Բացառված չէ, որ այդ մանիպուլյացիայի նպատակն ավելի վտանգավոր է, քան հասարակությանը հիմարացնելը։ Վտանգավոր է, եթե «սինգապուրյան հրաշքի» մասին հեքիաթներ տարածողներն այդպիսով ցանկանում են գաղափարական հիմք ստեղծել «սինգապուրյան մեթոդի» համար։
«ՀՀԿ ո՞ր թեզից է բխում էդ մոտեցումը: Իրականում ՀՀԿ-ն ոչ մի շանս չունի հաղթելու ո՛չ Վանաձորում, ո՛չ Գյումրիում: Վանաձորում ավելի մեծ խնդիրներ կարող են ունենալ, որովհետև երկար տարիների աշխատանք է արվել, վստահ եմ, որ «Լուսավոր Հայաստանը» հաղթելու է: Փորձում են նոր ձևով ներկայանալ, բայց Վանաձորի այսօրվա տեսքը ՀՀԿ-ի բուկլետն է, և, եթե մարդիկ դժգոհ են, չեն ընտրելու ՀՀԿ-ին»,- ասաց Է. Մարուքյանը՝ հավելելով, որ թույլ չեն տալու ընտրակեղծիքներ իրականացնել: Հնարավոր է՝ ընտրակաշառք բաժանեն, բայց դա նրանց չի փրկի, մենք էլ դրա դեմ մեր գործողությունները կանենք»,- ասաց Է. Մարուքյանը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմամբ ՀՀ-ն կարող է օգտվել որոշակի արտոնություններից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
«Կարծում եմ` դա մի գործիք է, որը արդարադատության համակարգին անհրաժեշտ է ամենանողկալի և արտասովոր հանցագործությունները համապատասխանորեն պատժելու համար: Դա նաև հասարակության համար՝ կատարվածի շուրջ իրենց վրդովմունքն արտահայտելու միջոց է»:
ԱՄՆ-ը և Իսրայելը վերջնականապես համաձայնեցրել են ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթը, որը նվազագույնը 38 մլրդ դոլար է։ Ինչպես սպասվում է, համաձայնագիրը կստորագրվի մոտ օրերս, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրներին։
«Ստորագրած ցուցակների հրապարակումը խախտում է, խախտումը չի վերացել: Այլ խնդիր է, որ այս պահին մենք համարեցինք, որ քաղաքական համաձայնությունը շատ ավելի կարևոր խնդիր է, և գնացինք այդ քայլին»:
Անհայտ անձը զանգահարել է Գերմանիայի արևմուտքում գտնվող Վուպերտալի City-Arkaden առևտրի կենտրոն և հայտնել տեղադրված ռումբի մասին, հայտնում է Westdeutsche Zeitung-ը։
Հիլարի Քլինթոնը նախընտրական արշավը կշարունակի շաբաթվա կեսից։ Ոչ մի այլ հիվանդություն, բացի թոքաբորբից, նա չունի։
Լ.Զուրաբյանը գոհունակությամբ շեշտեց նաև իշխանությունների քաղաքական կամքը և վստահություն հայտնեց, որ կլինի միջազգային արձագանք: Նա նախազգուշացրեց, որ սա մաքուր և արդար ընտրությունների երաշխիք չէ, բայց դրա հիմնաքարն է. «Մեր պայքարը շարունակվում է, ոչ ոք թող մոլորության մեջ չլինի, որ պայքարն ավարտված է: Առաջ՝ դեպի մաքուր ընտրություններ»:
Հայտարարություն՝ նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին:
Քիչ անց իշխանության ՀՀ ԱԺ-ում այժմ մեկնարկել է «4+4+4» ձեւաչափով եզրափակիչ հանդիպումը, որտեղ նախատեսվում է ստոաժրագրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը:
Սեպտեմբերի 12-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ախալքալաք են այցելել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդները, հայտնում է JNews.ge-ն։
Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական «Կոգալիմավիա» ընկերության Airbus А321 ինքնաթիռի աղետի հետաքննությամբ զբաղվող միջազգային տեխնիկական հանձնաժողովը պարզել է ինքնաթիռում տեղադրված ռումբի ճշգրիտ տեղադրությունը, գրում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով իր քաջատեղյակ աղբյուրներին։
Ղազախստանի նորանշանակ վարչապետ Բակըտժան Սագինտաևն արգելել է նախարարներին մինչև տարեվերջ մեկնել օտարերկրյա գործուղումների՝ հանձնարարելով կենտրոնանալ նախագահի հանձնարարականների կատարման վրա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Դեռեւս փետրվարի 12-ին Հանրապետության Նախագահի ծրագրային ելույթում ազդարարվեց մեր երկրում արմատական բարեփոխումների սկիզբը, որտեղ նշվեց, որ մեզ պետք է չգոհացնի այն վիճակը, որն առկա է Հայաստանում, եւ մենք բոլորս պետք է ստեղծենք մի Հայաստան, որի քաղաքացիները չեն մտածի այն լքելու մասին:
Հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցն Ադրբեջան։ Հռոմի պապը Բաքու կժամանի Թբիլիսիից, որտեղ կմեկնի սեպտեմբերի 30-ին, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։
«Հիմա մենք ի՞նչ վստահություն ունենանք, որ վաղը Դուք էլ չեք անհայտանա, ու Ձեր պաշտոնանկության մասին մենք կիմանանք, որ Դուք մի քիչ տրամադրություն չունեք, կամ Ձեր ճնշումը բարձր է, կամ որևէ մի այլ պատճառ կա, և այդպես էլ այն մարմինը, որը դե յուրե պարտավոր էր իմանալ ճշմարտությունը, այդպես էլ չի իմանում պատճառը»։
«Քաղաքական բանտարկյալների մասով կրկին վերահաստատում եմ իմ մոտեցումը. անձանց քրեական հետապնդման կամ նրանց նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու հարցում մեր ամենօրյա աշխատանքում հաշվի են առնվում միայն օրենքով նախատեսված հիմքերը։ Բայց, այդ խնդրի առնչությամբ, այո, կարող եմ մտահոգվել, որ կարող է այդպիսի տարածված կարծիք լինել։ Անելիքներ ունենք ավելի հրապարակային աշխատանք իրականացնելու»։
hraparak.am-ի փոխանցմամբ՝ բուռն քննարկումներ են ծավալվում, թե ով է լինելու Հայաստանի պաշտպանության նախարարը
Ամենահիմնականը, որ պիտի անեինք, մենք չենք արել. խորհրդարանը չենք դարձրել մեր ժողովրդին հուզող հարցերի թիվ մեկ ամբիոնը։ Այն, ինչի համար մենք բոլորս աշխատավարձ ենք ստանում, մեր փոխարեն իրականում անում է համացանցը։ Ցավալի է, բայց այսօր Հայաստանի Հանրապետության դե ֆակտո խորհրդարանը Ֆեյսբուք սոցիալական ցանցն է, իսկ դե ֆակտո ԱԺ նախագահը, իմ ամենախորին հարգանքով հանդերձ պարոն Սահակյանի հանդեպ, ցավոք, Մարկ Ցուկերբերգն է։ Տխուր է, բայց փաստ։
Վաշինգտոնում բացվել է նոր պերճաշուք հյուրանոց, որը մտնում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի ներկայիս թեկնածու եւ միլիարդատեր Դոնալդ Թրամփի հյուրանոցների ցանցի մեջ: Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռու գտնվող հյուրանոցի պաշտոնական հանդիսավոր բացումը նշանակված է հոկտեմբերին, բայց փաստորեն այն արդեն ձեռնամուխ է եղել աշխատանքի:
Ավելի քան 300 հազար մարդ է զոհվել սիրիական հակամարտության ընթացքում՝ 2011 թվականից ի վեր, հայտնում է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցով մոնիթորինգային կենտրոնը, հայտնում է BBC-ն։
ՌԴ կառավարությունը աղը ներառել է ապրանքների ցանկում, որոնց ներկրումը երկիր արգելված է պարենային էմբարգոյի շրջանակում։
Հունգարիան մեղադրել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնին, ով կոչ էր արել Եվրամիությանը հունգարներին հեռացնել դաշինքից, Եվրոպայի անվտանգությունն ու մշակույթը խաթարելու մեջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Անդրիաս Ղուկասյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Անդրիաս Ղուկասնայի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցն իր հիմքում ունի բավարար իրավական հիմքեր»,- նշեց Ա. Դավթյանը։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափով քննարկումների արդյունքում լուծվում է գլխավոր խնդիրը՝ բազմակի քվեարկությունների դեմն առնելու, որտեղ տարիներ շարունակ հսկայական կեղծիքների դաշտ կար:
«Քաղաքական կամքի պակաս կա բացառապես Ադրբեջանի նախագահի, ադրբեջանական կողմի մոտ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որ նախագահների մոտ կա քաղաքական կամքի պակաս:
Մարդասիրական օգնություն տեղափոխող 20 բեռնատարներից բաղկացած թուրքական ավտոշարասյունը հատել է Սիրիայի սահմանը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
ԵԽԽՎ պատվիրակությունը ժամանել է Վրաստան՝ ուսումնասիրելու երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված քաղաքական իրավիճակը։ Այս մասին տեղեկությունը տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:
«Այն ձևով, ինչ իշխանությունն է դրա մասին խոսում, դա մենք համարում ենք լրիվ կեղծ գաղափար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ազգային համաձայնության կառավարությանը: