ՄԱԿ-ը գնահատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի շփումները և կարևոր է համարում նրանց հեռախոսազրույցի փաստը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հակը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծում է, որ ԵՄ-ն մինչև 2030 թվականը պետք է հասնի ռազմական շարժունակության բարձր մակարդակի, ինչպես նաև մեծացնի ներդրումները հակաօդային պաշտպանության համակարգերի, հակահրթիռային պաշտպանության համակարգերի, զինամթերքի, բոլոր ժամանակակից տեսակի անօդաչու թռչող սարքերի և հակաօդային համակարգերի արտադրության մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Եվ սա դրսևորվում է պետական մարմիններում ու ոստիկանության բաժանմունքներում՝ ծեծի, ֆիզիկական բռնության և ծաղրանքի տեսքով, ինչը բացարձակ անընդունելի է։
«Իհարկե, դրական է, որ Արթուր Հովհաննիսյանն այլևս չի լսում Նիկոլ Փաշինյանին, դա կարող է իր ընդհանուր ինտելեկտուալ զարգացման վրա դրական ազդեցություն թողնել: Նախագծի տեքստը գրվում է Ադրբեջանում, դա էլ են խոստովանել: Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ երբ հայկական կողմից առաջարկներ են ուղարկվում, ադրբեջանցիները ջնջում են այդ առաջարկները և իրենց հետ են ուղարկում: Այսինքն՝ դեռ չի արձանագրվել մի դեպք, երբ հայկական կողմի մի առաջարկ ընդունված լինի…»:
Պուտինը կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից 30 օրով հրաժարվելու մասին Թրամփի գաղափարին և նման հրաման է տվել զինվորականներին։ Այս մասին հայտնում է Կրեմլը։
ԱՄՆ-ն ներկայումս շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային մարտի սկզբին հայտարարված դադարից հետո։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Պենտագոնից։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ ժամը 16։40-18:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Իսրայելը խախտել է հրադադարի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը: Մենք իհարկե խստորեն դատապարտում ենք դա և կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հետագա միջոցներ ձեռնարկել»,- լրագրողներին ասել է Չինաստանի մշտական ներկայացուցիչը։
Ձախողել են բոլոր ոլորտները.Վիկտոր Մնացականյան
«Երևանի ավագանու ընտրություններից առաջ Ալիևը սպասեց, որ ընտրությունները կայանան, ապա հայաթափեց Արցախը։ Հիմա փորձելու են նույն ծրագիրը գործարկել. չեմ զարմանա, որ Գյումրու ընտրություններից հետո նոր տեղի ունենա էսկալացիա»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Մի նամակի պատմություն. Արա Թադևոսյան
Մեզ պետք են Ռուբեն Վարդանյանի տեսակն ունեցող քաղաքական գործիչներ.Վարուժան Գեղամյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջող ավարտը խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի ամբողջական տեքստի շուրջ։ Այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավորների համատեղ հայտարարության մեջ:
Հունիսի 15-ից կմեկնարկեն Չուքուրովայի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ դեպի Բաքու և կլինեն շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Թռիչքները իրականացվում են միջազգային չափանիշներով բոլոր որակավորումներով նախագծված օդանավակայանից դեպի 7 երկրի՝ 16 տարբեր կետեր։
Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածի վրա։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագրին մերժելու պատճառով։
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, տեխնոլոգիական փորձագետ Ավետիք Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի սկսել են հեռախոսային բանակցությունները, որոնք, Վաշինգտոնը հույս ունի, որ Մոսկվային կհամոզեն համաձայնել Ուկրաինայում հրադադարին և շարժվել դեպի եռամյա հակամարտությունը վերջնականապես դադարեցնելու ուղղությամբ, հայտնում է Reuters-ը։
Մի քանի օր է՝ Ադրբեջանը օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում և հայկական զինված ուժերին մեղադրում սահմանագոտու հարավարևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար. չի բացառվում, որ հետո ադրբեջանական ապատեղեկատվությունը ներառի նաև սահմանագոտու այլ հատվածներ:
Տաջիկստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը
«Բուլղարիան ակնկալում է, որ երկու կողմերն էլ շուտով կստորագրեն և կվավերացնեն համաձայնագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իսրայելի բանակը Գազայի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել մի քանի շրջաններից՝ անկլավին հասցրած հարվածներից հետո։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։
Ինչի՞ն վստահեմ. լռե՛ք էլի. ո՞վ է իրենց թույլ տվել իմ ու իմ երեխեքի փոխարեն որոշել. Անաիս Սարդարյան
Էս իշխանությանը վստահելու պատճառ չունեմ. փաստ է՝ ունեցել եմ մեծ հայրենիք, հիմա չունեմ. քաղաքացի
Ոչ մի խաղաղություն չի լինելու, Ղարաբաղը տվել են, Լաչինը տվել են, հիմա Գորիսը կտան… քաղաքացի
Հայ-ադրբեջանական, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու արձանագրումից և հայ-ադրբեջանական գործընթացում Թրամփի աշխատակազմի ակտիվությանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին լայնամասշտաբ լարվածության տպավորություն է փորձում ստեղծել։ Լրատվական դաշտում այդ ֆոնն ապահովելու համար Ադրբեջանի ՊՆ-ն, մի քանի օր է, օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ Բնականաբար, ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական բոլոր հաղորդագրությունները հերթով հերքում է։
Նախկիններին քավության նոխազ դարձնելով՝ դարձավ ամենամեծ թալանչին ու հանձնեց հայրենիքը. քաղաքացի
Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի պահանջներն ընդլայնվում են՝ անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունը զիջումների կգնա, թե ոչ։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն իշխանական պատգամավորների՝ Ադրբեջանին «կառուցողական դաշտ վերադառնալու» կոչերը, որոնք փաստացիորեն արտացոլում են ռազմական ու քաղաքական ճնշման ընդունումը։
Իսրայելը կուժեղացնի հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ չարձակի բոլոր պատանդներին:
#ՀԻՄԱ. ՉԵ’ՆՔ ՎՍՏԱՀՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ. ԱԿՑԻԱ
Մարտի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: