Նա ընդգծեց, որ ԿԸՀ-ն կարող է գործել միայն գործող իրավակարգավորումների համապատասխան, և նրա բոլոր գործողությունները պետք է համապատասխանեն գործող Ընտրական օրենսգրքին. «Հանձնաժողովի լիազորությունները հստակորեն սահմանված են, ու դրանից դուրս ոչինչ անել չեն կարող։ Թող պարոն Մուկուչյանը և հանձնաժողովի անդամներն ինձնից չնեղանան, բայց նրանց գործունեությունն ընտրության արդյունքի վրա չունի և չի կարող ունենալ որևէ ազդեցություն»։
Գերմանիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Միխայել Կինդսգրաբը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը կարող են մասնակցել սիրիական Ռաքքա քաղաքը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողությանը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ալյասկայում նավթի խոշորագույն պահուստներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է Caelus Energy ընկերությունը, հայտնում է Wall Street Journal-ը։
Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) 101 աշխատակից, հայտնում է թուրքական Haberturk թերթը։
Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմակից անկուսակցական նախարարների հետ միասին նոյեմբերի 26-ի սպասվող ՀՀԿ համագումարի ժամանակ կմտնի Հանրապետական կուսակցություն:
Թուրք զինվորականները Սիրիայում բախումների ժամանակ սպանել սպանել են ԴԱԻՇ-ի 18 զինյալի։ Բախումների հետևանքով սպանվել է նաև 1 թուրք զինծառայող, 3-ը վիրավորվել են, հայտնում է «Հուրիեթը»։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիի կենտրոնում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումը համարել է «սադրանք», որը պլանավորված է եղել Վրաստանի թշնամիների կողմից, որպեսզի երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ իրավիճակն ապակայունանա, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի խորհրդարանի բանաձևը, որը ընդունվել է՝ կապված Անկարայի կողմից Իրաքում թուրքական զորքերի գտնվելու մանդատի երկարաձգման հետ մինչև 2017 թվականի հոկտեմբերը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը։
ԱՄՆ-ի Պատերսոն քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել՝ 2 տուն ամբողջությամբ ոչնչացել է, ևս 13-ն ստացել է վնասվածքներ։ Այս մասին հայտնում է NJ.com-ը։
ԱՄՆ-ում կայացել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի թեկնածուների՝ դեմոկրատ Թիմոթի Քեյնի և հանրապետական Մայքլ Փենսի հեռուստաբանավեճը, հայտնում է BBC-ն։ Բանավեճի հիմնական թեման դարձել է Ռուսաստանը։
Դիարբեքիրի Լիջե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են իրականացրել զինվորական անձնակազմի վրա: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Վրացական երազանքի» հեռացումն իշխանությունից ոչ թե քաղաքական ճաշակի հարց է, այլ անվտանգության:
Հոկտեմբերի 4-ին՝ երեկոյան ժամը 21:40-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակին հարակից՝ Բարաթաշվիլիի հրապարակի մոտակայքում պայթեցվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան:
Նախկին ընկալմամբ պաշտպանության նախարարի գործառույթների մնացած մասը Մովսես Հակոբյանն է իրականացնելու։ Վերջինս նախարարին հավասարազոր ստատուս է ստանում, ինչը ենթադրում է, որ սուբորդիանցիոն հարաբերություններ Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի միջև չեն լինելու։
Բանն այն է, որ չնայած մարզպետի կուսակցական պատկանելիությանը՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն չկարողացավ հաղթահարել 6 տոկոսի շեմը, մինչդեռ Վանաձորում, որտեղ ՀՅԴ-ն իշխանություն չունի, ստացել է 6.3 տոկոս ձայն։ Հովսեփ Սիմոնյանի նկատմամբ դժգոհությունը դաշնակները հայտնել են նաև հրապարակավ։
ՀՀԿ-ին անդամակցելու դեպքում Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել կուսակցության ղեկավար կազմում և կդառնա փոխնախագահ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ վաոչապետը չի շտապում ՀՀԿ-անալ, բայց այդ սպասումները նրանից ունի ՀՀԿ վերնախավը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագահի աշխատակազմին Արմեն Գեւորգյանին եւ Յուրի Խաչատուրովին ներկայացնելու պաշտոնական արարողությունից հետո, երբ արդեն տեսախցիկները դահլիճից դուրս են բերվել, Սերժ Սարգսյանը ներկաներին բացատրել է, թե ինչու է Յուրի Խաչատուրովին նշանակել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում:
Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, որ նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն է լինելու:
Այս տարի 3,5 հազարից ավելի մարդ է զոհվել կամ անհետ կորել ծովային ճանապարհով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս:
Այսօր Թբիլիսիում պայթեցվել է Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան:
Թուրքիայի կառավարությունը պլանավորում է 2017-2019թթ. հասնել տնտեսության 5 տոկոս աճի, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
«Հստակ է, որ այսօր սիրիական հակամարտության հիմնական դերակատարներն ԱՄՆ-ը ու եվրոպական պետությունները չեն, կա ուղիղ միջամտություն Սաուդիան Արաբիայից, Քաթարից, Թուրքիայից և նույնիսկ՝ Իսրայելից»:
Գերմանիան վճռականորեն սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ֆիլիպինների իշխանությունները ստեղծել են մոտ մեկ տասնյակ ոստիկանական գաղտնի ջոկատներ, որոնք զբաղվում են թմրամոլների նկատմամբ արտադատարանական հաշվեհարդարներ տեսնելով, գրում է Guardian-ը՝ վկայակոչելով ոստիկանության բարձրաստիճան աղբյուրի։
Ռուսաստանը Սիրիա է տեղափոխել հակաօդային պաշտպանության С300 զենիթահրթիռային համակարգ:
Սիրիայում քաղաքական լարված իրադրության հետեւանքով Հայաստանում իրենց ապաստանն են գտել 20 հազար սիրիահայեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը, զբաղվածության եւ կացության խնդիրները խանգարում են սիրիահայերին վերջնականապես ինտեգրվել մեր հասարակությունում:
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների քաղաքական վարչության պետերի` Սիրիայի հարցով հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Բեռլինում: