«Фергана» գործակալությունը գրել է, որ Ուզբեկստանի առաջատարը մահացել է:
Ճնշված, կռացած, անհեռանկար ու անտեսլական… Այդպիսին է Հայաստանը պաշտոնապես՝ 30 տոկոս, իրականում՝ կրկնակի ավելի աղքատության մակարդակ ունեցող ու մի քանի տասնյակ հազար դրամով ապրող մարդկանց աչքերում։
Ազգաբնակչության ոլորտում ՄԱԿ-ի հիմնադրամը (UNFP) մասշտաբային նախագիծ է սկսել հետամնաց երկրներում, այդ թվում` Ադրբեջանում աղջիկ երեխաների ներուժը բարձրացնելու, ինքնազարգացման եւ բարձրագույն կրթություն ստանալու գործում աղջիկ-դեռահասներին ոգեւորելու նպատակով:
ԱՄՆ պայմանականվաղաժամ ազատ արձակելու հարցերով կոմիտեն մերժել է Ջեն Լենոնին սպանողի` իրեն ազատ արձակելու դիմումը:
Հնդկաստանում դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել դպրոցի տնօրենին, որտեղ թունավորումից մահացել է 23 աշակերտ:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Կարմիր խաչին է նվիրաբերել 500 հազար դոլար Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու համար:
«Ղարաբաղյան հակամարտությունը զարգացման իր դինամիկան ունի, դրա կարգավորման հեռանկարներ այս պահին չեմ տեսնում: Չի բացառվում, որ Թուրքիայի զբաղվածությունը Սիրիայում Ադրբեջանին մղի զգուշավորության՝ հաշվի առնելով նաև այնտեղ սպասվող քաղաքական փոփոխությունները»,- ասաց Մալաշենկոն:
Եվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ կամ նույնիսկ ավելի խստացվեն:
Փորձագետները նշում են, որ էլեկտրաքառերը Չինաստանում սկսել են մեծ ժողովրդականություն վայելել մեքենաների լիցքավորման կայանների ցանցի զարգացման, լիցքավորման համար դրանց համեմատաբար ցածր ծախսերի, ինչպես նաեւ համարանիշի ստացման արագ ընթացակարգի շնորհիվ:
Բելգիայի դաշնային կառավարությունը 740 միլիոն եվրո է հատկացրել ահաբեկչության դեմ պայքարի և դրա կանխարգելման աշխատանքների համար, հայտնում են բելգիական ԶԼՄ-ները:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Հնդկաստան, որտեղ կմասնակցի ամենամյա բարձր մակարդակի խորհրդակցություններին:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հրապարակել իր հիվանդության մանրամասն պատմությունը՝ կոչ անելով ճիշտ նույնպես վարվելու դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին, որին հակառակորդները բազմիցս մեղադրել են իր առողջական վիճակի մասին տեղեկատվությունը հասարակայնությունից թաքցնելու մեջ:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է զգալի ավելացնել հեռուստատեսային գովազդի համար նախատեսված ծախսերը հաջորդ շաբաթվանից, հայտնում է NBC-ն:
Միրոնովի գործը սովորական գործ չէ։ Սովորական լինելու դեպքում ռուսական քաղաքական ու լրատվական դաշտում չէր բարձրանա այն վայնասունը, որն արդեն քանի օր է՝ բարձրացել է, ու վայնասունի ընդհանրական վերնագիրն է՝ «Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ ԱՄՆ-ի խնդրանքով Ռուսաստանի քաղաքացի ձերբակալի»։
kantsasar.com-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ անհետացած սիրիական բանակի հայ զինվոր Հարութ Մանուկ Պողտոյանը (ծնվ. 1992թ.), ոհվել է Հալեպի հարավարևմտյան շրջանի մարտերի ժամանակ։
Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարարությունը ժամանակավոր արգելք է դրել այն թագն արտասահման տանելու վրա, որով Վիկտորյա թագուհին պսակադրվել է իր ամուսնու՝ արքայազն Ալբերտի հետ:
Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել օգոստոսի 30-ին դադարեցնել պարապմունքները Իվատե եւ Միյագի հյուսիսարեւելյան պրեֆեկտուրաների 920 դպրոցներում «Լայոնրոկ» հզոր թայֆունի մոտենալու պատճառով: Այս մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարել է, թե երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիան Ռուսաստանի միջոցով Սիրիայի իշխանություններին տեղեկացրել էր երկրում «Եփրատի վահան» ռազմական գործողությունը սկսելու մասին, հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը:
«Մենք բարձրահասակ ենք, ուժեղ ենք, պինդ ենք, այդ ցեխերը մեզ չեն մոտենում: Եթե նույնիսկ մոտենում էլ են, հավատացած եղեք՝ այս միջավայրում մեծացած մարդիկ ենք, մեզ դժվար է նման մեթոդներով… Եվ նույն հարցը ես տամ մեր քաղաքական օպոնենտներին. եթե Հանրապետական իշխանությունը ձևավորում է կառավարություն, եթե Հանրապետական իշխանությունն այսօր իրականացնում է երկրի տնտեսական, սոցիալական և այլ քաղաքականություններ, մեր քաղաքական օպոնենտները երբ հայտարարում են, որ հաղթելու դեպքում մտնելու են կառուցողական դաշտ, դա չի՞ ենթադրում, որ իրենք համագործակցելու են Հանրապետական իշխանությունների հետ: Հետևաբար՝ մենք արդեն իսկ համագործակցում ենք ու մեր ապագա ծրագրերը կառուցում հենց այդ կոնտեքստում»:
Իրանը ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրները տեղակայել է Ֆորդոյում ուրանի հարստացման ստորերկրյա գործարանի շուրջ, հայտնում է Reuters-ը`հղում կատարելով Իրանի պետական հեռուստատեսությանը:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ռազմածովային նավատորմի ավիակիր կուղարկեն Պարսից ծոց` օգնելու ամերիկյան ավիակիրներին, որոնք պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում և Իրաքում, գրում է The Telegraph-ը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն օգոստոսի 29-ին ընդունել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այս մասին լրագրողներին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկը:
«Դեռ ոչ մի վերջնական հաստատում չկա, դեռ խոսակցություններ են ընթանում դիվանագիտական խողովակներով»,- ասել է Պեսկովը:
Նիստը նախագահող Ղազախստանի ԱԳ նախարար Էռլան Իդրիսովը մերժեց Արտակ Զաքարյանի պահանջը` կրկին ձայն տալ իրեն, սակայն կրկնեց Զաքարյանի հայտարարությունը, որ Ադրբեջանի ներկայացուցիչը ստում է ՀԱԷԿ-ի վտանգավորության մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում մեկնել Թուրքիա` դիտելու Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղը, այսօր հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դեմիտրի Պեսկովը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Իրանն սկսել է շահագործ «Նազիր» կոչվող նոր ռադիոտեղորոշիչ համակարգերի շահագործումը: Այդ մասին հայտարարել է «Հաթամ ուլ-Անբիա» ՀՕՊ-ի բազայի հրամանատար Ֆազադ Էսմայիլին:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է Իրաքի շիական Քերբալա նահանգում ունեցած պայթյունի պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 29-ին Երևանում ընդունեց Գերմանա-հայկական ֆորումի պատվիրակությանը` ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Բելգիայի իրավապահ մարմինների աշխատակիցները 5 մարդու են ձերբակալել` կապված Բրյուսելի քրեաբանության ինստիտուտից ոչ հեռու որոտացած պայթյունի հետ: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը: