«Շատ կարևոր է, որ գնացիք կուսակցությունների լուծարման, պարզեցման ճանապարհով»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
Այսօր ԱԺ-ում Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց օրենքում տեղ գտած փոփոխությունները.
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանը կմեկնի Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան անդամներից մեկն է սպանվել Սիրիայում վերջին բախումների ընթացքում։
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենստանի նախկին առաջնորդ Սափարմուրատ Նիյազովի հետ, որը կրում էր «թուրքմենբաշի» տիտղոսը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 14-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ազգային մոբիլիզացիայի» կոչ է արել երկրի քաղաքացիներին՝ ընդդեմ ահաբեկչական սպառնալիքի, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այսօր կշարունակի բանակցությունները իր ռուս և իրանցի գործընկերների՝ Սերգեյ Լավրովի ու Մուհամմեդ Զարիֆի հետ Հալեպի իրավիճակի վերաբերյալ։
«Սա առաջընթաց է, բայց դեռ բավարար չէ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Ադրբեջանի APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը, հայտնում է, որ 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի բնակչության թիվն ավելացել է 88 200 մարդով կամ 0,9%-ով։
2017 թվականի ապրիլից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց վիզայի, հայտարարել է Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Անդրես Մամիկինսը։ Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Նախօրեին սիրիական բանակն իր վերահսկողությունը սահմանեց արևելյան Հալեպի նկատմամբ արյունալի գրոհից հետո՝ ընդդիմությանը դուրս մղելով զբաղեցրած թաղամասերից։
«Սա վերջին կառավարության առաջին օրենքն է, որին ես կողմ եմ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Ռուսաստանը կարող էր ազդել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքի վրա։
Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խնդրել է ՌԴ ՆԳՆ-ին վերանայել ԱՊՀ-ի այն քաղաքացիների ցուցակները, որոնց մուտքը ՌԴ արգելվում է այս կամ այն պատճառներով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հրավիրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ՝ Հալեպի հարցի քննարկման նպատակով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Էրդողանի աշխատակազմում իր աղբյուրին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ողջունում է առաջին կայացած դաշինքը` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն», նաև նույն անկեղծությամբ ողջունում է «Համախմբում», «Ժառանգություն» կուսակցությունների և նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քննարկումները` միասնական պլատֆորմ ձևավորելու համար:
Թուրքմենստանի կրթության նախարարությունը պարտադրել է դպրոցներին ուսումնական գործընթացում օգտագործել երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովի «Իմաստության աղբյուր» գիրքը։
Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հաղորդել են, որ Թբիլիսիում բանկ է թալանվել, որի գողությանը մասնակցել է ընդամենը 1 մարդ։
«Ինչո՞ւ է այս օրենքն ուժի մեջ մտնում 2017 թվականի հունիսի 1-ից, ինչո՞ւ չի կարող՝ ստանդարտ, ստորագրվելուց հետո մտնի ուժի մեջ, կարծում եմ՝ այստեղ թաքնված են քաղաքական մոտիվներ, միգուցե ընտրություններից առաջ ուզում եք խուսափեք հնարավոր գործընթացների բացահայտումներից»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին խոսակցություններին, նա ասաց, որ ցանկացած մեկի վերադարձը, գործունեությունը քաղաքական դաշտում ողջունելի է. «Եթե այդ պայքարը՝ հանուն իշխանության և իշխանությունների դեմ, չի վերածվում պետականության ու պետության դեմ պայքարի»:
Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակում ոչնչացրել են ահաբեկիչների 84 օբյեկտ Սիրիայի հյուսիսում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնն առաջարկել է Մոնտանա նահանգից հանրապետական կոնգրեսական Ռայան Զինքին, հայտնում է BBC-ն։
Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության պրոֆիլային կոմիտեն դեկտեմբերի 13-ի նիստում պաշտպանել էր Կարապետյանի թեկնածությունը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար: Կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով՝ ՌԴ նախագահի կողմից ներկայացված թեկնածությունը «լիովին համապատասխանում է որակավորման պահանջներին», իսկ Գլխավոր դատախազությունում տարբեր պաշտոններում Կարապետյանի աշխատանքի հսկայական փորձը «հարգանքի է արժանի»:
Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:
Կոլորադո նահանգի դատարանը պարտավորեցրել է ընտրիչներին քվեարկել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին, հայտնում է Fox31-ը։
«Նախ` նախկին նախարարը` պարոն Օհանյանը, ինքը դեռևս ոչ մի հայտարարություն չի արել, երկրորդը` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, նաև պաշտոնաթող պաշտոնյաները, իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ, օրենքի սահմաններում զբաղվել այն ոլորտով, որը հնարավորություն է տալիս Սահմանադրությունը: Սահմանադրությունը 18 տարին լրացած յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տալիս, կարող է զբաղվել»:
ՄԱԿ-ը «ներգրավված չէ» արևելյան Հալեպից զինյալների և խաղաղ բնակիչների տարհանման պլաններին, սակայն օգնելու պատրաստակամություն է հայտնում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի կոորդինացման վարչությանը։
Այս տարվա ապրիլին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ռազմական գործողությունները հանգեցրին մեծ թվով զոհերի և ցույց տվեցին այն, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։