Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հոկտեմբերին պետք է սպասել պատերազմի։
Արագածտոնի մարզի Ապարան համայնքի ղեկավար է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Գոռ Աբրահամյանը: Գոռ Աբրահամյանի օգտին քվեարկել է 2 հազար 408, նրա մրցակցի՝ Էդգար Փարվանյանի օգտին՝ 1112 ընտրող:
Երեկ Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքով Պետդումա են անցել ավանդական չորս կուսակցությունները՝ «Եդինայա Ռոսիան», Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և Սերգեյ Միրոնովի «Սպրավեդլիվայա Ռոսիան»։
Տուլայի մարզի նահանգապետի ընտրություններում ընտրական հանձնաժողովների բոլոր քվեների հաշվարկից հետո հաղթել է շրջանի գործող ղեկավար Ալեքսեյ Դյումինը։ Նա ստացել է ձայների 84%-ը, հայտնում է BBC-ն։
Մինչև 2018 թվականի ընտրությունները Ռուսաստանում Անվտանգության դաշնային ծառայության հիմքի հիման վրա առաջարկվում է ստեղծել Պետական անվտանգության նախարարություն։
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրաքի և Իրանի 40 քաղաքացիների, որոնք կարող են լինել ԴԱԻՇ-ի զինյալներ։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
«Կարեն Կարապետյանն ավելի լավ, որ հանրապետական չէ, որ ինքն այդ ժամանակահատվածում չի շփվել այն համակարգի հետ, որի մասին այսօր քննադատություններ են հնչում»:
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ առաջխաղացումը շարունակվում է, զորքերը շարժվում են հարավային ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժայիններն են կանգնած Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման հետևում, հայտնում է Reuters-ը։
Մեր համոզումը, որ՝ արցախյան հարցի լուծումը հնարավոր է միայն բանակցային խաղաղ գործընթացներով. դեմ ենք սակայն՝ հող խաղաղության համար հնչեցվող փոխզիջման տարբերակին, եւ հաստատում ենք, որ Արցախի ազատագրված ոչ մի տարածք չի կարող զիջման առարկա լինել:
Մեկ տարի ժամկետով ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը։
Զինյալներն օգտագործել են այդ դիրքերը որպես ռազմական շտաբ, որտեղ պահվել է ռազմամթերքը։
Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատների իշխող կոալիցիան կորցրել է ձայների մեծ մասը Բեռլինի խորհրդարանում։
Պայթյուն է տեղի ունեցել Նյու Ջերսիի երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ ավելի վաղ կասկածելի սարք էր հայտնաբերվել, հայտնում է լրատվական NJ.com պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին։
«Եդինայա Ռոսիան» ՌԴ Պետդումայի ընտրություններում ապահովել է սահմանադրական մեծամասնությունը։ Քվեաթերթիկների 91.8%-ի մշակումից հետո պարզվել է, որ կուսակցության օգտին իր ձայնն է տվել ընտրողների 54.16%-ը, հայտնում է RIA Novosti-ն։
Նյու Յորքում՝ Մանհեթենում ռումբի պայթյունը «ակնհայտորեն եղել է ահաբեկչական ակտ», հայտարարել է Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նախնական տվյալներով՝ նախկին գյուղապետ Նորաին Հակոբյանը ստացել է 364 քվե՝ հաղթանակ տանելով մրցակիցներ՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Խաչատրյանին (311 քվե) և Արայիկ Խանդոյանին (257 քվե)։
Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում երեկ կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Գարիկ Սարգսյանը: ՀՀԿ թեկնածու, գործող գյուղապետ Մայիս Աբրահամյանը նախնական տվյալներով ստացել է 400 քվե, իսկ Գարիկ Սարգսյանը՝ 469։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, դրանցից 108-ը, որոնք առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ, ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:
«Մենք գիտենք, որ ՌԴ-ն իր գործընկերներից պահանջում է կրկնօրինակել այն առևտրային պատժամիջոցները, որ ՌԴ-ն սահմանում է եվրոպական ու ամերիկյան բիզնեսի հանդեպ: Եթե Հայաստանը կարող է այլ դիրքորոշում ունենալ այդ հարցում, ապա դա կարող է դրական ընկալվել արևմտյան բիզնեսի կողմից, բայց հայտնի չէ, թե այն ինչպե՞ս կընկալվի ՌԴ-ի կողմից, չի՞ բերի Հայաստանի հանդեպ խտրական վերաբերմունքի»:
Հավելվածների և ծրագրային ապահովման մշակումը 5 տարվա ընթացքում կդառնան Ավստրալիայի 20 ամենապահանջված մասնագիտությունները, սակայն բազմաթիվ այլ աշխատանքներ կմնան իրենց ավանդական տեղերում. խոսքը վերաբերում է բուժքույրերին, առևտրի ոլորտի աշխատողներին և այլոց։
«Պետք է հաշվի առնել նաև այն, որ Հայաստանը փոքր և զգույշ երկիր է, իսկ Իրանն այսօր ձգտում է բոլոր երկրների հետ վերականգնել իր հարաբերությունները, ուստի մարտահրավերների հաղթահարման առումով երկու երկրներն էլ որոշ սահմանափակումներ ունեն, որոնք հնարավոր է հաղթահարել երկարաժամկետ գործընթացում»:
Հայաստանում ժողովրդավարությունը չի զարգանալու կամ չի կայանալու Ընտրական ու այլ օրենսգրքեր ընդունելով կամ բողոքի ակցիաները ցրող հին ջրցաններն էլեկտրամոբիլներով փոխարինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը չի զարգանալու ընդհանրապես։
«Վիշեգրադյան քառյակի» պետությունների ղեկավարները (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) սպառնացել են վետո դնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի վրա, եթե Եվրամիությունը չերաշխավորի Կենտրոնական Եվրոպայի քաղաքացիների աշխատանքային իրավունքների պահպանությունն ու իրավական պաշտպանությունը, որոնք աշխատում են Բրիտանիայում:
Յուրաքանչյուր երկրորդ փախստականը, որը Գերմանիա է ժամանել Սիրիայից, չի մնա երկրում, հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլլերը:
ԱՄՆ Հյուսիսային Կարոլիա նահանգում աղետի է ենթարկվել ուսանողների տեղափոխող ավտոբուս, զոհվել է 4 մարդ, ավելի քան 40-ն ստացել է վնասվածքներ:
ՌԴ Պետդումայի որոշ թեկնածուներ և պատգամավորներ հայտնում են խախտումների մասին, որոնք գրանցվել են նրանց կողմից Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններում:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հոսպիտալացվել է Փարիզում: Այդ մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Շիրակի ազգականներին:
Հնդկաստանում սպանվել է 17 զինծառայող, ևս 18-ն ստացել է վնասվածքներ Քաշմիր և Ջամմու նահանգների ռազմական ճամբարի վրա զինյալների հարձակման հետևանքով:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները Դեր Զոր քաղաքի շրջանում հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին: