ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղյալ է համարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2016թ. սեպտեմբերի 6-ի երկու որոշումները։
Թուրքիայի հարավարևելյան Մուշ նահանգում «Քուրդիստանի աշխատավորական» կուսակցության զինյալները ռազմական ավտոմեքենա են պայթեցրել։ Վիրավորվել է 2 զինծառայող։
Ընդունել ի գիտություն, որ Արփինե Հովհաննիսյանի՝ Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
Ես պատիվ եմ ունեցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, պատերազմական տարիների պաշտպանության նախարարներ Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի կողքին մերօրյա պատմության կերտողներից լինել: Հպարտ եմ եւ հավատացած, որ Արցախյան պատերազմում լրջագույն ներդրում ունեցած Սերժ Սարգսյանը, որ այսօր ՀՀ նախագահն ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, Հայաստանի Հանրապետության, հայկական Արցախ պետության նվիրյալ է, հայ ազգի նվիրյալ եւ ավելի է ամրացնելու, ավելի է հզորացնելու մեր պետությունը:
Թուրքիայում աշխատանքից զրկվել է 27715 ուսուցիչ, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունեցել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ում Թուրքիայի իշխանությունները պատասխանատու են համարում ձախողված ռազմական հեղաշրջման մեջ։
Ահմադ Խան Ռահամին, որը կասկածվում է անցած հանգստյան օրերին Նյու Յորքում երկու պայթյունի նախապատրաստման մեջ, ձերբակալվել է, հայտնում է Նյու Յորքի ոստիկանությունը։
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Սիրիական բանակի ստորաբաժանումները սեպտեմբերի լույս 20-ի գիշերը Սիրիայի Հալեպ քաղաքի հարավարեւմտյան ծայրամասում դիմագրավել են «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների հարձակումը զինվորական ուսումնարանների եւ 1070 թաղամասի շրջանում: Այդ մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
Այս ընտրություններում ՀՀԿ-ի դեմ տակից խաղեր են տվել նաեւ սեփական կուսակիցները։ Արագածոտնի Կարբի գյուղում անկուսակցական Դավիթ Հարությունյանին, պարզվում է, աջակցել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել էր գործող գյուղապետ Կարո Բաղդասարյանին։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստանձնել է իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության պարտությունը Բեռլինի խորհրդարանի ընտրություններում։
Հալեպում ավիահարվածների տակ է հայտնվել մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյունը, որն ուղևորվում էր ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններ, հայտնում է BBC-ն։
Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նորագույն դիվանագիտական հարաբերությունները քարորդ դարի պատմություն ունեն, մինչդեռ հայերի եւ ամերիկացիների բարեկամությունը ձգվում է դարերի միջով: Դեռեւս 1653 թվականին Վիրջինիայի գաղութի հրավերով այնտեղ է ժամանում երկու հայ, որոնք եւ օգնում են այնտեղ մետաքս արտադրել: Հայերն այնքան մեծ հաջողություններ էին արձանագրել, որ մեկ տարի անց, 1654-ին նրանց մասին հիշատակում ենք գտնում Ջոն Ֆերարի բանաստեղծության մեջ:
Ինչպես հայտնի է՝ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսը նախկինում եղել են ՀՅԴ անդամներ: «Ժողովուրդ»-ը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից փորձեց պարզել, թե ըստ իրեն՝ ինչու էին իրենց նախկին կուսակիցները նման ծայրահեղ քայլի դիմել եւ ինչ արդյունքի հասան:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ:
Բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել մի քաղաքացի, ով ասել է, թե Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը:
Թաուերի կամուրջը՝ Լոնդոնի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից մեկը, 2016 թվականի հոկտեմբերի 1-ից փակվում է վերանորոգման համար:
«Վանո Սիրադեղյանի վերադարձից շահելու են բոլորը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով Վանո Սիրադեղյանի՝ Հայաստան վերադարձի մասին կոչերին, որոնք կրկին ակտիվացել են վերջին օրերին՝ կապված Անկախության 25-ամյակի հետ։
Քենիայի առափնյա մասում իտալացի զբոսաշրջիկ է զոհվել վայրի փղի հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Rusarminfo-ն գրում է, որ Արա Դարզին (Թերզյան) համարվում է աշխահի լավագույն վիրաբույժներից մեկը։ Ապագա բժիշկը ծնվել է 1960թ. Բաղդադում՝ Եղեռնից փրկված հայերի ընտանիքում։ Երբ Արան 17 տարեկան է եղել, որոշում է կայացրել տեղափոխվել Դուբլինի. երազում էր լավ բժշկական կրթության մասին։ Նա սովորել է Վիրաբուժության թագավորական քոլեջում, ապա գիտական աստիճան է ստացել Դուբլինի համալսարանում։
Ելույթ ունենալու է նաեւ Էդվարդ Նալբանդյանը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ անհրաժեշտ են հավելյալ ռեսուրսներ ահաբեկչության դեմ պայքարելու համար։
«ՔՊ-ն լուրջ մարտահրավեր է նետել և Նոր Կյանքի օրինակով կարողացել է ցույց տալ, որ շատ համայնքներում նման հաջողություններ հնարավոր են, պարզապես պետք է ունենալ լավ թիմ, լավ թեկնածու, լավ ծրագիր և պատշաճ կերպով իրականացնել վերահսկողություն»,- 168.am-ին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մորթեզա Սարմադին Թեհրանում իր հայ գործընկեր Շավարշ Քոչարյանի հետ հանդիպմանն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերություններն էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում:
ԱՄՆ-ի պետդեպարտամետը գտնում է, որ վերջին օրերին Սիրիայում մարտերի ինտենսիվությունը նվազում է: Դրանից բացի, բարելավվել է հումանիտար օգնությունը տեղ հասնցելու իրավիճակը:
Հայաստանի կառավարությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կստեղծի ՀՀ առևտրական կցորդի հաստիք: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրված է կառավարության սեպտեմբերի 22-ի նիստի օրակարգում:
ԱՄՆ կառավարությունը սխալմամբ տրամադրել է քաղաքացիություն 858 միգրանտի, ովքեր կարգավիճակի օրինականացման համար օգտագործել են անձնական կեղծ տվյալներ:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրան աջակցող սիրիական ընդդիմության խմբավորումները չեն կատարել ստանձնած պարտավորություններից և ոչ մեկը, որոնք ստանձնել էին Ժևնի համաձայնագրի շրջանակում, հայտնում է TASS-ը։
Մենք գնահատում ենք Հայաստանի հետևողական օժանդակությունը միջազգային խաղաղապահ գործողությունների արդյունավետության ապահովման գործում ու սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու հարցում ունեցած առաջատար դերակատարումը:
Քաղաքական աշունն այս տարի Հայաստանում մեկնարկեց բավական բուռն իրադարձություններով։ Անցած շաբաթ նշանակվեց նոր վարչապետ, ով առաջիկայում ձևավորելու է նոր կառավարություն։ Ազգային ժողովն ընտրեց կամ հաստատեց նոր Գլխավոր դատախազի։ Խորհրդարանական 5 խմբակցությունների միջև ստորագրվեց կոնսենսուսային փաստաթուղթ Նոր ընտրական օրենսգրքի շուրջ։ Մեկ շաբաթում կատարվեցին փոփոխություններ, որպիսիք այլ պայմաններում Հայաստանի ճահճացած ու լճացած պետական, քաղաքական կյանքում չեն կատարվում տարիներ շարունակ։ Երևի՝ որովհետև առջևում ընտրություններ են։
Իշխանության համար նույնիսկ ամենափոքր համայնքը՝ 20-30 հոգանոց, իր ֆորպոստերից մեկն է, որոնցից անգամ մեկը հանձնելը նշանակում է՝ իրենց անպարտելիության գաղափարախոսության փլուզում։ Մենք կարողացանք դրան հակազդել մեր հռչակած ինստիտուցիոնալ ընդդիմության բոլոր կարևոր կոմպոնենտներով և ցույց տալ, որ անպարտելիության գաղափարախոսությունը միֆ է, և դրան պարզապես պետք է հակադրել աշխատանք, աշխատանք և միայն աշխատանք։