Արքայադուստր Աննան հետազոտություն է անցնում Շոտլանդիայի Աբերդին քաղաքի հիվանդանոցում վատ ինքնազգացողության պատճառով: Այս մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղոդրումների կորպորացիան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեսկու գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է APA գործակալությունը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Պորոշենկոյի կայքը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերսկսել են բանակցություններն ընդմիջումներից հետո, Interfax-ին հայտնել է ռուսական պատվիրակությունում աղբյուրը:
Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանը ինքն է մտել հանրապետության Նախագահի մոտ և նման առաջարկով հանդես եկել: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև հավելեց, որ իր համար Հովիկ Աբրահամյանի նման որոշումն անակնկալ է եղել:
Սիրիայի կառավարության բալիստիկ հրթիռները սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Star թերթը:
«Ինքս ինձ ասացի, որ դու, Պան Գի Մուն, ընդամենը ևս մեկ հիմար ես: Ես կշարունակեմ պայքարը հանցագործների դեմ, ես նրանց չեմ խղճում: Ինձ համար միևնույն է»,- հայտարարել է Դուերտեն:
Հայաստանը խորը մտահոգություն է հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ:
Մերձդնեստրի Մոլդավական չճանաչված Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկի հրամանագիրը` Ռուսաստանին միանալուն նախապատրաստվելու մասին, ուղղված է այն բանին, որպեսզի ազդի Մոլդովայի ներքաղաքական իրավիճակի վրա:
Մոսկվան չի կարող մեկնաբանել Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շևչուկի հրամանագիրը հանրապետության իրավական համակարգը Ռուսաստանի դաշնային օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին, հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Թուրքիայի ԶՈւ ուժերը և Սիրիայի ազատ բանակի մարտիկները պատրաստվում են սկսել «Եփրատի վահան» ռազմական գործողության երրորդ փուլին Սիրիայի հյուսիսում, հայտնում է թուրքական Haberturk թերթը:
«Եվրատեսիլ-2017» միջազգային երգի մրցույցը կանցկացվի Կիևում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության նախագահ Զուրաբ Ալասանիան:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհակալություն է հայտնել ոստիկանության եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներին ահաբեկչական խմբի մասնակիցներին բռնելու համար:
Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նաոմի Կոնրադը, ում անունը Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստացել է ներառել իր այսպես կոչված «սև ցուցակում», այցելել է Լեռնային Ղարաբաղ ճանաչողական այցի շրջանակում` որպես մասնավոր անձ, այլ ոչ թե որպես DW-ի թղթակից, RIA Novosti-ին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Քրիստոֆ Յումպելտը:
«Երիտասարդ, պատրաստակամ, տիրապետում է բոլոր հարցերի պատասխաններին, բավականին զրուցեցինք, շատ մասնագիտական էին պատասխանները: Իմ հորդորը, ցանկությունը, որ այդ գիտելիքները կարողանա տեղայնացնել մասնագիտական ոլորտում»,- այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Դավթյանի մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դարձյալ դադարեցրել են Ժնևում սիրիական հարցով ընթացող բանակցությունները, RIA Novosti-ին հայտնել է ռուսական պատվիրակությունում աղբյուրը:
168.am-ի հարցին, թե արդյոք կառավարության փոփոխությունը նոր մեկնարկ, նոր սկիզբ կարելի՞ է համարել, Ա.Արզումանյանը պատասխանեց, որ նոր սկիզբ պետք է լիներ 1992 թ., հիմա հերթական փոփոխությունն է. «Աստված տա, ֆալստարտ չլինի: Բոլոր նորեկներն էլ միշտ ամպագոռգոռ հայտարարություններով են հանդես գալիս: Տեսնենք կառավարության կազմը, դեռևս գիտենք միայն վարչապետի մասին, երբ կներկայացվի Ազգային ժողով, ավելի մեր սպասելիքների մասին կարող ենք խոսել»:
Թուրքիայում շարունակում են նոր բացահայտումներ արվել «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդներն այսօր խոստովանում են, որ անհնարին է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային, հայտնում է Reuters-ը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նոր կառավարության կազմում մասնակցության ակնկալիքներ չունի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հ.Բիշարյանը նշեց, որ 6 ամիս հետո երկրում նոր փոփոխություններ են լինելու, նոր կառավարություն է ձևավորվելու, և կարճամտություն կլինի այս կարճ ճանապարհը մտնելը:
Ուզբեկստանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2016թ. դեկտեմբերի 4-ին, հայտնում է Lenta-ն:
Հանրապետականների գործադիր մարմինը բաղկացած է երևի մեկ-երկու տասնյակ անդամներից։ Խորհրդի անդամների թիվը, հավանաբար, հաշվվում է մի քանի տասնյակներով։ Կա՞ արդյոք այդքան չափահաս մարդկանց մեջ մեկը, ով համարձակվում է Սերժ Սարգսյանին ասել ճշմարտությունը։
Թուրքիայի հարավ-արևելքում` Մուշ նահանգում, «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալները բեռնատար գնացք են պայթեցրել, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Լրագրողները կարող են իրենց մասնագիտական գործունեության միջոցով նպաստել կոնկրետ խնդիրների լուծմանը: Բուլղարիայում ընթացող «Լրատվական գործակալությունների դերը ճգնաժամային իրավիճակներում» խորագիրը կրող համաժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ով մասնակցում է Մերձսևծովյան ազգային լրատվական գործակալությունների տնօրենների գագաթնաժողովին:
Իսպանիայի հյուսիսում ռելսերից դուրս է եկել ուղևորատար գնացքը, որը ուղևորվում էր Գալիական Վիգո քաղաքից Պորտուգալիա: Արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է նվազագույնը 2 մարդ, հայտնում է BBC-ն:
Հալեպի շրջանում սպանվել է «Նուսրայի ճակատ» սիրիական խմբավորման հրամանատարներից մեկը:
Այցով Լոնդոնում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալլոնի հետ, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության մամուլի ծառայությունը:
Իրանը վերջին 3 ամսում կասեցրել է նավթարդյունահանման կտրուկ աճը: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում կատարելով ՕՊԵԿ-ի իր աղբյուրներին:
Հայտնի թուրք գործարար Աքին Իփեքից (Koza-İpek holding) առգրավվել է 18 ընկերություն:
Մերձդնեստրի Մոլդավական չճանաչված Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հրաման է արձակել նախապատրաստվել Ռուսաստանին միանալուն: