Մենք միշտ արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում մեր ներկայությամբ: Այլապես մենք հիմնվում ենք տեղում հրամանատարների կողմից մեզ տրամադրված տեղեկատվության վրա: Կցանկանայի վերահաստատել, որ մենք միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք:
Վ. Սարգսյանի խոսքով՝ պետք է հասկանալ երկու կարևոր գործոն՝ ինչպե՞ս է պետք անել, որպեսզի բանակը, ինչպես հաճախ ընդունված է ասել, շատ ծանր բեռ լինելուց՝ դառնա այդ տնտեսության և պետության առաջատարը և շոգեքարշը:
Նամակի տակ, որն ուղարկվել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին, իրենց ստորագրություններն են դրել Հունգարիայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Չեխիայի, Էստոնիայի վարչապետերն ու Լիտվայի նախագահը։
«Պարզ է, որ Սիրիայի խնդրում առանց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև փոխըմբռնման հասնելու հակամարտության կարգավորման և արյունահեղության դադարեցման հույս չի լինի»,-ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը։
Զինված ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո շարունակել են իրենց բարբարոսական գործողությունները` հրթիռակոծելով Հալեպի Նոր Գյուղ, Մոկամպո և Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդին պատկանող ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան՝ Fairmont Baku հյուրանոցի մոտ։
ՄԱԿ-ում հայտարարել են, որ մարդասիրական ավտոշարասյունը, որը ոչնչացվել էր Հալեպում սեպտեմբերին, ռմբակոծվել է երկնքից, գրում է Reuters-ը։ ՄԱԿ-ի փորձագետներն այդ փաստը պարզել են դեպքի վայրի արբանյակային լուսանկարների ուսումնասիրմամբ։
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել ուկրաինացիներին զերծ մնալ Ռուսաստան ուղևորվելուց, ինչպես նաև չօգտվել տարանցումից այդ պետության տարածքում։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ լյուքս դասի սմարթֆոնների թողարկմամբ զբաղվող Caviar ընկերությունը թողարկել է iPhone 7-ի սահմանափակ խմբաքանակ, ասվում է ընկերության հաղորդագրությունում:
«Քանի որ հարգարժան Թևան Պողոսյանը պետք է ասի՝ «ի՞նչն է քեզ հրապուրում», ինձ չի հրապուրում, ինձ պարտավորեցնում է մի բան»,- այսօր Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի անդամի թեկնածու Սեյրան Շահսուվարյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Բրյուսելում պայթյունի սպառնալիքի պատճառով մարդիկ տարհանվել են Հյուսիսային կայարանից և դատախազության շենքից, հայտնում է VTM Nieuws-ը։
Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը կոչ է անում Վրաստանի քաղաքական դաշտին պահպանել հանգստություն և պաշտպանել եվրոպական արժեքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է դպրոցներում ընդհանուր մշակութաբանական դասընթացի ներմուծմանը, որը կբարձրացներ աշակերտների հոգևոր-բարոյական մշակույթը։
ՌԴ Պետդումայի 7-րդ գումարման նոր խոսնակ է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը, հայտնում է TASS-ը։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ահաբեկչական գործողություն է որակել հոկտեմբերի 4-ի երեկոյան խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումը Թբիլիսիի կենտրոնում:
Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել է բանակցային դիրքորոշումը Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղյալ հայտարարման վերաբերյալ, հայտնում է TASS-ը։
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 5-ին Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր գումարման Պետդումայի առաջին նիստի ընթացքում պատմել է, թե որն է Ռուսաստանի ուժը, հայտնում է RIA Novosti-ն։
«Ազատության հրապարակի հետ կապված՝ պետք է ասեմ, իսկապես, մենք թույլ չենք տա, որ Ազատության հրապարակին որևէ մեկը կպնի, իսկ այդ կպնելը ժողովրդին խաբելն է, հույսով անելն է, ժողովրդի առջև կանգնել խոստում տալը և ևս երկու ամիս կորելն է, երբ երկրում լուրջ գործընթացներ են գնում, երբ մենք այստեղ ապրիլյան պատերազմ ենք անում, ընդդիմադիր թևը ներկայացնող խմբակցության և կուսակցության նախագահը՝ օվկիանոսից այն կողմ, չգիտեմ՝ ինչ է անում։ Միայն Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ չի նշանակում, որ Ազատության հրապարակի տերը դուք եք»։
Նավթ արտադրող երկրների հետ նավթարդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ համաձայնագիրը թույլ կտա ավելացնել նավթի 1 բարելի գինը 10-15 դոլարով։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Վենեսուելայի նավթի նախարար Էուլոխիո դել Պինոն։
«Ադրբեջանական մամուլի հրապարակումները, թե Իսրայելը մտադիր է հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգեր մատակարարել Ադրբեջանին, վկայում է այդ երկրում առկա հիստերիայի մասին այն բանից հետո, երբ Հայաստանը ցուցադրեց իր զինատեսակները, մասնավորապես՝ «Իսկանդերը»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Կովկաս ինտիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ռուսաստանի պատասխանը Սիրիայի հարցով ԱՄՆ-ի «Պլան Բ»-ին կարող է դառնալ Բաշար Ասադի բանակին կրակային աջակցությունը։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչին։
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի և պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միջև երեկ Նիստերի դահլիճում սկսված վեճն այսօր շարունակվեց ԱԺ միջանցքներում:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունում փոփոխություններն անհրաժեշտ էին բոլորին հայտնի պատճառներով՝ հուլիսյան դեպքեր, «Սասնա ծռերի» գործողություններ, և այլն։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ակնհայտ է՝ քաղաքական համակարգի վարկանիշը բավական ցածր էր. «Թեև չունեմ հուլիսից հետո սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, բայց առանց դրա էլ պարզ է, որ կառավարության, Ազգային ժողովի և քաղաքական ուժերի վարկանիշը «պլինտուսից» ցածր մակարդակի էր»։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում հրադադարի համաձայնագրի ձախողման մեջ, գրում է РБК-ն։
Դպրոցներում կրոնի հիմունքների ուսումնասիրությունը կբարելավվի, իսկ դասաժամերը նախատեսվում է ավելացնել, հայտարարել է Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Դավիթ Բաքրաձեի կարծիքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ապագա ունի Վրաստանի քաղաքական կյանքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Անկեղծ ասած, ես այդպես չէի գերագնահատի ԿԸՀ-ի դերը՝ ընտրությունների պատասխանատվության գործում»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ։
«Հիմա արդեն գողցած փողերը ոչ մեկին պետք չեն, հիմա սաղ էլ ուզում են իրանց փողերը սպիտակացնեն, դզեն-փչեն, որ իրանց դա պետք ա, որ կարենան օգտագործեն: Կարեն Կարապետյանի համար նշանակություն չունի՝ դիմացն օլիգա՞րխ ա, թե՞ ուրիշ մարդ: Խելոք, սիրուն ձևով կբերեն փողերը՝ կմուծեն տեղը տեղին: Չեն մուծի` էն Սովետաշենի բերդն ինչի՞ համար ա»,- ասաց նա: