«Կարծում եմ և համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ, մաքսիմալ անկեղծ և բաց: Ուզում եմ կառավարության անդամներին նորից շնորհավորել և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև՝ ընդգծել Պաշտպանության նորանշանակ նախարարին և շնորհավորել նրան: Պարո´ն Սարգսյան, ակնհայտ է, որ մենք Ձեզ ցանկանում ենք ամենայն, ամենայն հաջողություն՝ հաշվի առնելով այն կարևորությունը և տեղը, որ ունի ՀՀ բանակը մեր կյանքում»,- ասաց Կարեն Կարապետյանը:
«No comment, no comment»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հրաժարվելով մեկնաբանել տարածված տեղեկատվությունը ԲՀԿ-ի վերնախավի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին:
«Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ գնում ենք դեպի իր սպասումներն ու ակնկալիքները բավարարելը»,- այս մասին քիչ առաջ ՀՀ կառավարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հետո ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Կառավարությունում որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
ՀՀ կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց կառավարության անդամներին՝ պետական բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ` նրանց մաղթելով հաջողություն:
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինվորականների միջև ուղղակի բախման հնարավորությունը, հայտնում է RIA Novosti-ն։
Քիչ առաջ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Սուրիկ Խաչատրյանին ազատել Սյունիքի մարզպետի պաշտոնից: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ նա աշխատանքից ազատվում է իր դիմումի համաձայն:
Ռուսաստանը դադարեցրել է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային և էներգետիկ ոլորտներում գիտական հետազոտությունների բնագավառում։ Համապատասխան վճիռը տեղադրված է ՌԴ կառավարության կայքում։
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ. «Ազատություն»։
Բրյուսելի միջազգային համաժողովում դոնոր երկրները խոստացել են Աֆղանստանի զարգացման նպատակով հատկացնել 15.2 մլրդ դոլարի օգնություն մոտակա 4 տարում։
Աբխազիան և Հարավային Օսիան Հարավային Կովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումների 37-րդ փուլի ընթացքում հայտարարել են, որ Վրաստանի կողմից փորձ է արվում իրենց մեկուսացնել միջազգային հարթակում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց Կառավարություն։ Կառավարությունում այսօր հերթական նիստն է տեղի ունենալու։
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված դիվանագետը ո՛չ Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչ է, ո՛չ էլ կին, ինչպես շատերը ենթադրում էին, հայտնում է BBC-ն։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում բանակցություններ կանցկացնի իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ։ Այնուհետ Էյրոն կուղևորվի Վաշինգտոն, հայտնում է RIA Novosti-ն։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ եղանակը խաղաղ բանակցություններն են։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, Կովկաս կատարած այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
Գերմանիան դիտարկում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը Մոսկվայի կողմից Սիրիայում իրականացվող քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
ՀՀ կառավարության նիստերի օրակարգում քիչ առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին նախագիծ է ներառվել։ Մեկ այլ նախագծով այդ պաշտոնում կնշանակվի Վահե Հակոբյանը։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Դալլաքյանը կուսակցություն է հիմնել, որը կոչել է «Շրջադարձ»։ Տեղեկություններ կան, որ այդ կուսակցությունը ղեկավարելու է արդեն նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Կուսակցությունը պետք է գործի ընդդիմադիր դաշտում։
Սեյրան Օհանյանը բաց տեքստով ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից բացի այլ առաջարկ իրեն չի հետաքրքրում: Ուստի ամենեւին էլ բացառված չէ, որ առաջիկայում պաշտպանության նախկին նախարարը կհամալրի Սերժ Սարգսյանից նեղացած եւ ընդդիմադիր կերպարի մեջ տեղավորվող նախկին պաշտոնյաների շարքերը:
Մեր տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանին կփոխարինի «Զանգեզուրի ՊՄԿ» գործադիր տնօրեն Վահե Հակոբյանը: Ի դեպ, վերջինիս պետք չի շփոթել Մաքսիմ Հակոբյանի որդու՝ մեկ անգամ արդեն Սյունիքի մարզպետ դարձած Վահե Հակոբյանի հետ:
Տարիներ ի վեր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ունեցել է երկու ծառայողական մեքենա՝ Honda CR-V BMW 523, և, որպես արտոնյալի, օպտիմալացումները, մեքենաների կրճատումները շրջանցել են նրան։ Եվ, ահա, պարզվում է՝ վարչապետը նման կոմպլեքսներ չունի։
«Դա ոչ իրատեսական և տրամաբանությունից հեռու տեղեկություն է։ Այդ տեղեկությունը տարածում են այն մարդիկ, որոնք ո՛չ հասկանում են առողջապահությունից և ո՛չ էլ քաղաքականությունից»,– պատասխանեց ԱԺ նախագահի որդին։
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ այսօր երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Ծառուկյանի եւ ԲՀԿ վերնախավի հանդիպումը:
Վաղն առավոտյան կառավարության նիստի օրակարգում քննարկվելու է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից հեռացնելու մասին հարցը:
Զարմանալի չէ, որ Հայաստանում ոմանք վրդովվել են սփյուռքահայերի նախաձեռնությունից և կոչ արել նրանց տեղափոխվել Հայաստան, եթե իրենք իսկապես շահագրգռված են երկրի բարեփոխման գործում:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրայում տիրող իրավիճակը:
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը դրական է գնահատում կառավարության կազմում փոփոխությունները:
Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված թեկնածուներից Գեղամ Պողոսյանը ընտրությանը մասնակցած 104 ընտրողներից ոչ միայն ոչ մի քվե չի ստացել, այլ նաեւ ինքն իր օգտին չի քվեարկել:
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Կառլոս Վոգելերը մասնակցել էր օրերս Արենի գյուղում կայացած գինու փառատոնին, որտեղ եւ առաջին անգամ համտեսել էր հայկական գինին:
«Ես սկզբում բոլորովին էլ նպատակ չեմ ունեցել առաջադրելու իմ թեկնածությունը։ Երբ վտանգվում էր Ազատ գետը, մտածեցի՝ ինչպե՞ս կարելի է նման խնդիրների առաջ չկանգնել, որովհետև, եթե ներկայիս ղեկավարները չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել, փորձեմ ես էլ ներգրավվել այդ հարցերի մեջ՝ որպես ղեկավար անձ, ու տեսնեմ՝ ե՞ս ինչպիսի մոտեցում կարող եմ ցուցաբերել նման խնդիրների դեպքում»։