Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացման խորացման մի շարք գաղափարներ, տեղեկացնում ՏԱՍՍ-ը:
Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
ԵԱՀԿ տիրույթում հակամարտությունները հիմնական պատճառներից են, որոնք սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը։ Այդ պատճառները պետք է շուտափույթ վերացվեն։
Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը պետք է «երկրորդ շունչ» ստանա։
Ադրբեջանը պլանավորում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել առանց վիզային ռեժիմի մասին։ Այս մասին ադրբեջանական haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար, Համբուրգում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը (Ավստրիան 2017թ. ստանձնում է ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից) Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի 23-րդ նիստում հայտարարել է, որ ԵԱՀԿ տիրույթում 2016-ը հիշողության մեջ կմնա մի շարք մարտահրավերներով, ներառյալ՝ ԼՂ ռազմական բախումներով։
Լեռնային Ղարաբաղում ապրիլյան էսկալացիայի ֆոնին Եվրամիությունը կոչ է անում շարունակել բանակցություններն այն առաջարկների շուրջ, որոնց առաջ էին քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Զարգացման իսլամական բանկն Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլար է հատկացրել նախագծերի իրականացման համար։
Եվրամիությունը Ուկրաինայի և Վրաստանի 50 միլիոն քաղաքացիների համար հաստատել է առանց վիզային ռեժիմ: Այս մասին տեղեկացնում է Independent-ը` մասնավորեցենելով, որ առանց վիզային ռեժիմը կվերաբերի 45 միլիոն ուկրաինացիների և 5 միլիոն վրացիների:
Ռուսաստանում հարցաթերթիկների լրացման միջոցով կստուգեն ուսանողների հակվածությունը ծայրահեղականության նկատմամբ։
Համբուրգում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
ԱԺ պատգամավոր, «ՄԱՊ» գործարանի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը դեռ չի որոշել` առաջիկա ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հստակ որոշում դեռ չունի` ընդգծելով, որ դա բացառապես իր որոշելու հարցն է:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայտնել է, որ, եթե այս ամսվա վերջին նախատեսված՝ Մերձավոր Արևելքի հարցով միջազգային համաժողովը չեղյալ հայտարարվի, ինքը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։
Թուրքիան ներդրել ու շարունակում է լուրջ ավանդ ունենալ Սիրիայում արնահեղության դադարեցման հարցում, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումն այս տարի ցույց տվեց, թե որքան խոցելի է անվտանգության համակարգը ԵԱՀԿ տարածքում։
Derniere heure թերթի տեղեկություններով՝ գրեթե 50 մարդ է ձերբակալվել Բելգիայում, որոնք կասկածվում են Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF)- Challenger շարքի մրցաշարի խաղերի խաղադրույքների հետ կապված խարդախություններ կատարելու մեջ։
Հայաստանն առաջիկայում դեսպանություն կունենա Մոլդովայի Հանրապետությունում։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց Մոլդովայում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին նախագահի հրամանագրի նախագծին։
Շոտլանդիայի Ստրեթքլայդի իրավաբանական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ջոն Բեյթսն իր ճամփորդությունը Հայաստան համեմատեց Նոյի ճամփորդության հետ: Նա նշեց, որ Սահակյանը բաց թողեց մի կարևոր դրույթ` խմբակցության ղեկավարը կարող է քվեարկել խմբակցության անդամի փոխարեն, եթե վերջինս պաշտոնական այցելությամբ արտասահմանում է:
«Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ-ում երեկ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Ղազախստանի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչների միջև, հայտնում է ադրբեջանական Report կայքը։
Սիրիացի ապստամբները խնդրում են հնգօրյա զինադադար հաստատել, որպեսզի հնարավորություն ունենան վիրավորներին դուրս բերել Արևելյան Հալեպից, այն բանից հետո, երբ իրենց բոլոր ջոկատները դուրս են բերել պատմական կենտրոնից՝ հին քաղաքից։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«2017 թվականի պետական բյուջեն ոչ մի սանտիմետր առաջ քայլ չէ, հակառակը՝ նա շարունակում է ՀՆԱ-ի կրճատման քաղաքականությունը։ Թունելի վերջում լույս չկա, իսկ սա մենք համարել ենք ծրագրերի հետաձգման բյուջե։ Մենք չենք կարող կիսել այդ բյուջեի կատարման քաղաքական պատասխանատվությունը»։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց, որ կարծում է՝ բոլորն այնպես չեն մտածում, ինչպես Մ. Մելքումյանը։
Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները պետք է ավելի բարձր մակարդակի վրա գտնվեն։ Անկարան խնդիրներ չունի Բեռլինի հետ, սակայն մատնանշում է սխալները, որոնք թույլ է տալիս գերմանական կողմը։
ՀՀ կառավարությունը կդիմի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ առաջարկելով հրավիրել արտահերթ նիստ: Համապատասխան նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Առաջարկվում է նիստը գումարել դեկտեմբերի 13-ին, ժամը 1200-ին: Օրակարգում ներառված են մի շարք հարցեր:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը աջակցել է վարչապետ Թերեզա Մեյի կառավարության՝ Եվրամիության կազմից երկրի դուրս գալու պլանին։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է մամուլում ապատեղեկատվության ավելցուկը՝ այն անվանելով «հնարավոր է, վատագույն վնասը, որը կարող են հասցնել ԶԼՄ-ները»։
Չնայած արևելյան Հալեպում ստեղծված մարդասիրական վիճակին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մերժել է Հալեպում հրադադար հաստատելու պահանջները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում հանդիպում կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ և կքննարկի եվրասիական տնտեսական զարգացումը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՏՄ գագաթաժողովի օրակարգը, հայտնում է Կրեմլի կայքը։
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան՝ շնորհելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Կուբայի ԱԳՆ-ն հուսով է Վաշինգտոնի հետ ստորագրել համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր մինչև ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի հեռանալը, հայտնում է Reuters-ը։