Թուրքիան Հարավային Կովկասում կայունության օգտին է հանդես գալիս: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն Ալիևի հետ խաղաղության մասին որևէ բանակցություն չի վարել և չի վարում, ուստի ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել խաղաղություն և կայունություն։
«Զանգեզուրի միջանցք»-ը ՀՀ-ում ընկալվում է որպես տարածքային նկրտում ՀՀ-ի ինքնիշխանության դեմ
Թուրքիայիում արվել են տարեց բնակչության թվի վերաբերյալ կանխատեսումներ։ Ըստ այդմ՝ մշակվել են ցածր, հիմնական և բարձր սցենարներ։ Բնակչության կանխատեսումների հիմնական սցենարի համաձայն, որը ենթադրում է, որ ժողովրդագրական ցուցանիշների ներկայիս կառուցվածքի շարունակում, տարեցների բնակչության մակարդակը կանխատեսվում է 2030 թվականին 13․5%, 2040 թվականին՝ 17.9%, 2060 թվականին՝ 27․%, 2080 թվականին՝ 33․4%։
Արդեն հինգ տարի ընդդիմությունների մեծ մասը միանգամայն իրավացիորեն հայտարարում է, որ Հայաստանը գտնվում է կործանման ճանապարհի վերջնակետում, և եթե օր առաջ իշխանափոխություն չլինի, կործանումը երաշխավորված է։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր․ Փաշինյան
Սիրիայի հետ կապված` Թուրքիայի հետ ՀՀ իշխանություններն ունեցել են կոնկրետ քննարկումներ և խոսակցություններ, և եթե ոչինչ չխանգարի, ապա կլինեն նաև կոնկրետ դրսևորումներ։ Այս մասին թուրքական 10 լրատավամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Շատերն ասում են՝ Հայաստանի և Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց այն չի իրագործվում, հետեւաբար, դուք պետք է արձանագրեք այդ քաղաքականության ձախողումը։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեցՆիկոլ Փաշինյանը:
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ու նորից հիշենք Նիկոլ Փաշինյանը, ողջ Քաղաքացիական պայմանագիր խմբակը, նրանց մեջ դուխով Արայիկ Հարությունյանը 5000 տղայի մտածված տարել են սպանելու, որ Թուրքիայից փող քերեն, անունը դնեն խաղաղություն: 18 տարեկան խիզախ էրեխեքի, խաբել ասել են հայրենիք ես պաշտպանում, բայց որ իրանց սպանելով հայրենիքը հանձնեն: Հատ առ հատ, ամեն մի […]
Ես ասում եմ, որ մենք պետք է կարողանանք մեզ նայել, նաև հասկանալ ուրիշների ընկալումը մեր մասին։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Երրորդ տեսակէտ մը՝ Քանի որ ոչ միայն լեռնային Գանձակ եւ Ղարաբաղ, այլ ամբողջ Հայաստանը անհրաժեշտ է տնտեսական տեսակէտէ Ադրբեջանի դաշտային մասերուն համար, եւ քանի որ Հայաստանի գաւառներուն միացումով պիտի իրագործուի պանթուրանիզմը, ուստի ոչ միայն լեռնային մասերը, այլ ամբողջ Հայաստանը (բացի Ալեքսանդրապոլի գաւառէն) միացնել Ադրբեջանին՝ Արազդաեան, Նախկռայ, Ղարսի Շարա կամ որեւէ այլ անուան տակ:
Բայց ամեն ինչից զատ, այն հույս էր՝ հույս, որից սնվում է դիմադրելու և, ի վերջո, թշնամուն հաղթելու կամքը, քանզի, եթե այդ սարսափելի պայմաններում չի կոտրվել նրա կամքը, ապա մեզանից և ոչ մեկն իրավունք չունի թուլամորթորեն հանձնվելու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների զանգվածային արտաքսման քաղաքականության պատճառով ԱՄՆ-ում միգրանտների պահման կենտրոնները գերբեռնված են։ «Ներգաղթային բանտերում» գտնվողների թիվը հասել է 47 600-ի։
Այդպիսի մի արտահայտություն կա, որ պատմությունից պետք է դասեր քաղել, բայց դասը հետևյալն է, հետևությունը հետևյալն է, որ պատմության մեջ այդ հետևությունը չկա և քաղաքական ընտրության և քաղաքական ընկալման հարց է՝ ի՞նչ դաս քաղել և ինչպես ընկալել պատմությունը և ինչպես օգտվել պատմությունից: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ, կողքի հայացքի համար սա գուցե կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար սա կոնկրետ արդյունք է: Մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետները իրարից ճշտելու հնարավորությունից: Այս մասին թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ հայտնի փաստաբան, «Քերքոնյան & Դաջանի» (Kerkonian Dajani) ընկերության գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնյանն (Karnig Kerkonian) է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ռուսական շուկա վերադառնալու հարցով փակ բանակցություններ են ընթանում որոշ ընկերությունների հետ:
Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյականին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի «Գլոբալ Բաքվի ֆորումի» միջոցառմանը։
Փաշինյանը հիշեցրել է այդ թեմայով վերջերս հրապարակված իր հոդվածը, որի հիմնական իմաստն այն էր, որ Հայաստանը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից է: Եվ առաջին հերթին Հայաստանն է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակիցը, որովհետև իրականում շրջափակման մեջ է:
Ադրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70 տոկոսը. Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա:
Ադրբեջանի արձագանքը խաղաղության համաձայնագրին անակնկալ էր ու անգամ անսպասելի։ Ըստ էության՝ այն պետք է լավատեսության հիմքեր տար, բայց, ցավոք սրտի, վստահության պակասը կասկածների մեծ դաշտ է բացում։ Ունենք այն, ինչ ունենք և ունեցածից հրաժարվելը պատերազմի վերսկսման պատճառ կարող է դառնալ։
Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե իմացել է, որ Ալիևը ոչ մի թուղթ չի ստորագրելու, բայց մտել է պրոցեսի մեջ. «Նա այդ թեման օգտագործեց վերընտրվելու համար: Տեսեք՝ այդ խաղաղության պայմանագրի բովանդակությունն ինչ փոփոխություններ է կրել: Այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը զիջելով խաղաքարտեր ու զոհելով մարդկային կյանքեր, կոնկրետ պետության տարածք, ասում է՝ դե էս է: Ալիևի նպատակը Հայաստանի չգոյությունն է: Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով արձակում են Ալիևի ձեռքերը»:
Երկակի ստանդարտները ժամանակակից քաղաքականության անբաժանելի մասն են, որոնք առավել ցայտուն կերպով դրսևորվում են միջազգային հարաբերություններում, երբ տարբեր երկրներ միևնույն հարցի վերաբերյալ իրենց շահերից ելնելով՝ ցուցաբերում են տրամագծորեն հակառակ մոտեցումներ։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալ, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլը դադարեցնելու մասին որոշումը։
Ով բերեց Նիկոլին տխրահռչակ թեզը ժամանակավրեպ ա: Ու առհասարակ նման ամեն ինչ ժամանակավրեպա: Ես «չգիտեմ», թե կոնկրետ որ կենտրոնիցա առաջին անգամ դա շրջանառության մեջ դրվել, բայց դա հերթական ականներից մեկն ա: Հենց հիմա պատկերացրեք ձեր տունը վառվում ա, ի՞նչ եք անելու: Փորձելու եք առաջնային կրակը մարել, թե՞ փորձոլու եք հասկանալ այդ կրակը ոնց առաջացավ: Մարելու եք ու նոր չէ՞ անցնեք հաջորդ պրոցեսին: Հիմա նույնը մեր երկրում ա: Վառվում ա: Գեշ ու շատ արագ ա վառվում:
Էս թղթի իրական արձագանքը պիտի լինի՝ կործանվանք, կործանեցին
«Պահը ճակատագրական է։ Ժողովո՛ւրդ, մենք պետք է սեպտեբերի 21-ի նման կա՛մ «այո» ասենք մեր անկախությանը, կա՛մ ասենք՝ «ոչ»։ Ժողովուրդ, էլ կորցնելու բան չունենք։ Փաշինյանը խուրդում է Հայաստանը. Նիկոլի ևս մեկ վերարտադրությունը հավասարազոր է նրան, որ հայ ժողովուրդը մասնակցի ևս մեկ Անկախության հանրաքվեի և ասի՝ «ոչ»»,- ասաց Սուրենյանցը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դե ինչ։ Այլևս կարելի է որպես փաստ արձանագրել, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմին, որն իշխանությունը ստանձնել է 2018թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»։
Կառավարության ղեկավարը չունի հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքներ վերականգնմանն ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք: Բացի այն, որ կա իրավական արգելք, նման համազգային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունը պահանջում է բարձր հանրային վստահություն կամ աջակցություն: Ակնհայտ է, որ ՔՊ ղեկավարը չունի նման վստահություն կամ աջակցություն, հետևաբար` նա չունի նման իրավունք»։