Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ երկրների խորհրդի նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է novostink.ru-ն:
Եվրամիությունը Հայաստանում գյուղատնտեսական և քաղաքային զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությանն է փոխանցել 7 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գումարված Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի 11-րդ համաժողովը եզրափակել է իր աշխատանքները՝ շեշտելով Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների ներկայության կարևորությունը։
Ռուսական БМП-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումներն Ադրբեջանին հետաձգվում են մինչև 2017 թվականի վերջ-2018 թվականի սկիզբ՝ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է «Тракторные заводы» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Լոսևը:
Արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը բերում է քաղաքական օրակարգ, և փորձ է արվում այդ հարցի շուրջ ծավալել հանրային դիսկուրս, որը Ռուսաստանի ու ռուսահպատակների ջանքերով՝ Հայաստանում դարձել է գրեթե տաբու։
ԱՄՆ-ի Ռինո-Տախոյի միջազգային օդանավակայանում սեպտեմբերի 11-ին ինքնաթիռ է կործանվել, որում գտնվել է 3 մարդ:
«Պետք է երախտապարտ լինենք նրանց, նրանք ազնիվ են գտնվում ու չեն թաքցնում, որ իրենք ուզում են կրկին գրավել Արցախը, որ չեն տեսնում որևէ հնարավորություն Արցախի Հանրապետության ճանաչման, միշտ էլ ասում են, որ չի լինելու երկրորդ հայկական պետություն։ Բայց դա չի նշանակում, որ այդ մոտեցումներն ընդունելի են»։
Թուրքիայի հարավ-արևելքում զինված բախումներ են տեղի ունենում այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարեցին գերազանցապես քրդաբնակ շրջաններում օրենքով ընտրված 28 քաղաքների քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի գույքի հարցերով պետական կոմիտեն հոկտեմբերի 11-ին աճուրդ կկազմակերպի, որտեղ կմասնավորեցվեն 85 պետական ձեռնարկություններ և օբյեկտներ, հայտնում է haqqin.az-ը` վկայակոչելով պետական կոմիտեի հայտարարությանը:
Վերջին օրերին իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է Պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանին պաշտպանության նախարար նշանակելու հարցը: Այն ժամանակ, երբ Հակոբյանին Ղարաբաղից տեղափոխեցին Հայաստան՝ նշանակելով ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, խոսվում էր, որ հետո էլ նախարար է նշանակվելու:
Մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները Թուրքիայի Իմրալի բանտում ցմահ ազատազրկում կրող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին,ումից արդեն 18 ամիս է լուր չկա, թույլատրել են տեսակցել հարազատների հետ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել երկուշաբթի և երեքշաբթի նախատեսված ուղևորությունը Կալիֆոռնիա:
Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Թուրքիայի զինված ուժերը սեպտեմբերի 11-ին հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Ւրաքի տարածքում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, այսօր ելույթ ունենալով լրագրողների առաջ, կոչ է արել Սիրիայում կրակի դադարեցման անժամկետ ռեժիմ հայտարարել:
Սիրիայում հրադադարը պետք է սկսվի այսօր մայրամուտին՝ մուսուլմանական Իդ ալ-Ատխա (հայտնի է նաև որպես Կուրբան-բայրամ) տոնակատարության սկսմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջերս Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի և Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ հրատարակված «Հիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ և դրանց սահմաններից դուրս» գիրքը գիտական զեկույցների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համասարանում, 2014 թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ:
Հայտնում եմ, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում իմ քարոզչական պաստառը փակցնելու համար համաձայնություն է ձեռք բերվել «Բիլայն» ընկերության հետ, սակայն գործող քաղաքապետ Գ. Աբրահամյանը, ով ևս քաղաքապետի թեկնածու է հանդիսանում և արդեն իսկ փակցրել է իր նախընտրական պաստառը, խոչընդոտում է իմ քարոզչական պաստառը փակցնելու աշխատանքներին՝ վկայակոչելով ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը, այնինչ վկայակոչված հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝
Ռուսական Interfax լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարությանը։
Մենք հուսով ենք, որ խաղաղ կարգավորման գործընթացը տարիներ չի տևի, սակայն, բնականաբար, պետք չէ ակնկալել անսպասելի բեկում տվյալ հարցի վերաբերյալ։ Բանակցությունները պահանջում են ժամանակ և բազմաթիվ քննարկումներ:
Մենք հուսով ենք, որ այդ բոլոր բանակցությունները կհանգեցնեն խաղաղ կարգավորման: Լավ նորությունն այն փաստն է, որ վերջապես ապրիլյան «քառօրյա պատերազմից» հետո մենք տեսնում ենք հրադադարի ժամանակաշրջան, որը քիչ թե շատ պահպանվում է:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել է սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։
Forbes.ru-ն գրում է, որ հարստանալն այնքան էլ հեշտ չէ, բայց առավել դժվար է հարստությունը պահպանելը։ Կայքը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ անձանց առանձնատները, որտեղ նրանք հանգստանում են առօրյա գործերից։ 1. Բիլ Գեյթս։ Microsoft-ի հիմնադրի ունեցվածքը գնահատվում է 75 մլրդ դոլար։ Իր ժամանակի մեծ մասը Բիլ Գեյթսն անցկացնում է Վաշինգտոնում գտնվող իր առանձնատանը, որի արժեքը կազմում է […]
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
«Նոր նախարարներն ու նոր պաշտոնյաները բավարար չեն, հասարակությունը չի խաբվի դրանով: Պետք է լինեն մարդիկ, որոնք իմիջ ունեն և ազդեցիկ են հասարակությունում: Շատ կարևոր է կուսակցություններից դուրս կադրերի որոնումը, որոնց ազնիվ համբավը հույսեր կառաջացնի»:
Իշխանություններն, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա (սա էլ հենց ազգային մտածելակերպի իներցիոն լինելու արդյունք է) չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ պետականության ամենակարեւոր հարցը մարդն է հասարակության մեջ, պետության օրինական դաշտում, նրա շահերն ու նրա ազատությունը:
«Հայ եկեղեցին այստեղ շատ մեծ հեղինակություն ունի, մեծ հարգանք ու սեր է վայելում: Ֆրանսիայի որ կորած անկյունում կամ գյուղում իմանան, որ դու հայ եկեղեցու սպասավոր ես, առանձնակի հետաքրքրությամբ ու հարգանքով են քեզ վերաբերվում՝ ի տարբերություն այլ եկեղեցիների կամ կաթոլիկների»:
Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում հարգում են 2001թ. Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:
«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրին ԱՄՆ-ում ահաբեկչության 15-րդ տարելիցի նախօրեին տեսաուղերձով է հանդես եկել, որտեղ հարձակումը «ապտակ» է անվանել Ամերիկային և նրա դաշնակիցների դեմքին:
Գերմանիայում լողացող հյուրանոցը բախվել է կամրջին, զոհվել է անձնակազմի 2 անդամ: Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ Դանուբի ջրանցքում, հայտնում է WELT-ը: