ՌԴ կառավարությունը հավանություն է արժանացրել Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։
Կասպից ծովում տեղակայված ադրբեջանական «Գյունեշլի» նավթագազարդյունահանող հանքահորի թիվ 19 հարթակում հրդեհ է բռնկվել հորատանցքից գազի արտանետման հետևանքով։
Ադրբեջանական haqqin.az պորտալը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, հայտնում է, որ այսօր հրթիռային ու հրետանային զորքերի զորամասերում անցկացվել են զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ։
Ռուսական «Իզվեստիա» պարբերականը գրում է, որ ՌԴ Պետդուման օրենք է մշակում նախագահին վիրավորելու համար պատասխանատվություն սահմանելու մասին։ Նշվում է, որ որպես օրենքի բնօրինակ է ծառայել «ԽՍՀՄ նախագահի պատվի ու արժանապատվության մասին» օրենքը։
«Ժամանակին ստեղծեցինք Սփյուռքի նախարարություն, և, բնական է, որպես Սփյուռք ունեցող ազգ՝ շատ պահանջված էր այդ նախարարությունը։ Այս տարիների ընթացքում թե՛ մեր ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևորագույն և առանցքային խնդիրներից մեկը սփյուռքի միասնությունն է։ Անվանումը դեռևս ամբողջական չէ, առաջարկում եմ՝ կառավարությունը քննարկման առարկա դարձնի իմ առաջարկությունը, որ Սփյուռքի նախարարությունը վերանվանվի Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն»։
«Այս օրենքն աննախադեպ է»,- այսօր Ազգային ժողովում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը։ Նա նշեց, որ օրենքն աննախադեպ է այն տեսանկյունից, որ նորովի մոտեցում է դրսևորվում երկրի զարգացման կարևորագույն գործոններից մեկի՝ մանր և միջին բիզնեսի նկատմամբ։
Մոտ 70 բեռնատար մարդասիրական օգնություն է հասցրել Սիրիայի 4 պաշարված շրջաններ՝ վերջին կես տարում առաջին անգամ։
Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը հայտարարել է, թե Ադրբեջանում սպասվում են լրջագույն բարեփոխումներ։
«Նրանք ասում են, թե երկիրը տնտեսական ծանր վիճակում է, բայց տեղի են ունենալու բարեփոխումներ, ու ամեն վարչապետը տվել է իր թիվը, որ կապահովի տնտեսական աճ։ Ընդ որում՝ երկու վարչապետներն էլ շահարկել են երկու թեմա՝ ԵՏՄ-ի պոզիտիվ դերը Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, երկրորդը՝ հակակոռուպցիոն միջոցառումներն են, որ երկու վարչապետներն էլ խիստ ակտիվ պատրաստվում էին ձեռնարկել, որպեսզի Հայաստանում տնտեսական աճ ապահովվի։ Հիմա ինձ մի քիչ շփոթեցնում է պատմության կրկնվող միտումը, երբ բոլոր վարչապետները խոստանում են տարբեր տիպի տնտեսական աճեր, հետո տարբեր թվերի միջոցով մեզ ասում են, որ տնտեսությունը լավացել է, տնտեսական աճն ապահովվել է»։
Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Այաթոլլա Խամենեին հաստատել է, որ ինքն է խորհուրդ տվել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին չմասնակցել 2017թ․ Իրանում կայանալիք նախագահական ընտրություններրին, ասված է Խամենեի պաշտոնական կայքում։
«Բիզնես օնլայն» պարբերականն անդրադառնալով Կրեմլի՝ ողջ պետական մեխանիզմում տոտալ վերակազմավորում իրականացնելու պլանների վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին, նշում է, որ տվյալ նյութում պարունակվող տեղեկատվության հավաստիությունը գնահատելն անհնար է, դա կարող է անել միայն ժամանակը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հրապարակել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ Սիրիայի զինադադարի վերաբերյալ համաձայնագրի տեքստը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Սա ընդամենը հետևանք է այն որոշումների, որոնք իրականացվում են հանրապետության նախագահի, ՀՀԿ խորհրդի կողմից»,- անդրադառնալով նոր վարչապետի նշանակմանը՝ այսօրվա ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց վերջին օրերին շրջանառվող տեղեկությունները, որ Արծվիկ Մինասյանը նշանակվելու է ՀՀ Բնապահպանության նախարար: Ըստ նրա` վարչապետ Կարեն Կարապետյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ցանկանում է տեսնել գործարարների հետ ավելի սերտ կապեր ունեցող մեկին:
«Վարչապետի նշանակումով ընտրություններից առաջ նպատակ ունեն ստեղծել տպավորություն, որ իսկապես ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում: Ի դեպ, այդ փոփոխության կարգախոսը մեր՝ Հայ Ազգային կոնգրեսի թեթև ձեռքով դարձել է ամենակիրառվող կարգախոսը: ՏԻՄ ընտրություններում մենք հանդես ենք գալիս «ընտրիր փոփոխությունները» կարգախոսով, և դրանից հետո չմնաց որևէ քաղաքական ուժ, որը չի սկսել խոսել փոփոխությունների մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ ՀԱԿ-ը որևէ ակնկալիք չունի նոր ձևավորվող կառավարությունից:
Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հատի երկրի սահմանը, ապա անհապաղ կկալանավորվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին։
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով` դրական է, որ նոր նախարարներն անկուսակցական են: 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է՝ հետագայում նրանք անդամակցեն ՀՀԿ-ին՝ ինչպես նախորդ կառավարության անդամները, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Դա իրենց կամքն է, որևէ մեկի առջև նման պայման կամ պարտադրանք չկա դրված»:
«Մինչև կառավարության ձևավորումը և նախագծի հաստատումը, կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստի հրավիրումը՝ 22 օրինագծերով, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ փոփոխությունների մասին խոսակցությունները դատարկություն են, որ նոր վարչապետն իր նախորդների նման շարունակում է դիտարկել խորհրդարանը՝ որպես կամակատար և դակիչ մարմին»,- Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Ադրբեջանում մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արդեն իսկ ահազանգեր են ստացվել ընտրախախտումների վերաբերյալ:
8 թուրք զինծառայողներ լուրջ վնասվածքներ են ստացել նրանց տեղափոխող ավտոբուսի պայթեցման հետևանքով, հայտնում է Reuters-ը։
Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլտոնը ժամանել են կանադական Վանկուվեր, որտեղ տեղի միգրացիոն կենտրոնում հանդիպել են սիրիացի փախստականների հետ, հայտնում է BBC-ն։
Ճապոնիայի հարավում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստամբուլի հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են Քրդական բանվորական կուսակցության երեք անդամի, ովքեր քաղաքում ահաբեկչական հարձակում են ծրագրել:
Մի բան հստակ է. դու երբեք չես կարող խուսափել աշխարհագրությունից: Այստեղ Հայաստանն է, այնտեղ՝ Ադրբեջանը: Իհարկե, իդեալական տարբերակը կլիներ այն, որ մարդիկ վերադառնային նորմալ շփման, սակայն դա անելու համար նախեւառաջ պետք է ահռելի մասշտաբներով նվազեցնել այդ քարոզը: Ուորլիքը պետք է իմանա, որ արդեն ստեղծված իրավիճակը կարող է հուշել ամեն ինչ:
Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նիստը, որը հրավիրվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ և կառավարության նախաձեռնությամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր քվեարկել է երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվեում, հայտնում է APA կայքը՝ հղում կատարելով Ալիևի պաշտոնական կայքին:
Բանգլադեշի մաքսային ծառայության աշխատակիցները երեք կիլոգրամ ոսկի են գտել Դաքա քաղաքի Հազրաթ Շահջալալ միջազգային օդանավակայանի աղբանոցում:
Լաս Վեգասի սրճարաններից մեկում անհայտ տղամարդը կրակ է բացել ու կրծքի շրջանում վիրավորել 1 մարդու: Այս մասին Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը: Վիրավորը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի իրավիճակի մասին կեղծ տեղեկությունների տարածելու մեջ և Մոսկվայի գործողություններն անվանել բարբարոսություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: