1 տարուց էլ քիչ պակաս ժամանակահատվածում պաշարման մեջ ապրող երեխաների թիվը կրկնապատկվել է, ասվում է կազմակերպության կայքում:
Souq-ը կարող է լուծել խնդիրներ, որոնք առկա չեն ԱՄՆ-ում և այն տարածաշրջաններում, որտեղ Amazon-ը գերիշխող դեր ունի: Խոսքը, մասնավորապես, կանխավճարային քարտերի և վճարային համակարգերի մասին է: Կա նաև խնդիր՝ կապված գնումների առաքման հետ, սակայն դա նույնպես կարող է լուծել Amazon-ը:
Գլոբալ առումով աշխարհի բնակչության 50 տոկոսն ապրում է դրա տարածքի 1 տոկոսի վրա։ Այս քարտեզը ցույց է տալիս բնակչության խտությունն այլ տեսանկյունից։ Աշխարհի բնակչության 5 տոկոսն է ապրում կապույտ տարածքներում։ Համեմատության համար նշենք, որ նույնաքանակ մարդիկ ապրում են փոքր կարմիր տարածքում։
Նոյեմբերի լույս 22-ի գիշերը հսկիչները նկատել են դրոն, որը բարձրանում էր բանտի չորրորդ հարկի խցերից մեկի լուսամուտի մոտ: Ապարատը հաջողությամբ տեղ է հասցրել բեռը եւ հեռացել մթության մեջ:
Փորձագետները միջին դասում տեղավորում են այն մարդկանց, որոնց եկամուտներն այս կամ այն երկրում կազմում են մեկ շնչին ընկնող միջին եկամտի 80-ից մինչեւ 120 տոկոսը, հիշեցնում է ԱՄԿ-ն: Եվրամիությունում այդ կատեգորիային համապատասխանում է ընտանիքների 23-ից մինչեւ 40 տոկոսը:
Վլադիմիր Պուտինն արդեն հավանություն է տվել ՌԴ կառավարության առաջարկին՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև համապատասխան պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։
«Ո՞ր դարում ենք մենք ապրում: Ինչո՞ւ հիվանդանոցում չկա գեներատոր՝ հոսանքազրկման ժամանակ աշխատելու համար»,- զարմանում է մահացած երեխաների տատիկը:
«Հայ-թուրքական հարաբերությունները ևս նպաստել են Եվրախորհրդարանի որոշմանը»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը
Խաղալիքը պատրաստված է պղնձից կեպիի տեսքով՝ «Վերականգնենք Ամերիկայի մեծությունը» (Make America Great Again) մակագրությամբ: Դրա դրվագման համար օգտագործվել է 24-կարատանոց ոսկի:
Ֆլորիդայից մինչև Կալիֆորնիա ամբողջ երկրով մեկ գնորդները հերթ են կանգնում, անգամ վրաններ տեղադրում մեծ խանութների առջև, որոնք խոստանում են մեծ զեղչեր Գոհաբանության օրվա կապակցությամբ:
AzeriLight տիպի նավթի ամենացածր գինը եղել է 2001 թվականին՝ 1 բարելի համար արժենալով 19,5 դոլար, իսկ ամենաբարձր գինը ՝ 2008 թվականին ՝ 149,66 դոլար: Կապված ադրբեջանական նավթի էժանացման հետ անկում է ապրում նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը, քանի որ Ադրբեջանում գործում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, ինչը հարմարեցվում է նավթի գներին:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ նախագահի տեղակալ նշանակվելու հավանականության մասին հարցին նշեց, որ դա կորոշվի ԳՄ խորհրդի նիստի ժամանակ:
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ համագումարից սպասվող ակնկալիքների մասին խորհուրդ է տալիս հարցնել ակտիվ քաղաքականությամբ զբաղվողներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսին՝ եղբոր՝ Ֆիդել Կաստրո Ռուսի մահվան կապակցությամբ, ցավակցություն ու զորակցություն հայտնել նրան և Կուբայի բարեկամ ժողովրդին:
2016-2018 թվականները լինելու են խիստ կարեւոր ՀՀ սահմանադրության անցումային դրույթները արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Հանրապետականը պատրաստ է հստակ առաքելություն ստանձնել այս անցումային շրջանում, որպեսզի այն լինի հնարավորինս կայուն, սահուն եւ անցնցում:
«Տեսնո՞ւմ եք՝ ինչ լավ է ՀՀԿ-ն, բաց, թափանցիկ աշխատում ենք»,- այսօր ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Սպառազինվելու համար պարտադիր չի մտնել սպառազինության մրցավազքի մեջ, և 21-րդ դարում սպառազինության տեսականին այնպիսին է, որ կարող ես ընտրել ասիմետրիկ պատասխանի և խելացի պաշտպանության մոտեցումը` ընտրելով այն տեսակները, որոնք կարող են փոքր ռեսուրսով առավել արդյունավետություն ապահովել: Դա բնավ չի նշանակում, որ մենք չենք սպառազինվում, դա նշանակում է, որ յուրաքանչյուր ձեռքբերված զենք չի հակառակորդի, որ դու նույնից պետք է ունենաս»,- այսօր ՀՀԿ 16-րդ համագումարից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար, ՀՀԿ ԳՄ նորընտիր անդամ Վիգեն Սարգսյանը:
«Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է և անտրամաբանական կլիներ չհստակեցնել իր հարաբերությունը ՀՀԿ-ի հետ: Շատ ավելի կարևոր հանգամանք է սահմանադրական բարեփոխումների արդյունքում ձևավորվող նոր քաղաքական մշակույթը, որին ես որոշեցի այդպես առաջ գնալ և կուսակցական պատկանելիությամբ ընդգծել դրա կարևորությունը»:
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի թաղման արարողությունը կկայանա դեկտեմբերի 4-ին, հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները` վկայակոչելով Կուբայի իշխանություններին:
Անկարայում թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Թուրիայի Միացյալ հեղափոխական կուսակցության անդամների նկատմամբ:
«Ի վերջո, ի՞նչ արժե սեփական օրենքներ ընդունելու ինքնիշխանությունդ, եթե ընդունածդ օրենքներին չպետք է հետևես։ Ի՞նչ արժե ազատությունդ, եթե դրա սահմանները չես հարգում։ Աններելի է, երբ իրավունքի սահմաններն ու օրինականությունը խախտում են դրանք սահմանողները»։
«Մենք լուծում ենք ԳՄ-ի թարմացման խնդիր, ձեռնամուխ ենք լինում լուծելու կանանց մասնակցության ավելացման հարցին, երիտասարդների ընդգրկմանը ԳՄ-ում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում: ՀՀԿ համագումարի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ նախագահի պաշտոնում առաջադրվեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ ասելով. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հարուստ փորձը և մեր մեծ վստահությունը նրա նկատմամբ՝ առաջարկում եմ Սերժ Սարգսյանին գրանցել որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու»:
Վերջին ամիսների մեր քաղաքական կյանքի թերևս ամենագերակա թեման եղել է մեր նոր կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Առիթից օգտվելով՝ առաջին հերթին բոլորիս անունից ցանկանում եմ նրան և մեր նոր կառավարության բոլոր անդամներին ևս մեկ անգամ հայտնել մեր անվերապահ աջակցությունը:
Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի ծանր հանցագործությունների 5-րդ դատարանը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Չաղլար Դեմիրելի նկատմամբ 10-23 տարվա ազատազրկում է պահանջել:
«Եթե ՀՀԿ-ն ընտրություններից հետո հնարավորություն ունենա ձևավորել կառավարություն, ապա այդ կառավարությունն ընտրություններից հետո ևս կգլխավորի Կարեն Կարապետյանը: Սա իրավական տեսանկյունից որևէ խնդրահարույց պահ չի կարող առաջացնել, որովհետև ՀՀ նախագահն ասաց, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, եթե ապրիլին խորհրդարանական ընտրություններում հնարավորություն տրվի»,- այսօր ՀՀԿ համագումարի շրջանակներում կազմակերպված բրիֆինգի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Այսօր մենք ամրագում ենք ենք, որ նոր թափ ենք հաղորդում աշխարհասփյուռ հայերի ներուժի համադրմանը Հայաստանի տարբեր բնագավառների քաղաքականության մշակման եւ իրականացման գործում: Մենք ոչ թե առանձին ինքնաառաջադրվածների վերահսկողության, այլ սրտացավ եւ խնդիր լուծել կարողացող հայրենակիցների համագործակցության կարիքն ունենք»,- հավելեց Ս. Սարգսյանը:
Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդական ինքնապաշտպանական ուժերը` երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը:
«Ես կարծում եմ՝ դա բոլորիս էր վերաբերվում»,-այսօր ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցւմ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը
Անկարայի Քալեջիք շրջանում երկրաշարժ է գրանցվել: