«Այսօրվա դրությամբ առայժմ ցանկություն չկա՝ տեսնելու ինձ 2017թ. ձևավորվող Ազգային ժողովում: Դեռ իմ պարտականություններն եմ կատարում, միշտ վերադառնալու տեղ ունեմ, դրա համար հանգիստ եմ, իսկ թե հետո ի՞նչ կլինի՝ ժամանակը ցույց կտա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ահաբեկիչները երբեք չեն հասնի իրենց նպատակներին, հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը։ Այս մասին հայտնում է Trend-ը։
Ադրբեջանական պետական SOCAR նավթային ընկերության ներդրումները Թուրքիայում գերազանցում են 18 մլրդ դոլարը։ Այս մասին ասել է նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։
Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինայի և Վրաստանի համար առանց վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմին, հայտնում է «112 Ուկրաինան»։
Հալեպում իսկական մարդասիրական աղետ է, իսկ համաշխարհային հանրությունը լռություն է պահպանում Հալեպի իրադարձությունների ֆոնին, երբ Անկարան անում է հնարավոր ամեն ինչ մարդասիրական միջանցք ստեղծելու և քաղաքում հրադադար հաստատելու համար, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
«Ես կոչ եմ անում այդպես մեծ անակնկալների չսպասել: Արդեն հայտարարել եմ, որ կուսակցության նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է: Մնացածի մասին կիմանաք խորհրդի նիստից հետո, երբ ես ավանդույթի համաձայն կներկայացնեմ ձեզ ընդունված որոշումները»,- նշեց Շարմազանովը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ մշակութային գործիչ, հայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինին՝ Անաստաս Միկոյանին, ով Հայաստանում է գտնվում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում իր հոբելյանի՝ ծննդյան 65-ամյակի առիթով ս.թ. դեկտեմբերի 14-20 Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով:
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Հալեպ քաղաքից դուրս կգա 5 հազար զինյալ՝ իրենց ընտանիքներով, հայտնում է TASS-ը։
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ իր հանդիպումը «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ գազի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման վերաբերյալ արդյունք չի տվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ԴԱԻՇ-ի կողմից ծրագրված ահաբեկչությունների շարք է կանխել, որոնք ծրագրվել են Թուրքիայում գտնվող խմբավորման զինյալներից մեկի կողմից, հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը։
Գերմանիայից արտաքսված 50 աֆղանցիների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Քաբուլի օդանավայականում, հայտնում է BBC-ն։
Գործադիր մարմնի այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 57,896.1 հազար դրամ։ ՀՀ կառավարոթյան աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ 2017թ. Ազգային ժողովի ընտրությունները պատշաճ կազմակերպելու համար մի շարք հրատապ խնդիրներ են առաջացել, որոնք պահուստային ֆոնդից ֆինանսավորում են պահանջում։
Ղազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիա մայրցամաքում ինտեգրացիոն փոխգործակցությունը համարում Է վստահության, բարեկամության ու կայունության գրավական, հայտնում է RIA Novosti-ն։
Ադրբեջանի էներգետիկայի նախարարության 2017թ. համար արված կանխատեսումը ենթադրում է երկրում օրական 35-42 հազար բարել նավթի արդյունահանման կրճատում՝ այս տարվա համեմատ, ինչը համապատասխանում է ՕՊԵԿ-ի և մյուս արտադրողների հետ պայմանավորվածությանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը կայացել էր դեկտեմբերի 13-ին, ՄԱԿ-ում Սիրայի դեսպանը ցուցադրել է լուսանկար, որն իբրև ցույց է տալիս Հալեպում սիրիական բանակի գործողությունները։
«Իհարկե, ես հասկանում եմ, որ նապոլեոնիզմն ու բոնապարտիզմը քաղաքական դաշտում շատ լուրջ շեղում է, հոգեբուժության մեջ դա անբուժելի հիվանդություն է ու ունի խորանալու հակում, բայց ակնհայտ է, որ ընտրողը ձայնը տալիս է առնվազն այն անձին, որ գլխավորում է ցուցակը, և կուսակցության ծրագրին»։
Այսօր Թուրքիայի նախագահը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում Սիրիայի և Իրաքի իրավիճակը քննարկելու նպատակով, հայտնում է Anadolu գործակալությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կհամալրի էկոնոմիկայի հարցով իր խորհրդականների թիվը։ Այս մասին ասվում է Թրամփի շտաբի կայքում։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնիի զարմուհու՝ Ռոննա Մակդենիելի թեկնածությունը, հայտնում է Fox News-ը։
WikiLeaks կազմակերպության համար աշխատող բրիտանացի նախկին դիվանագետ Քրեյգ Մյուրեյը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է դարձել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի փոստից հաղորդագրությունների արտահոսքի աղբյուրը:
Փարիզում դեկտեմբերի 14-ի երեկոյան հանգցրել են Էյֆելյան աշտարակի լույսերը՝ այդկերպ համերաշխություն հայտնելով Հալեպի բնակիչներին, հայտնում է Al Arabia-ն։
Անհայտ հաքերները կարող էին 2013 թվականին հափշտակել Yahoo-ի ծառայությունների ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալները: Այս մասին ասված է ինտերնետ-ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Եթե այս կամ այն ձևով խորհրդարան գալուց հետո պատգամավորը գտնում է, որ իր վեհ գաղափարները չեն համընկնում խմբակցության գաղափարներին, ու դուրս է գալիս, արդյոք նա պե՞տք է շարունակի օգտվել խմբակցության լիազորություններից, աջուձախ հարցազրույցներ տա՝ վարկաբեկելով տվյալ խմբակցությանը, այն դեպքում, երբ խմբակցության և կուսակցության ռեսուրսների հաշվին եկել է խորհրդարան»,- դիմելով հիմնական զեկուցող, ՀՀԿ -ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին՝ հարցրեց Ն. Զոհրաբյանը։
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 20 ահաբեկչի և 59 օբյեկտ, այդ թվում՝ ահաբեկիչների շտաբները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդագրությանը։
Պալմիրան գրաված ԴԱԻՇ-ի ջիհադիստները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի զինվորականների համար, հայտարարել է ԱՄՆ-ի բանակի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Տաունսենդը, որը ղեկավարում է ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիան։
«Նեզավիսիմայա գազետա» պարբերականը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է կառավարության տնտեսական բլոկի անդամներին 15 օրվա ընթացքում նախապատրաստել երկրի ֆինանսական կայունության վերականգնմանը ուղղված միջոցառումների ծրագիր։
ԱՄՆ-ը ևս 10 տարով երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։ Նշվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 15-ի կեսգիշերին։
«Եթե այնտեղ ինչ-որ մեկը քվեարել է մյուսի փոխարեն, ասեք՝ ով է քվեարկել, դրանց որպես կարգազանց էթիկայի հանձնաժողովում լսել տանք։ Ես նայել եմ, տեսել եմ, որ, իրոք, տեղում մարդ չկա, ու քվեարկությունը հանել ենք, հիմա դուք ասում եք՝ ով է քվեարկել, նրան էթիկայի հանձնաժողովի կտանք»։
Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի երկրորդ փուլում ավելացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը կողմ՝ 82, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 4 ձայների հարաբերակցությամբ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ի պատիվ գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Պան Գի Մունի, անդամները շնորհակալություն են հայտնել վերջինիս խաղաղության և անվտանգության պահպանման ուղղութամբ կատարած աշխատանքի համար։