
Եվրոպան պետք է ստեղծի միասնական ու արդար միգրացիոն օրենսդրություն:
«ԵՄ-ն հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը` ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ: Մենք ափսոսում ենք, որ չկարողացանք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որը բանակցվել է ավելի քան 3 տարի»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Ես ունեմ ֆանտաստիկ առաջարկ:
Մենք կողմերին կոչ ենք անում լինել զուսպ, ուշադրությունը կենտրոնացնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման վրա:
Այն թուրքերեն է թարգմանել Հրանտ Դինք հիմնադրամը:
Փաշինյանն իր նախաձեռնությամբ ուզում է ցույց տալ, որ եռյակի ներկայացուցիչները ոչ մի իշխանափոխություն էլ չեն ցանկանում, որովհետև, եթե նրանք նման ցանկություն ունենային, ապա անպայման կմիանային Սերժ Սարգսյանի պաշտոնանկության` իր նախաձեռնությանը: Երբ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն մերժեն ստորագրել արտահերթ նստաշրջան հրավիրելու ձևաթղթի տակ, Փաշինյանը դեկտեմբերի 1-ի խորհրդարանի նիստում կհայտարարի, որ իր այս նախաձեռնությունն իրականում ցույց տվեց, որ ԲՀԿ-ի և ընդհանրապես եռյակի ծրագրերի մեջ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը չի մտնում, և նրանք ընդամենը զբաղված են հասարակությանը զբաղեցնելով և ընդդիմադիր դաշտում իրենց ունեցած մոնոպոլ դիրքը պահպանելով:
ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման դեպքով քննություն է նշանակվել. «Քննության արդյուքնում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»:
Դեսպան Հեֆերնին հարց են ուղղել` թե ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ միջազգային հանրությունը չկարողացավ ապահովել հայկական կողմի մոտենալը ուղղաթիռի անկման վայրին: Ի պատասխան` դեսպանն ասել է. «Մինսկի խումբը խիստ հայտարարություն է արել` կոչ անելով թույլատրել մոտենալու աճյուններին: Լարվածությունը պետք է կողմերը չեզոքացնեն»:
Չավուշօղլուն հայտարարել է, որ «վստահաբար կարելի է պնդել, թե իրենց քաղաքականությունը ոչ պանիսլամիստական է, ոչ էլ` իմպերիալիստական:
Այս մասին հայտնել է Բելառուսի առաջնորդի մամլո ծառայությունը:
Դրանում նշված է, որ չնայած նրան, որ Թուրքիայի տնտեսությունն աճելու է` դա չի կարող խոչընդոտել գործազրկության մակարդակի աճին:
Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքերով` առաջին ատյանի դատարանը համապատասխան գնահատական չէր տվել վկաների ցուցմունքներին:
Դա հնարավոր է դարձել ավելի վաղ Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագրին հավելյալ նոր համաձայնագրի շնորհիվ:
Խամենեին հայտարարել է, որ նրանց չի հաջողվել միջուկային բանակցությունների վերջին փուլի ընթացքում ծնկի բերել Իրանին:
Պայմանագրի արժեքը կազմել է 115 միլիոն եվրո:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան երեկ Սոչիում ստորագրել են դաշնակցային պայմանագիր:
1966-1996 թվականներին Ֆրանսիան իրականացրել է 210 միջուկային փորձարկում, որոնք կործանարար հետևանքներ են ունեցել տարածաշրջանի բնապահպանության վրա:
Սալիմովը 1995-1999 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` քաղաքական ու հասարակական հարցերով տեղակալի պաշտոնը: