ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալեպի գրավումը չի կարող վերջ դնել երկրում շարունակվող պատերազմին: Այս մասին տեղեկացնում է Պետդեպի կայքը։
Պենտագոնը թաքցրել է 125 միլիարդ դոլարի իր տնտեսական ծախսերի մասին զեկույցի արդյունքները՝ մտավախություն ունենալով երկրի պաշտպանական բյուջեի կրճատումից, գրում է Washington Post պարբերականը՝ վկայակոչելով կոնֆիդենցիալ տվյալները։
Ես չեմ հասկանում, թե ինչի համար է պետք որեւէ գործչի քաղաքականություն գալը կամ վերադառնալը թատերականացնել, ընդ որում` անճաշակ, հակաէսթետիկ, քարանձավային ծեսերով: Գնալ, տան մոտ կանգնել, աղաչել-պաղատել, «ազգովի խնդրելու» հանրահավաքներ անել` սա ո՞ր դարն է:
Մոսկվայի օդանավակայաններում տեղի ժամանակով ժ. 8.43-ի դրությամբ ավելի քան 40 չվերթ է չեղյալ հայտարարվել, ևս 29-ը հետաձգվել է, հայտնում է «Յանդեքսը»։
Լոս Անջելեսում Հետաքննությունների դաշնային բյուրոյի ստորաբաժանման փոխտնօրեն Դիրդրի Ֆայքը հայտնել է, որ բյուրոյի աշխատակիցները համապատասխան նախազգուշացումն ստացել են արտասահմանցի գործընկերներից: Նախապատարստվող գրոհն իբր կարող է օրվա ընթացքում տեղի ունենալ «Յունիվերսել սիթի» կայարանում:
«6765 օրենքը («Թուրքական հոսք» համաձայնագրի վավերացման մասին) ճանաչվել է ընդունելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տեխաս նահանգի ընտրիչների կոլեգիայի անդամ Քրիս Սուփրունը, որը ներկայացնում է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը, հայտարարել է, որ չի քվեարկելու Դոնալդ Թրամփի օգտին դեկտեմբերի 19-ին կայանալիք կոլեգիայի նիստում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարարությունը հրապարակել է տեսագրություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոմեքենաները մուտք գործում արեւելյան Հալեպ, որտեղ դեռեւս շարունակվում են մարտերը կառավարական ու ապստամբ ուժերի միջեւ։
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ չի բացառում հնարավորությունը, որ կարող է մասնակցել 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին, հայտնում է BBC-ն։
Մինչ այս պահը, ըստ Վիկտոր Դալլաքյանի հավաստիացումների, Սեյրան Օհանյանը դառնալու է իր ստեղծելիք «Երրորդ հանրապետության» ղեկավարը։ Եթե ինչ-որ պատճառով դա տեղի չունենա, ապա չի բացառվում, որ Դալլաքյանը միանա Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին։
ԲՀԿ-ից հեռացած եւ հիմա իշխող ՀՀԿ-ում տեղավորվել փորձով պատգամավորները հայտնվել են անհարմար դրության մեջ։ Հաջորդ խորհրդարանում նրանց հայտնվելու ապագան խիստ մշուշոտ է։ «ՉԻ» աղբյուրների պնդմամբ՝ նախկին ԲՀԿ-ականներից միայն Մարտուն Գրիգորյանին ու Բազմասեր Առաքելյանին են խոստացել՝ ՀՀԿ վարկանիշային ցուցակում ընդգրկել եւ այդպես պատգամավոր դարձնել։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը ինտենսիվ հանդիպումների մեջ է քաղաքական ուժերի եւ առաջնորդների հետ: Ծառուկյանի դաշինքը կարող է ամենաընդգրկունը լինել:
Ես թիմն ընտրելիս ընտրել եմ այն մարդկանց, որոնք պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման ու բիզնեսի լոբբինգ անելու համար: Եթե այդպես չլինի, առաջինը կնախատեմ ու դրա դեմը կառնեմ…
Կենտրոն-Էրեբունի տարածքում քննարկվում է Գագիկ Բեգլարյանի, Մհեր Սեդրակյանի որդու թեկնածությունը: Մ․ Սեդրակյանը, թոթափելով իր «տուն մտնելու» առիթով նեղացածությունը, եկել էր ԱԺ:
«Այս տարվա զարգացումները բոլոր հակամարտ գոտիներում ցույց տվեցին, որ Գերմանիայի այդ ծրագրերը կյանքի չկոչվեցին, քանի որ չլուծվեց գլխավոր հարցը՝ ապահովել պատշաճ շփումներ Ռուսաստանի հետ։ Կողմերին չի հաջողվում արդյունավետ երկխոսություն սկսել գլխավոր հարցերի շուրջ, արտաքին տարաձայնություններն իրենց հերթին՝ հակամարտող կողմերին առիթ են տալիս ամրապնդել իրենց դիրքորոշումները, որոնց հետևանքով գործընթացը փակուղում է հայտնվում, գերտերությունները «հոգնում են» նաև այդ իրավիճակից, ԵԱՀԿ ինստիտուտները հեղինակազրկվում են, և այս՝ ամենը միայն այն պատճառով, որ տասնյակ տարիներ գերտերությունները չեն կարողանում կարևոր հարցերում համաձայնության գալ և կայուն միջավայր ապահովել»:
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է։ Քաղաքականություն։ Որպես ընդդիմություն։ Այսինքն՝ ժողովրդի կողք։ Նա ոչ թե վերադառնում է, այլ նրան վերադարձնում են։ Տասնյակ-հազարավորները՝ իրենց խնդրանքներով։ Տասնյակ-հազարավորների մեջ, իհարկե, չի լսվում ամենակարևոր խնդրանքը՝ իշխանության խնդրանքը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը պետական ապարատի օպտիմալացումը համարում է նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց և հնարավորություն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարզաբանեց Հայաստանում գազի սակագնի ձևավորման մեխանիզմը և այն, թե ինչու էականորեն սակագինը չի նվազում` սահմանին լինելով 150 դոլար:
IBM Corp.-ի գլխավոր գործադիր տնօրեն Վիրջինիա (Ջիննի) Ռոմետին միացել է այն 16 առաջատար գործարարների թիմին, որոնք խորհուրդներ կտան ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տրամաբանական քայլ է համարում Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը:
Գագիկ Ծառուկյանը գալիս է քաղաքականություն թե չէ, դա Գագիկ Ծառուկյանի խնդիրն է և որևիցե մեկն իր փոխարեն չի կարող պատասխանել այդ հարցին:
Հնագետները կարողացել են պարզել Երուսաղեմում Փրկչի գերեզմանի ծագումը, հայտնում է The Mirror-ը։
«Հայ-ռուսական միացյալ խմբավորումը նախատեսված է անվտանգության այնպիսի մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման համար, որոնք կարող են ակտուալ լինել Հայաստանի և Ռուսաստանի համար Կովկասյան տարածաշրջանում։ Դա կարևոր գործոն է Հայաստանի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից՝ աճող ռիսկերի ու սպառնալիքների պայմաններում, այդ ռիսկերն ամենուր են»:
«Քննարկել ենք նաև տարաբնույթ հարցեր՝ կապված ստեղծված տնտեսական իրավիճակի հետ, ներկայիս զարգացումների հետ: Չեմ ուզում շտապողականություն դրսևորել: Իմ կարծիքով` Գագիկ Ծառուկյանը այն անհատականությունն է, ով միշտ եղել է հասարակության և ժողովրդի հետ ու տեսնելով հասարակական, քաղաքական պահանջվածությունը, նրա որոշումը պետք է դրական լինի»,- ասաց Վ. Էնֆիաջյանը։
Նախընտրական փուլը խանգարում է տնտեսության ակտիվությանը:
Կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը խոսեց այն մասին, թե ինչու արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարողանում քվեարկել։ «Եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչո՞ւ Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունեցող հայաստանցիներին, որոնք ապրում են Հայաստանից դուրս, մասնակցել ընտրություններին։ Ինչո՞ւ մենք չենք կարող գնալ դեսպանատուն և մասնակցել քվեարկությանը։ Մեզ համար դա շատ տարօրինակ է»։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ Հանրապետական կուսակցությանն անդամակցելու հարցում իր կողմից որևէ մեկի նկատմամբ պարտադրանք չի եղել:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթ է ունեցել Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմը ընտրելուց վերցրել է մարդկանց, ում բարոյական կերպարին վստահ է և համոզված է, որ պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման ու իրենց բիզնեսը լոբբինգ անելու համար: