Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը:
Ադրբեջանը երկիր է, որն ունի տարածաշրջանում ամենամեծ ռազմական պոտենցյալը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի սպառազինությունների ADEX-2016 ցուցահանդեսում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի մամուլի ծառայությանը։
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) պատվիրակությունը, որը մեծամասնություն է կազմում Եվրախորհրդարանում, բարձր է գնահատել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն, որը կայացել է երեկ Ադրբեջանում, հայտնում է RIA Novosti-ն։
Ադրբեջանը 2017թ. պետական բյուջեում նավթի գինը սահմանել է 1 բարելի դիմաց 40 դոլար մակարդակում, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։
ԱՄՆ նախագահական ընտրարշավը մտել է եզրափակիչ փուլ՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպել են հեռուստաբանավեճի ընթացքում, հայտնում է CNN-ը։
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը մի քանի հրամանագիր է ստորագրել պետական ծառայողների, այդ թվում՝ նախարարների եւ Կոնսուլտատիվ խորհրդի՝ Մեջլիս աշ Շուրայի պատգամավորների աշխատավարձերի եւ վճարումների կրճատման վերաբերյալ:
Երեկ Ադրբեջանում կայացած Սահմանադրության փոփոխության հանրաքվեի արդյունքով երկրի ընտրողների 91.2 տոկոսը քվեարկել է նախագահի պաշտոնավարման ժամկետի մեծացման օգտին՝ 5-ից մինչև 7 տարի։
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից 30-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջին հեռուստաբանավեճում հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով հարցման արդյունքն երը, որն անցկացվել է Հոֆստրա համալսարանում (Նյու Յորքի նահանգ) կայացած բանավեճի ավարտից անմիջապես հետո:
Առաջիկայում պաշտոնանկ կարվեն որոշ մարզպետներ, գրեթե վճռված է 2-ի՝ Արարատի և Արմավիրի մարզպետների հարցը, քննարկվում է նաև Սյունիքը։
Արթիկի քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանի եղբայրը՝ ղազախստանցի մեծահարուստ Դավիթ Վարագյանը, այս օրերին Հայաստանում է։ Նա թեև հաճախ է Հայաստան այցելում, սակայն այս անգամվա այցն արթիկցիները դիտում են որպես նախընտրական՝ նպատակը հոկտեմբերի 2-ի ընտրություններում եղբորը սատարելն է։
Իշխանությունը ցանկանում է հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության մեջ՝ այդ առումով 2 կարևոր նախարարություններից մեկում՝ ԱԳՆ-ու կամ ՊՆ-ում նախարար նշանակել ոչ ռուսական ազդեցություն կրող գործչի։
54-ամյա գործարար Չժան Բոն եւ նրա անձնակազմի անդամները (լրագրող, մեխանիկ, թարգմանիչ եւ ինժեներ) իրենց ճանապարհորդության ընթացքում 44 կանգառ են կատարել 23 երկրներում: Ճանապարհորդությունը տեւել է 49 օր եւ սեպտեմբերի 24-ին ավարտվել է Պեկինում:
Հայաստանը հասել է դեգրադացիայի այն աստիճանին, որտեղ իրերն իրենց անուններով կոչելու համար ոչ միայն քաղաքացիական համարձակություն է պետք, այլ նաև դաստիարակության բացակայություն։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական կոլեգիայի անդամ, ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյանա Վոլովայայի և առևտրի հարցերով Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրես Ռեբոլյեդոյի հանդիպումը:
«Հայաստանի խնդիրները և որդեգրած ուղին դեռ լիովին ընկալված չէ Եվրոպական միությունում, փորձում են հասկանալ Հայաստանի խնդիրներն ու ցանկությունները»։
Հարցին, թե այս փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, ռուս վերլուծաբանը պատասխանեց, որ այս հարցում Ադրբեջանի նախագահը կաշկանդված չէ։ «Ասել, որ այս փոփոխությունները բացասաբար են անդրադառնալու ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, սխալ կլինի, քանի որ Ադրբեջանի նախագահն այս հարցում միանձնյա քաղաքականություն է վարում, տեսանք նաև այն, ինչ տեղի ունեցավ ապրիլ ամսին, որը բավականին անսպասելի ու վտանգավոր զարգացում էր»։
Կանադայի Մարքհեմ քաղաքում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, բացվել է «Հույսի անտառ»:
Ֆրանսիայի իշխանությունները պահանջել են տվյալներ տրամադրել UBS շվեյցարական բանկում հաշիվների մոտավորապես 45 հազար ֆրանսիացի տերերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Պաղիզիեն» թերթը:
Ադրբեջանում ավարտվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը:
Այս հայտարարությունն ուշագրավ է հատկապես այն համատեքստում, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայտարարել էր, թե երկարատև խաղաղության դեպքում «մի թիզ՝ այս կողմ, մի թիզ՝ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել»:
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետևում է 117 դիտորդ 18 միջազգային կազմակերպություններից։ Նրանք ներկայացնում են 33 երկիր, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, խնդրում եմ վարչապետ Կարեն Կարապետյանին Մշակույթի նախարար նշանակել Գագիկ Գինոսյանին: Պատրաստ եմ անձամբ խնդրել, եթե հարկ լինի, աղաչել պարոն Գինոսյանին, առաջարկի դեպքում, ստանձնել այդ աշխատանքը»:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ՊՊԾ գնդի հետ կապված ձերբակալված անձանց այդ օրերին այցելել է դատապարտյալների հիվանդանոցում: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը, հիշեցնենք, բողոքել էր, որ ողջ գիշեր չի կարողացել քնել, քանի որ խավարասերները բարձրացել էին բաց վերքի վրա:
«Իսկապես հետաքրքիր է ընկալել ընդհանուր գաղափարը, որը դուք հիմա մեզ փորձում եք ներկայացնել, եթե կառավարության ծրագիր կա, կան ընդհանուր պատկերացումներ, ինչի՞ ենք մենք ամեն ինչ ձգձգում և ամեն ինչ արագ չենք անում, հենց այս նախաձեռնությա՞նն էինք սպասում»,- հարցրեց Թ. Պողոսյանը՝ նաև հետաքրքրվելով, թե արդյոք նախարարը ծանո՞թ է Սերժ Սարգսյանի հրամանագրին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների կառուցվածքների սահմանման մասին։
168.am-ի տեղեկություններով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի վերջերս՝ հունիսի 6-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակված Արմեն Գևորգյանը:
Իտալական La Stampa պարբերականը, անդրադառնալով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ օգոստոսի 30-ին Վրաստան կատարելիք այցին, գրում է, թե Հռոմի պապը և Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը միասին չեն աղոթի հանրության առաջ։
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին առաջարկ եղել է շարունակել պաշտոնավարել նախարարի պաշտոնում, սակայն նշանակման հարցով հստակեցում կլինի հրամանագրից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը:
«Մենք ունենք մեկ գերխնդիր. երբ Ղարաբաղի անկախությունը կճանաչվի՝ որպես այդպիսին, անկախ պետություն, նոր այդ ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին»:
«Չե՞ք կարծում, որ առաջինը պետք է ներկայացնել կառավարության ծրագիրը, ստանալ հավանություն, հետո ներկայացնել կառուցվածքը»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին՝ այս հարցը բարձրացրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։