«Մենք հավասարապես ցավում ենք հակամարտության պատճառով ոչ միայն հայերի, այլեւ ադրբեջանցիների կրած անհամար տառապանքների համար եւ անկեղծորեն հավատում երկու ժողովուրդների խաղաղ համակեցությանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը»,- ՀԱԿ համագումարի ժամանակ իր ելույթում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Բրյուսելում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների տարեկան հանդիպմանը մասնակցել են գործընկեր վեց երկրների և ԵՄ բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչները։ Ամենամյա այս քննարկումներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղ ակալ Կարեն Նազարյանը:
Թուրքիայի Կայսերի քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումից հետո նոր ահաբեկչության ահազանգ է ստացվել Մալաթիայում:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, ամենայն բարիք և մեծագույն հաջողություններ աշխարհում խաղաղության ամրապնդմանն ուղղված վճռական ջանքերում:
Եգիպտոսի սահմանապահ ծառայությունները թույլ չեն տվել երկիր մուտք գործել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի որդիներից մեկին:
ՀԴԿ փոխնախագահ Ժասմինա Ղևոնդյանի խոսքով՝ ավելի բարոյական կլիներ, եթե ՀՀԿ-ն առհասարակ մրցապայքարից դուրս գար և ասեր, որ տասը տարի շարունակ ղեկավարել են, բայց ոչնչի չեն կարողացել հասնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ՀՀԿ-ն դաշտը պետք է հանձնի մյուսներին:
«Ընտրություններին ընդառաջ, բնական է, որ քաղաքական դաշտն ակտիվանալու է, ինչն արտահայտվելու է և՛ տարբեր քաղաքական ուժերի ստեղծումով, և՛ տարբեր կոալիցիաների ստեղծումով, որին արդեն մենք ականատես ենք լինում: Իհարկե, հեռու չեն զավեշտալի իրավիճակները, որոնցում կարող ենք հայտնվել և, կարծես թե, հայտնվում ենք: Պետք է այս ամենին նորմալ նայել: Մենք Կուսակցությունների մասին նոր օրենքն ընդունեցինք ու փորձեցինք հնարավորինս ազատականացնել կուսակցությունների ստեղծումը։ Բոլորս էլ ընդունում ենք, որ Հայաստանի նման պետության համար շատ են կուսակցությունները, բայց ժողովուրդն ինքն է որոշում`որ քաղաքական ուժի հետևից գնալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Խաղաղօվկիանոսյան Պապուա Նոր Գվինեա պետության ափերի մոտ տեղի է ունեցել 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
«Ես չեմ կարծում, որ իշխանությունն այսօր ունի ռեսուրս՝ բռնության ճանապարհով գնալու, կարծում եմ, որ նա պետք է ավելի խոհեմություն ցուցաբերի ու գնա ավելի ժողովրդավարական ճանապարհով, և ժողովուրդը մասնակից դառնա խորհրդարանի ձևավորմանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանը։
Թուրքիայի Կայսերի քաղաքում քաղաքացիները փորձել են հարձակում իրականացնել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շենքի վրա:
Մենք եղել ենք վերջինիս ամենախիստ, սկզբունքային ու հետեւողական քննադատն ու այսուհետեւ էլ չենք դադարելու այդպիսին լինել, կտրականապես բացառելով մաս կազմել հայ ժողովրդի գլխին անհամար աղետներ բերած Հանրապետական կուսակցության ձեւավորած որեւէ կոալիցիայի։ Գաղափարական, քաղաքական եւ բարոյական սկզբունքներով մենք միմյանցից բոլորովին տարբեր, հակոտնյա կուսակցություններ ենք, որոնց հարաբերությունները իշխանություն-ընդդիմություն ձեւաչափից այն կողմ չեն կարող անցնել։
«Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայնասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկատվական դաշտում։ Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի։ Մենք արժանանալու ենք բազմազան մաշված պիտակների, եւ արդեն որերորդ անգամ մեզ գամելու են անարգանքի սյունին, ի հաստատումն հայ քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետեւյալ պարադոքսալ սիլլոգիզմի»:
«Ինչո՞ւ ենք մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում: Որովհետև դժբախտաբար Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա: Եթե մենք էլ մյուս քաջերի, իրականում ինչ ասեմ, ստոր վախկոտների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջանակապես կմարի»:
Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ՀԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի Ղարաբաղյան կարգավորման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ծրագրով, որը բխում է հայ ժողովրդի շահերից:
Լենինգրադյան կենդանաբանական այգուց դեկտեմբերի 17-ի առավոտյան փախել է Գերդա անունով վագրը:
«15 տարի դիմադրելուց հետո իշխանությունները վերջապես համաձայնեցին ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանը և տեղամասերում ինտերնետային հեռարձակում և տեսագրում ապահովող տեսախցիկների տեղադրմանը: Համաձայնագիրը լուրջ երաշխիքներ է ստեղծում ուրիշի փոխարեն քվեարկելու դեմ պայքարի համար»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:
Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում իրավապահ մարմինները համաժամանակյա գործողություն են իրականացրել 57 նահանգում:
Հայ ազգային կոնգրես կուսակցության 2-րդ համագումարն ընտրելու է վարչության նոր կազմ: Նախկին 40 անդամների փոխարեն այս անգամ վարչության կազմում կլինի 35 անդամ:
ՀԱԿ-ականները շշուկով նշում են, որ այսօր նրա ելույթը ՀԱԿ համագումարում սենսացիոն է լինելու:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Կայսերիում դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան իրականացված ահաբեկչության զոհերի թվի վերաբերյալ:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ), ամենայն հավանականությամբ, ապրիլյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվելու է ՀԱԿ կուսակցության բաց ցուցակով (ռեյտինգային): Այս նպատակով նախկին անկուսակցական Հակոբյանը այսօր ՀԱԿ համագումարի ժամանակ կդառնա ՀԱԿ վարչության անդամ:
Թուրքիայի Կայսերի քաղաքում իրականացված ահաբեկչությունը նախնական տվյալներով խլել է 9 մարդու կյանք:
«Բացի արևելյան Հալեպից շուրջ 700 հազար հոգի պաշարված են 15 տարբեր շրջաններում, և նրանք խորհրդանշում են այս մտահոգիչ իրավիճակը: Բոլոր կողմերն էլ մեղավոր են մարդասիրական միջանցքների փակման հարցում»:
Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 17-ին նշում է ծննդյան 80 ամյակը:
Փարիզում 82 տարեկանում կյանքից հեռացել է Ֆրանսիայի հայ վետերանների ազգային ֆեդերացիայի նախագահ Անդրե Սեֆերյանը:
«Հայ ազգային կոնգրեսը կայացած քաղաքական ուժ է, Հայաստանի ամենակազմակերպված և ազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններից մեկն է: Կուսակցությունը լուրջ դերակատարում ունի մեր քաղաքական կյանքում և հետևողականորեն պայքարում է մեր երկրի ժողովրդավարացման համար»,- այսօր ՀԱԿ 2-րդ համագումարի ժամանակ հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Քիչ առաջ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հայտարարեց իր երկրորդ համագումարի աշխատանքների մեկնարկը, որին ներկա են շուրջ 390 պատվիրակներ, սակայն բացակայում է կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ և շտապօգնության մեքենաներ: Խոսվում է վիրավորների և զոհերի մասին: Ավտոբուսում եղել են նաև զինվորներ:
Արտաքին հարաբերությունների ոլորտում հայտնի մասնագետները նաև ընդգծում են, որ թուրք-ամերիկյան կապերը սկսել են երերալ՝ Ամերիկայում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին արտահանձնելու շուրջ տարաձայնությունների պատճառով: Հաջորդ տարվա գլխավոր վտանգների շարքում են նշվում նաև քայքայիչ կիբերհարձակումները Ամերիկայի ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև հնարավոր ահաբեկչությունները Ամերիկայի տարածքում կամ դաշնակից երկրներում:
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է: